TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

ԱՐՑԱԽ

Արմինե Գրիգորյանն ազատվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից

12:13 04.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմինե Գարիի Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:41 04.09.2021

Սեպտեմբերի 3-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 747 քաղաքացու […]

̰
Հադրութում հայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ

17:55 03.09.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում […]

̰
Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է

15:34 03.09.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց. Հաշմանդամ զինծառայողներին Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու […]

̰
Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանքի տակ գտնվող ադրբեջանցի զինծառայողին

15:28 03.09.2021

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կլանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Այս մասին հայտնում է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի աղբյուրը։ Տեղեկացնում է armeniasputnik.am-ը: Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ: Հիշեցնենք, որ […]

̰
Արցախում քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ

13:47 03.09.2021

ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից՝ հավելելով, որ […]

̰
Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՊԲ

11:48 03.09.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է: ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են […]

̰
Հայրենիքի անկախությունը հռչակողն իր ժողովուրդն է. Արամ Ա-ի ուղերձը

20:46 02.09.2021

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ: «Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ ու ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք Արցախի Հանրապետութեան վսեմաշուք Նախագահը, Ազգային Ժողովը եւ մեր ժողովուրդի սիրելի զաւակները: Արդարեւ, հայրենիքի անկախութիւնը հռչակողը իր ժողովո՛ւրդն է: Հայրենիքի անկախութիւնը ամէն տեսակ […]

̰
Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը

19:38 02.09.2021

Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր […]

̰
Հարավային Օսիայի նախագահի շնորհավորանքը Արցախի նախագահին

18:29 02.09.2021

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ: 30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ […]

̰
Նկարներում Արցախն է` իր Հադրութով ու Շուշիով. արցախցի երեխաների միջոցառումը Ստեփանակերտում

18:25 02.09.2021

Հասկանալի պատճառներով Արցախում անկախության օրն այս տարի տարբերվում էր նախորդներից: Տոնական միջոցառումներ որպես այդպիսին չեն կազմակերպվել: Մշակութային միջոցառումներն ավելի շատ խորհրդանշական են եղել` երեխաների ու պատանիների մասնակցությամբ: Ոմանք նկարել են, ոմանք էլ արդեն պատրաստի նկարները ցուցադրել: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև այգում բացվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ցուցահանդեսը: Նկարներում Արցախն է եղել` իր […]

̰
Հարգանքի տուրք Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին

18:21 02.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անկախության օրվա առթիվ Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին: Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին: Պաշտոնական արարողակարգին մասնակցել […]

̰
Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը

17:57 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի միջոցառումների շրջանակում, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարն ընգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը […]

̰
Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոսների շիրիմներին

17:38 02.09.2021

Արցախի ՆԳ նախարարության մի խումբ ծառայողների և ղեկավար կազմի ուղեկցությամբ, այսօր նախարար Կարեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել զոհված ոստիկանների և փրկարարների հուշաքարերին: Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշել, որ Սեպտեմբերի 2-ը մեր լինելիության, այս հողը հարատև հայ պահելու ուժի ու կամքի խորհրդանիշն է: «Արդեն 30 […]

̰
Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ

16:50 02.09.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել:

̰
5 կարևորագույն համամարդկային արժեքները, որոնք ընկած են Արցախի անկախության հիմքում` ըստ ԱՀ ՄԻՊ-ի

15:52 02.09.2021

Արցախի անկախության նշանակությունը մարդու իրավունքների տեսանկյունից՝ ազատություն, մարդու իրավունքներ, արժանապատվություն, խտրականության բացառում, խաղաղություն, ահա որոնք են 5 կարևորագույն համամարդկային արժեքները, որոնք ընկած են Արցախի անկախության հիմքում, ասում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

̰
Մենակ մի թողեք բնատուր մարդասիրությամբ օժտված մեր ժողովրդին․ Արցախի ՄԻՊ

14:05 02.09.2021

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձն է։ Պետություն, որ հռչակվել է իր ժողովրդի կյանքին և գոյությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո՝ որպես մարդու հիմնարար իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի ապահովման երաշխիք։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Էթնիկ զտման և ազգային հողի վրա խտրականության 70-ամյա քաղաքականությունը, որ իրականացվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի […]

̰
Արցախը լինելու է կանգուն, ազատ և անկախ. Ալեն Սիմոնյանի ուղերձը

13:43 02.09.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել […]

̰
Թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմի միջոցով գողացել է Արցախի տարածքի գրեթե կեսը. Միգել Անխել Նիետո

13:28 02.09.2021

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ իսպանացի ռեժիսոր և լրագրող Միգել Անխել Նիետոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ։ «Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Երեք տասնամյակ առաջ Արցախը հռչակեց իր անկախությունը և շարունակում է տոնել այն՝ չնայած այն բանին, որ անցած տարվա հոկտեմբերին […]

̰
Մեր Արփին ծնվեց․ նա մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին․ Արտակ Բեգլարյան

12:22 02.09.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ: Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին: […]

̰
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հանդիպել են ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ

11:26 02.09.2021

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետկապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն են, և դրանց լուծման ուղիների […]

̰
Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է․ Արթուր Թովմասյան

11:09 02.09.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի΄ հայրենակիցներ Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Այն դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն պայմաններում: Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է: 1991 թվականի սեպտեմբերին անկախության հռչակումը միանգամայն ճիշտ պատմական […]

̰
Պատերազմից հետո նորից կհաջողենք՝ եթե յուրաքանչյուրս ավելի շատ սիրենք մեր երկիրը և ապրենք Արցախում․ ԱՀ ՆԳ նախարար

10:40 02.09.2021

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ․ «Սեպտեմբերի 2-ն Արցախի նորագույն պատմության մեջ եղել է և կմնա որպես փառավոր էջերից մեկը, երբ երկրի մի հատվածում պատերազմ էր, մյուսում` համաժողովրդական շարժման ալիքի տակ կազմակերպված հանրաքվե: Սեպտեմբերի 2-ը պարզապես առիթ էր ինքներս մեզ ճանաչելու, մեր ինքնությունը հարգելու, մեր հնարավորություններն ու ներուժն […]

̰
Շարունակելու ենք ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը․ ԱՀ ԱԳՆ

10:36 02.09.2021

Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով անկախ ժողովրդավարական պետության կերտմանը: Հանրապետության հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որոնք […]

̰
Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը․ ԱԳՆ

10:32 02.09.2021

Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և […]

̰
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է, այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

10:13 02.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, իր իշխանության օրինական մարմինների կողմից ընդունված հռչակագրի միջոցով, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։ Դրանով արցախահայությունը հաստատեց իր կյանքն ու ապագան տնօրինելու և ազատ ապրելու իրավունքը։ Այդ որոշումը ամրապնդվեց նույն տարվա դեկտեմբերի 10-ին […]

̰
Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում․ Արայիկ Հարությունյան

09:50 02.09.2021

Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել: Խոնարհվում եմ […]

̰
Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է

09:45 02.09.2021

Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է: 1991 թվականի հենց այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ բաղկացած 4 կետից։ Ընդունված փաստաթղթով հայտարարվում էր՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին: Նույն թվականի դեկտեմբերի […]

̰
Արցախում հանցավորության դեմ պայքարում են արցախյան իրավապահ մարմինները. ԱՀ դատախազության պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազին

21:42 01.09.2021

Արցախի Հանրապետության դատախազությունը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հայտարարություններին, համաձայն որի Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցում «ռուսական խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում հանցագործությունների հետ կապված»: Արցախի դատախազությունն «Արմենպրես»-ին փոխանցած հայտարարությունում հայտնում է. «Արցախի Հանրապետության տարածքում հանցավորության դեմ պայքարն իրականացվում է արցախյան իրավապահ մարմինների կողմից, և ի տարբերություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության […]

̰
Ջրականի  շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

19:46 01.09.2021

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

̰
BACK_TO_TOP