14:03 28.07.2021
Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքների նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:
13:14 28.07.2021
2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացրին ԱԻ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) […]
10:14 28.07.2021
Հուլիսի 27-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10234 քաղաքացու հետազոտություն, որից 960-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
17:42 27.07.2021
Մեկնարկել են Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: «Ընդհանուր առմամբ կառուցվելու են 4 սենյականոց թվով 90 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 16,5 հա է։ Ներկա դրությամբ իրականացվում է հիմքերի տեղադրման համար նախապատրաստական` հողային աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Նարեկ», […]
17:06 27.07.2021
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: […]
14:12 27.07.2021
Հուլիսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։ Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին և նրանց առօրյային։ Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել երեխաների և տնօրինության հետ։ Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու […]
13:15 27.07.2021
2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Մարտակերտի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի ուղղությամբ: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը՝ վերջին տվյալներով 1615 է:
12:36 27.07.2021
Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Պետդեպի կայքում նշվում է, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձր է համարում Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։ Պետդեպը նաև խորհուրդ է տալիս ամերիկացիներին չայցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում պարբերաբար հնչող կրակոցները, հրետանային համակարգերի կիրառումներն ամեն […]
12:04 27.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել […]
10:43 27.07.2021
2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ […]
10:40 27.07.2021
Հուլիսի 26-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10177 քաղաքացու հետազոտություն, որից 955-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
09:20 27.07.2021
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
21:32 26.07.2021
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մաճկալաշենի բնակիչը, որն ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել, Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: «Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և […]
18:00 26.07.2021
Հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել զենքի ապօրինի պահում, լրտեսություն, օրենքով չնախատեսված զինված խմբերի ստեղծում, պետական սահմանի անօրինական հատում հոդվածներով։
17:58 26.07.2021
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ Ա. Զ-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով ս.թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արցախի տարածքից մեկնել է ՀՀ տարածք, սակայն տեղ չի հասել, իսկ հեռախոսահամարն անհասանելի է: Ըստ ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասի՝ Ա. Զ.-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի […]
17:02 26.07.2021
Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում են Արցախի Պաշտպանության բանակից: «Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է […]
16:47 26.07.2021
Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասաց նա։ Գերեվարման պահին քաղաքացին միայնակ է եղել։ Կորցրած անասուններին որոնելիս հայտնվել է ադրբեջանական կողմում։ «Անասունները գտնվել են, թե ոչ` չեմ կարող ասել։ Չգիտենք` անասուններն […]
16:16 26.07.2021
2021 թվականի հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 804 զանգ, որից 33-ը՝ սոցիալ-կենցաղային պատահարի, 18-ը՝ հրդեհների մասին: Ստացված 18 կանչից 16-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 1-ը աղբանոցում, 1-ը՝ տրանսպորտում: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան: Շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի […]
16:11 26.07.2021
Արցախի Դրմբոն-Մարտակերտ հանրապետական նշանակության ճանապարհից դեպի Մաղավուզ գյուղ տանող` 1,6 կմ ճանապարհը բարեկարգվում է, հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: «Ներկայումս իրականացվում են կահավորման աշխատանքները` լցվում և խտացվում են կողնակները, առաջիկայում կտեղադրվեն ճանապարհային նշանները և կկատարվեն նշագծումները: Շինարարությունն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը»։
15:01 26.07.2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ «Այս մասին […]
11:45 26.07.2021
Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին՝ մեր համազգային կամքի ու ջանքի շնորհիվ: Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ: Այս մասին […]
19:41 25.07.2021
Հուլիսի 24-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10047 քաղաքացու հետազոտություն, որից 954-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
16:18 25.07.2021
Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մասնակցել են նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակին նվիրված հավաքին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցել է հիշատակի հավաքին: Ստեփանակերտ քաղաքում, ի պատիվ Ռուսաստանում ՌԾՆ-ի (ռազմածովային Նավատորմ) կազմավորման 325-ամյակի տոնակատարության, խաղաղապահ զորակազմի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչները, ուսանողները և աշակերտները հարգել են Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ […]
20:54 24.07.2021
Այսօր առավոտյան ժամը 10:05-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության «Հերթապահ մաս»-ում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ.Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Շինարարության մեջ օգտագործվող նյութից (կարբիդ), ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով տուժել է նշված տարածքում […]
17:42 24.07.2021
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Վաղը որոնումներ չի նախատեսվում: Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն:
16:33 24.07.2021
Հուլիսի 23-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10023 քաղաքացու հետազոտություն, որից 953-ի մոտ […]
14:00 24.07.2021
Հուլիսի 23-ին ժամը 20:35-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ս.-ն (ծնված 2002թ.) վարելով «Օպել Աստրա» ավտոմեքենան, Վ. Վաղարշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևկելու գոտուց դեպի աջ […]
13:20 24.07.2021
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1615 աճյուն, որից 4-ը՝ երեկ Վարանդայի ուղղությունից:
21:52 23.07.2021
Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԱԺ պատգամավորների, կուսակցությունների նախագահների, պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել Հանրապետության ութ համայնքներում հնարավոր անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԽ քարտուղարությունից: Ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման […]