TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի Չափար գյուղի 120 բնակիչ դիմել է ռուս բժիշկների օգնությանը

12:58 04.08.2021

Խաղաղապահները կարիքավորներին են հասցրել ավելի քան 4 տոննա կշռով մարդասիրական օգնություն։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:09 04.08.2021

Օգոստոսի 3-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 476 քաղաքացու հետազոտություն, որից 971-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն

20:17 03.08.2021

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում: Ընդհանուր առմամբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]

̰
Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա․ Արցախի նախագահը այցելել է Մարտակերտի շրջան

18:51 03.08.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետների հետ քննարկել է  առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ: Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու […]

̰
Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին

14:11 03.08.2021

Օգոստոսի 3-ին ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ, հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը: Խորհրդարանի […]

̰
Մարտակերտի շրջանում կկառուցվի խոշոր ՀԷԿ

12:30 03.08.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են ԱՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։ Արցախի Հանրապետությունը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ: «Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և […]

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին

19:53 02.08.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Հարգելի պարոն Սիմոնյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների […]

̰
Հայտնաբերվել է ևս չորս զինծառայողի աճյուն. Արցախի ՊԲ

16:10 02.08.2021

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:

̰
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 396 զանգ

15:52 02.08.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 396 զանգ: Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված ծրագրին, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրին, վնասված տների վերանորոգման, բնակարաններով ապահովման և կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, ինչպես նաև` […]

̰
Հուլիսի 26-31-ը ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ում գրանցվել է 894 զանգ

15:51 02.08.2021

2021 թվականի հուլիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 894 զանգ: Շաբաթվա ընթացքում ծառայությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքել է բոլոր կանչերին, որի արդյունքում Արցախի Հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը: Հրդեհի մասին գրանցվել է 19 կանչ, որից միայն 11-ը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի բնակելի թաղամասերին կից չոր խոտածածկ տարածքներում […]

̰
Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին․ ՊԲ

13:49 02.08.2021

Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

̰
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել

12:15 01.08.2021

Հուլիսի 31-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 379 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակ

23:50 31.07.2021

Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։  Այս մասին հայտնել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, […]

̰
Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը

19:28 31.07.2021

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենայի տեղաշարժի անվտանգությունը: Տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ «Դիտորդական կետի անձնակազմը շուրջօրյա միջոցներ է ձեռնարկում Լաչինի միջանցքով մեքենաների և խաղաղ բնակիչների տեղաշարժը վերահսկելու համար: Ավելի քան երկու հարյուր մեքենա ամեն օր անցնում է մեր անցակետով՝ երկու ուղղությամբ: […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

15:36 31.07.2021

Հուլիսի 30-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 353 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի […]

̰
Ֆրանսիացի պատգամավորը կիսվել է Արցախում արված լուսանկարների մասին ռեպորտաժով

20:37 30.07.2021

Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Անտուան Ագուջյանի՝ Արցախում արած լուսանկարները:

̰
ՊԲ զինծառայողների մասնակցությամբ որոնումներն այսօր արդյունք չեն տվել

18:06 30.07.2021

Հուլիսի 30-ին ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1619 աճյուն:

̰
Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է

15:13 30.07.2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական պետական TRT հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի: Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին է […]

̰
Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա

14:46 30.07.2021

Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Այս մասին տեղեկացրին բժշկական կենտրոնից։ Փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները: Վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

10:12 30.07.2021

Հուլիսի 29-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10295 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում

20:30 29.07.2021

Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում և գիշերել Վաղուհաս գյուղում։ Տեղեկացնում է Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջը։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքներում պետական նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքների և, առհասարակ, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման […]

̰
Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

16:43 29.07.2021

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն:

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ

16:10 29.07.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կրկին հայտարարում ենք, որ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք […]

̰
Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի

14:05 29.07.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։ Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022-ի վերջին։ Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։ Բնակարանաշինությունն Արցախում […]

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականում

13:26 29.07.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են 1618 աճյուն։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր

10:53 29.07.2021

Հուլիսի 28-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10269 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Կիբերհանցագործության դեպքեր Արցախում

17:55 28.07.2021

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին ժամանակներում, Արցախում հաճախակի են գրանցվում կիբերհանցագործության դեպքերը: «Արտասահմանյան հակերների կողմից գումար շորթելու նպատակով մեր քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել տարբեր խաղարկությունների և քվեարկությունների՝ մասնավորապես «Ինստագրամ» սոցիալական կայքում: Կեղծ խաղարկության կամ քվեարկության ավարտին հանցագործները առաջարկում են տրամադրել մասնակցի սոցիալական էջի անձնական […]

̰
Վարանդայում իրականացված որոնումների արդյունքում տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

17:36 28.07.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանվել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են […]

̰
Ստեփանակերտում շարունակվում են բնակելի տների վերակառուցման շինաշխատանքները

17:10 28.07.2021

Ստեփանակերտում շարունակվում են պատերազմի գործողությունների հետևանքով ավերված բնակելի տների վերակառուցման շինարարական աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Շինաշխատանքներն իրականացնում են տարբեր շինարարական կազմակերպություններ։ ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից վերահսկվում են շինարարության որակը»։

̰
Ստեփանակերտում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

15:53 28.07.2021

Հուլիսի 27-ին՝ ժամը 11:15-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 10:15-ին գլխի և ծոծրակային շրջանի սալջարդ վերքերով իրենց մոտ է ընդունվել Ասկերան քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1989թ.): Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան և Տ. Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ա. Գ.-ի […]

̰
BACK_TO_TOP