TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի Իվանյան համայնքում ավելի քան 400 նոր բնակարան կկառուցվի

16:40 14.08.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածք և տեղում ծանոթացել երկու թաղամասերում իրականացվող բնակարանաշինության լայնածավալ աշխատանքներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները՝ 8 շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ: Թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին […]

̰
Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները. ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանությունը

12:46 14.08.2021

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի օկուպացիայից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի ցուցանմուշները ապամոնտաժվել և հեռացվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունը: Կազմակերպությունը հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որտեղ երևում է, որ ի տարբերություն առաջին պատկերի, երկրորդում 51 քանդակները Շուշիի կերպարվեստի թանգարանի […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

11:18 14.08.2021

Օգոստոսի 13-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 816 քաղաքացու հետազոտություն, որից 996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մինասյանին

18:27 13.08.2021

Օգոստոսի 13-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր- պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը, բացի քաղաքական գործիչ լինելուց, գիտական աշխարհի մարդ է. «Դադարել եմ գիտությամբ զբաղվել դեռևս 90-ականներին, երբ մտել եմ […]

̰
Արտակ Բեգլարյանը հանդիպել է արդարադատության նախարարության պատասխանատուների հետ

18:16 13.08.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 13-ին հանդիպել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումների ղեկավար կազմի, ինչպես նաև նախարարությանը կից գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ՝ ոլորտի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները, ինչպես նաև առաջիկայում հետագա աշխատանքներն ու արդյունավետության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով: Պետնախարարն իր խոսքում նշել է, որ […]

̰
ԱՀ դատախազությունը սկսել է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց պետաջակցության գործընթացի օրինականության ուսումնասիրություն

16:14 13.08.2021

ԱՀ կառավարության 03.06.2021թ. N 579-ն որոշմամբ հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը, որում սահմանված են շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, աջակցության չափը, տեսակները և այլն: Ինչպես տեղեկացրին ԱՀ դատախազությունից, ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ տարբեր […]

̰
Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր

15:42 13.08.2021

Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին: Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը: Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և […]

̰
Ստեփանակերտում ջրի հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. շահագործվում են ԽՍՀՄ-ից մնացած արտեզյան հորերը

14:41 13.08.2021

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի» հետ համատեղ ստեղծել են աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշեց, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՊԲ

13:24 13.08.2021

ԱՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր

11:50 13.08.2021

Օգոստոսի 12-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Ռուս խաղաղապահները 40 լիտր արյուն են հանձնել Արցախի բնակչության համար

09:01 13.08.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 40 լիտր արյուն են հանձնել ԼՂ բնակիչների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ արյան հանձնումն իրականացվել է կամավորական հիմունքով՝ ի պատասխան խաղաղապահ զորակազմի Մարդասիրական արձագանքման կենտրոնում օգնության ցուցաբերման վերաբերյալ խնդրանքի, որին արձագանքել է մոտ 100 ռուս զինծառայող։ Արյուն հանձնած զինծառայողներին կտրամադրվի հանգստի հավելյալ օր։

̰
Ասկերանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութ

21:30 12.08.2021

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն այսօր առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել, հայտնում են Արցախի ոստիկանությունից: «Ժամը 15:45-ին, Ասկերանի ՇՈԲ ոստիկաններն օպերատիվ տվյալների հիման վրա զննության են ենթարկել Իվանյան համայնքի բնակիչ Ա.Ա.-ի բնակելի տունը, որի բակում առկա փայտյա արկղերի մեջ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս պատկանող և նրա կողմից ապօրինի պահվող 660գ. քաշով չորացված և […]

̰
Ստեփանակերտում հրշեջ մեքենաները թաղամասերին խմելու ջուր են հասցնում

18:46 12.08.2021

 Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Ձեռնարկվել է ամենաարդյունավետ միջոցը. հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին: Մշակված գրաֆիկի համաձայն՝ ամենօրյա կտրվածքով ջուր կտրամադրվի հատկապես այն բնակիչներին, ովքեր ապրում են բարձրահարկ շենքերում: ՆԳ […]

̰
Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր ևս արդյունք չեն տվել. ԱԻՊԾ

18:23 12.08.2021

Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել. զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է […]

̰
Արցախի Մարտունի քաղաքում բարեկարգվում են փողոցները

16:35 12.08.2021

Արցախի Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ներկա դրությամբ ասֆալտապատվում են Գարեգին Նժդեհ, Կ. Ավանեսյան, Վ. Խաչատրյան փողոցները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հին եզրաքարերի ապամոնտաժում, մարմարե եզրաքարերի տեղադրում, սելավատար համակարգի կառուցում, ճանապարհաշերտի հարթեցում, խճապատում, մայթերի ասֆալտապատում,հենապատերի և ցանկապատերի կառուցում։ Ներկայումս ընթացքի մեջ են ավտոճանապարհի առաջին շերտի կառուցման աշխատանքները։ Ասֆալտապատումն իրականացնում […]

̰
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը. ՊԲ

16:07 12.08.2021

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը, տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից:

̰
Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

15:48 12.08.2021

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը […]

̰
Արցախում մինչ օրս կատարվել է COVID-19-ի դեմ 1318 պատվաստում

13:51 12.08.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ` կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Sputnik V-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է […]

̰
Զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել

13:39 12.08.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ օգոստոսի 11-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նույն ուղղությամբ (Մատաղիս-Թալիշ) փրկարարական մեկ ջոկատով որոնումները շարունակվում են այսօր: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն:

̰
«Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»․ Փաշինյան

12:44 12.08.2021

«Մեզ համար միանշանակ ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը․ ակնհայտ է, որ այս պայմանների պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, հղում անելով հուլիսի 29-ի կառավարության նիստին արած իր հայտարարությանը, ևս մեկ անգամ խոսել է  տարածաշրջանում իրավիճակի […]

̰
Արայիկ Հարությունյանը ստորագրել է պաշտոնից ազատելու մասին մի շարք հրամանագրեր

12:00 12.08.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արարատ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, Հովիկ Ջիվանյանը՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից, Սևակ Հակոբյանը՝ Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից, Լյուդմիլա Ֆարսյանը՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից:

̰
Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի ԱԳ նախարարի հետ

11:48 12.08.2021

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական […]

̰
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն. Դավիթ Բաբայան

17:58 11.08.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։ Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այս սադրիչ հայտարարությունը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության […]

̰
ԱՀ ԱԻՊԾ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով

16:58 11.08.2021

Հաշվի առնելով ջրի սակավության հետ կապված մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով: «Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիկական ու մարդկային ռեսուրսները: Այն բնակիչները, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում, ունեն սահմանափակ կարողություններ (տարեց, հաշմանդամ), […]

̰
Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցվել է

15:15 11.08.2021

Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով՝ օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում կայացրեց դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։ «Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն […]

̰
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիս-Թալիշ ուղղություններում

13:13 11.08.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է հաստատվել

11:15 11.08.2021

Օգոստոսի 10-ին կատարվել է 53 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 715 քաղաքացու հետազոտություն, որից 990-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ

10:44 11.08.2021

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

̰
Ստեփանակերտի որոշ հասցեներում ջրանջատում կլինի

20:35 10.08.2021

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲ Ընկերությունը իրազեկում է քաղաքի ներքոհիշյալ փողոցների ջրօգտագործողներին, որ 2021թ. օգոստոսի 10-ին ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 9:00 կջրազրկվեն հետևյալ փողոցները. 1. Առ. Առաքելյան 1-ին փակուղի 2. Առ. Առաքելյան 2-րդ փակուղի 3. Հովհ. Թումանյան նրբանցք 4. Հովհ. Թումանյան փակուղի 5. Գեն. Իվանյան 2-րդ նրբանցք 6. Գեն. Իվանյան 3-րդ նրբանցք 7. Գեն. Իվանյան 4-րդ […]

̰
Արցախի պետնախարարը  խորհրդակցությունում քննարկել է բնակարանային ապահովության ծրագրերը

19:27 10.08.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը: Պետական նախարարը նշել է, որ կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերը ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Այդ գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալությամբ ապրող […]

̰
BACK_TO_TOP