15:25 09.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև […]
12:04 09.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 8-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։ Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը […]
11:48 09.09.2021
Սեպտեմբերի 8-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11971 քաղաքացու հետազոտություն, […]
23:33 08.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական ոլորտի խնդիրների վերհանմանը, դրանց ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մշակմանն ու գործարկմանը, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտների մի շարք հարցերի։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի […]
23:20 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին ժամը 11:50-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև Շտապ բժշկական օգնություն կայանի հերթապահ խմբի բժիշկները։ […]
17:00 08.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա […]
12:38 08.09.2021
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հադրութ և Շուշի քաղաքների դպրոցների ուսուցչական անձնակազմի հետ։ «Սեպտեմբերի 6-ին և 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող Հադրութի Մ. Մանվելյանի անվան և Ստեփանակերտ քաղաքի Ա. Ղուլյանի անվան […]
12:00 08.09.2021
Սեպտեմբերի 7-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11912 քաղաքացու հետազոտություն, […]
19:52 07.09.2021
Բաքվից 2 հայ ռազմագերիներ են վերադառնում Երևան։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով՝ խոսքը 2 գերիների մասին է։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով` հայկական կողմը նրանց փոխարեն Բաքվին է փոխանցել Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցուն։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է […]
19:16 07.09.2021
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի շրջանի Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակչի մոլորվելու, արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու և, ազգային ատելության շարժառիթով պայմանավորված՝ ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից բազմաթիվ մարմնական և հոգեկան տառապանքների ենթարկելու, բռնություն պատճառելու դեպքի […]
18:35 07.09.2021
Արցախի Հանրապետության դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է […]
16:49 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 հասցեում, բնակելի շենքի 3-րդ հարկից ծուխ է նկատվում: Օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ […]
16:27 07.09.2021
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև […]
15:55 07.09.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների […]
15:13 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, […]
13:47 07.09.2021
Լեռնային Ղարաբաղի տարածքում և սահմանային հատվածներում թույլատրվել է ԿԽՄԿ-ի մուտքը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից. ТАСС-ին ասել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը: «Մեզ համար կարևոր հարցերից մեկը մուտքի հարցն է անվտանգության տեսանկյունից: Ինչպես գիտեք՝ իրավիճակը տարբեր զարգացումներ է ունենում, հատկապես հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մեզ համար կարևոր խնդիրներից […]
10:33 07.09.2021
Հանրային ծառայության մասին ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իրենց գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը։ Նկատի ունենալով, որ օրենսդրական հիշյալ պահանջի ոչ պատշաճ կատարման կապակցությամբ հանրության շրջանում պարբերաբար հնչում են որոշակի մտահոգություններ, Հանրային ծառայության մասին օրենքի 28-րդ հոդվածով […]
20:09 06.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը: Խաղաղության և կայունության պահպանման գործում Նախագահ Հարությունյանը առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի […]
19:25 06.09.2021
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական […]
17:53 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կարևորելով տարեցների, միաժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, այցելել է միայնակ տարեցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանգանակ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների և պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների հետ: Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ […]
17:26 06.09.2021
2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 980 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ 21 դեպքով նվազել է հրդեհի մասին գրանցված կանչերը: Մեկ շաբաթվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 18 ելք: Հրդեհի 14 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ աղբանոցներում: Մյուս 2 դեպքերն առաջացել են […]
16:58 06.09.2021
Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում շարունակվում են եռահարկ բնակելի շենքի շինարարական աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Բնակելի շենքը կունենա 9 բնակարան՝ 2-ը 4 սենյականոց, 7-ը` 3 սենյականոց: Ավարտված են պատերի, տանիքի աշխատանքները։ Ներկա դրությամբ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։ Բնակարանները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։ Եռահարկ շենքը կառուցվում է ԱՀ կառավարության միջոցներով: Կառուցապատման […]
15:35 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ՄՆ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։ Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ […]
15:30 06.09.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 179 զանգ: Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանն ուղղված պետական ծրագրերին, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ու կորցրած գույքի […]
10:50 06.09.2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, դիտավորությամբ՝ հրկիզման եղանակով ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի վարչական տարածք հանդիսացող «Թաքուն Բաղ» կոչվող տեղամասում, Մուշկապատ համայնքի բնակչին պատկանող հողատարածքում առկա խաղողայգու թվով 253 հատ խաղողի վազերը ոչնչացնելու և վնասելու, արդյունքում Մուշկապատ համայնքի բնակչին խոշոր չափերի՝ ընդհանուր 1.153.680 […]
14:40 05.09.2021
Սեպտեմբերի 4-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 790 քաղաքացու […]
17:00 04.09.2021
Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և […]
16:10 04.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» կոչում է շնորհել մի խումբ գործիչների: «Արմենպրես»-ի փոխանմամբ, ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, […]
14:56 04.09.2021
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակչի համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Մարտակերտի շրջանում ՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուսական խաղաղապահների հսկողության ներքո վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ են իրականացրել:
13:50 04.09.2021
Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ. «Հարգարժան Անդրանիկ Սուրենի Անձամբ իմ և ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ: Տարին մեզ համար լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահարվերներով, որոնք հաղթահարեցինք համատեղ՝ միասնական ջանքերով: […]