TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

ԱՐՑԱԽ

Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով

19:30 23.07.2021

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով: Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է Երասխի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին: Նշել, որ Ադրբեջանի շարունակական սադրանքներն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի և […]

̰
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին

16:47 23.07.2021

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նշվում է, որ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների […]

̰
Շարունակվում են ՌԴ առաջատար բժիշկների այցերը Արցախ

16:39 23.07.2021

Շարունակվում են Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցերը Արցախ՝ ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում: Հուլիսի 14-ից 21-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայի թիվ 52 կլինիկական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Զինա Մարությանը Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հետ մեկտեղ ցուցաբերել է համապատասխան բժշկական մասնագիտական օգնություն: Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ […]

̰
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն

16:21 23.07.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն, տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել […]

̰
28 տարի առաջ ստեղծվել է ԼՂՀ ԱԳՆ-ը․ հայտարարություն

13:19 23.07.2021

28 տարի առաջ, 1993 թվականի հուլիսի 23-ին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորումը տեղի է ունեցել դժվար ժամանակաշրջանում, երբ Արցախի ժողովուրդը ստիպված էր հետ մղել Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան, որի նպատակը երիտասարդ պետության ոչնչացումն էր։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր ինստիտուցիոնալացնել ռազմական գործողությունների դադարեցմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

09:54 23.07.2021

Հուլիսի 22-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10000 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել […]

̰
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում հայտնված Այգեստանի բնակիչը վերադարձվել է հայկական կողմին

21:12 22.07.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:

̰
Բաքվի դատարանը 13 հայ գերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց

19:19 22.07.2021

Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

̰
ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում. Զախարովա

18:35 22.07.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ սահմանային միջադեպերը բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:

̰
Որոնողական աշխատանքները Մատաղիսում ավարտվել են ապարդյուն. ԱԻՊԾ

17:58 22.07.2021

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում […]

̰
Արցախում մեկնարկել է պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը

15:50 22.07.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ արդեն մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Տվյալ ծրագրի շրջանակներում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ ամբողջությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ […]

̰
ԱՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

15:21 22.07.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին […]

̰
Ի գիտություն անկանխիկ եղանակով (Արցախբանկի քարտի միջոցով) կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների…

15:12 22.07.2021

Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումն անխափան իրականացնելու նպատակով, ովքեր անցած տարվա սեպտեմբեր ամսից մինչև ընթացիկ տարվա օգոստոս ամիսը ներառյալ, չեն ներկայացել բանկ՝ ստորագրելու օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը, մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ, ներկայանան Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ (Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում) և ստորագրեն այն:

̰
Արցախում յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն

13:53 22.07.2021

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում: Հուլիսի 1-ից մեկնարկած նոր ծրագրով յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն: ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

11:10 22.07.2021

Հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում

10:57 22.07.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Մատաղիսում։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1604 աճյուն։

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

17:50 21.07.2021

Հուլիսի 20-ին կատարվել է 72 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9927 քաղաքացու հետազոտություն, որից 950-ի մոտ […]

̰
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունում կոլեգիայի նիստ է անցկացվել

16:59 21.07.2021

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ՝ մասնակցությամբ ՆԳ նախարարի առաջին տեղակալի, ոստիկանության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, տեղակալների, վարչությունների կազմում ընդգրկված բաժինների և բաժանմունքների պետերի, ոստիկանության առանձնացված ստորաբաժանումների պետերի, տեղակալների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, տեղակալների բաժինների և բաժանմունքների պետերի: Նիստի օրակարգում ընդգրկված […]

̰
Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցով բանակցություններում. Պեսկով

13:16 21.07.2021

Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք կօգնեն առկա պայմանավորվածությունների կատարմանը, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող եռակողմ համաձայնագրերի կատարման ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: «Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի […]

̰
«Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնության արդյունքում Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն. ԿԳՄՍՆ

17:27 20.07.2021

Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։ Հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել գրքերի նվիրաբերման միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ։ […]

̰
Մարտակերտի շրջանում շարունակվում են վնասված շենք-շինությունների վերականգնման աշխատանքները

17:08 20.07.2021

Արցախի Մարտակերտի շրջանում շարունակվում են պատերազմի գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական, վերակառուցման, տանիքների վերականգնման շինաշխատանքները։ Մարտակերտի շրջանում 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից գրանցվել է վնասված թվով 500 շինություն, որոնցից թվով 189-ը ընթացքի մեջ է, իսկ թվով 89-ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Շրջանում նաև առանձնատներ են վերանորոգվում հին բնակֆոնդից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ թվով […]

̰
ՌԴ փոխարտգործնախարարն Արցախի թեման քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

14:23 20.07.2021

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:  «Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնագրերը 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 […]

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի ռեժիմի հսկողություն են իրականացրել ԱԹՍ-ների միջոցով

13:30 20.07.2021

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի զինվորականներն իրական ժամանակի ռեժիմով անօդաչու թռչող սարքերից տվյալներ և պատկերներ են ստանում կառավարման կենտրոն

̰
Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տան կառուցման համար պետությունը անհատույց տրամադրելու է մինչև 5 մլն դրամ

15:37 19.07.2021

«Այսօր հաստատել եմ կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները»: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն […]

̰
Սյունիքի մարզում ԱՀ քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին կառավարությունը կտրամադրի աջակցություն

15:00 19.07.2021

Կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։ Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին, աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք […]

̰
ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 257 զանգ

12:45 19.07.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 257 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, […]

̰
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Արցախ

12:30 19.07.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպություններից և հիմնադրամներից 18 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ՝ տեղի կարիքավոր բնակիչներին փոխանցելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: «Այսօր մենք ստացել ենք 18 տոննա բեռ: Ապագայում այս բեռը կհասցվի հեռավոր գյուղեր կարիքավոր բնակիչներին փոխանցելու համար: Ամեն շաբաթ մենք տարբեր հիմնադրամներից մարդասիրական օգնություն ենք ստանում: Որպես բեռի մաս, ներառված […]

̰
Արցախում ոչնչացվել է 53 պայթուցիչ, 28 հրթիռ, 6 ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

12:15 19.07.2021

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր 879 զանգ: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախի տարածքում շատացել են հրդեհի դեպքերը: Ստացված 29 կանչից մեկը բռնկվել է բնակելի շինությունում, 23-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ տրանսպորտում, 1-ը՝ փայտե վագոն տնակում, 2-ը՝ աղբավայրերում, ևս 1-ը՝ վերելակում: Ծառայության փրկարար […]

̰
Մեկ օրում Մարտունու շրջանում ականազերծվել է 3 հա տարածք

08:14 19.07.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։ Ինչպես տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից շարունակվում է տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը: Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից Մարտունու շրջանում մաքրվել է 3 հա տարածք: Ընդհանուր առմամբ, […]

̰
Արցախում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

21:17 18.07.2021

Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի։ Տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։ «Պայմանավորված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի հետ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով, սույն թվականի հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն կդադարեցվի գազամատակարարումը ամբողջ ՝Հանրապետության տարածքում։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար»։

̰
BACK_TO_TOP