TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն․ Հադրութում հայտնաբերվել են մասունքներ

18:12 10.08.2021

Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Տեղակացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված […]

̰
Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ

17:30 10.08.2021

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը։ Քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը […]

̰
Մարտունու որոշ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում. ԱՀ ՄԻՊ

14:33 10.08.2021

Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել եմ բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին: Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերանշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը, հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, և այդ համայնքների […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

11:32 10.08.2021

Օգոստոսի 9-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 662 քաղաքացու հետազոտություն, որից 988-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

18:39 09.08.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին: Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է վերջին ամսվա կտրվածքով Օպերատիվ շտաբի աշխատանքները: Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը: Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, իրականացվող ծրագրերի […]

̰
Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել է ականանետի 2 ական, կասետային 16 ռումբ, թնդանոթի մեկ արկ և ավիացիոն 1 ռումբ

15:34 09.08.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները հանրապետության ամբողջ տարածքում անցած շաբաթվա ընթացքում իրականացրել են ուժեղացված ծառայություն: 2021 թվականի օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 939 զանգ, որից 28-ը հրդեհների վերաբերյալ: Հրդեհավտանգ շրջանում հրշեջ փրկարար մասի բոլոր պահակախմբերն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Հրդեհների մեծ մասը՝ շուրջ 24 կանչ, […]

̰
ԱՀ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում

15:28 09.08.2021

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում: Համակարգի ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: 2021 թվականի օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության «1-02 հերթապահ մաս»-ում դեպքերի և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 60 հաղորդում: Համակարգի […]

̰
Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

13:33 09.08.2021

Օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։ Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում […]

̰
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

13:19 08.08.2021

Արցախի ԱՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին Արցախում կատարվել է 30 թեստավորում, հաստատվել է հիվանդության 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 615 քաղաքացու հետազոտություն, որից 983-ի մոտ արձանագրվել է  […]

̰
Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրը շարունակում է հրատապ մնալ

12:44 08.08.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ Արցախի մայրաքաղաքում ջրի հետ կապված խնդիրը շարունակում է հրատապ մնալ։ «Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և […]

̰
Հին-շեն գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է խաղաղ բնակչության համար. Արցախի ՄԻՊ

14:14 07.08.2021

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շուշիի շրջանի Հին-շեն համայնք կատարած այցի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։ Գյուղը մինչև պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում։ Գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է հաստատվել

11:38 07.08.2021

Օգոստոսի 6-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել

11:34 07.08.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը»։

̰
Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակում մարզվողների, այցելուների միջոցներով բացվել է «Բռունցք» հուշարձան

22:17 06.08.2021

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Սարգսյանի, Վարուժան Մատոսյանի, Խաչիկ Տոնյանի, Վրեժ Պողոսյանի և անհետ կորած Հայր Սուրբ Մկրտչի ( Հովհաննես Կարապետյան) հիշատակն այսուհետ կհավերժացնի նրանց միաբանությունը խորհրդանշող այս «Բռունցք» հուշաքարը։ Այն կառուցվել է Հրազդանի կիրճում նրանց հետ մարզվողների և այցելուների  ջանքերով։ Հրազդանի կիրճում, գետի աջ ու ձախ ափերին ամեն օր մարզվողների շարքերից բացակայող այդ տղաների […]

̰
Արցախի պետնախարարն ընդլայնված խորհրդակցությունում քննարկել է դպրոցականների ընդունելության կարգը և խնդիրները

19:57 06.08.2021

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին: Իր խոսքում պետական նախարարը նշել է, որ կարգը գործում է 2020-2021 ուստարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել, ինչը հնարավորություն կընձեռի կատարել համապատասխան բարելավումներ: «Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության վայրի […]

̰
Արտակ Բեգլարյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ

18:48 06.08.2021

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայրենիքի կենսագործունեությանը և քաղհասարակության ու կառավարության միջև համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան և մտքերի փոխանակություն: Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական […]

̰
Մահվան ելքով վթար Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին

16:50 06.08.2021

Այսօր՝ ժամը 12:55-ին, ՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր են մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության ՃՈ օպերատիվ հերթապահ խումբը: Պարզվել է, որ […]

̰
Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել

16:20 06.08.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն: Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

̰
Ովքեր կարող են դեղորայք ստանալ Օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասից

15:14 06.08.2021

Օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասում հուլիս ամսում սպասարկվել է 100 հիվանդ, որից 87-ը ստացել են դեղորայք, 13-ը՝ կոնսուլտացիա: Բուժական տեղամասից դեղորայք կարող են ստանալ նախկինում և ներկայումս դիսպանսեր հիվանդ հանդիսացող՝ շաքարային դիաբետ, պարբերական (Երևանյան) հիվանդություն, բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա ունեցող անձինք, այդ թվում՝ ճնշման և սրտի խնդիրներ ունեցող անձանց տրամադրվում են՝ ճնշման համար эналаприл և […]

̰
Արցախի ԱԺ-ն նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան

14:38 06.08.2021

Ազգային ժողովը 2021թ. օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որը վարում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի […]

̰
Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում առկա հաճախականությունները

11:25 06.08.2021

Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները: Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք […]

̰
Աջակցության ծրագրերը պետք է վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի. ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

11:23 06.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

11:07 06.08.2021

Օգոստոսի 5-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 547 քաղաքացու հետազոտություն, որից 975-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

18:29 05.08.2021

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

̰
Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան

17:54 05.08.2021

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով. «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծ: Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն […]

̰
Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շարունակվում են հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները

15:54 05.08.2021

Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շարունակվում են հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ պատերազմից հետո արդեն վերանորոգվել է թվով 183 բնակելի տուն, թվով 398 առանձնատան վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։ Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շինաշխատանքներին ընդգրկված է թվով 44 շինարարական կազմակերպություն։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

11:07 05.08.2021

Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10515 քաղաքացու հետազոտություն, որից 973-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Ասֆալտապատվում են Ստեփանակերտի փողոցները

17:15 04.08.2021

Բարեկարգման ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են Արցախի մայրաքաղաքի փողոցները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: Ներկա դրությամբ իրականացվում են Վաղարշյան փողոցի կենտրոնական ավտոճանապարհի գծանշման և ներկման աշխատանքները։ Բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև Վաղարշյան 30, 32, 34, 44 փողոցներում։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` «Վիրաժ» ԱԿ կազմակերպության կողմից։

̰
Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման զորավարժություն են անցկացրել Արցախում

15:40 04.08.2021

Զորավարժությունների ընթացքում БТР-80 զրահափոխադրիչների վարորդները կատարելագործել են լեռնային տեղանքում, ականային արգելապատնեշի միջով էքստրեմալ վարման հմտությունները:

̰
Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

15:33 04.08.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

̰
BACK_TO_TOP