TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ․ Արցախի ՊՆ

14:23 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Արցախի ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։

̰
Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը

13:57 19.09.2023

Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Ասկերանի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև ականանետ։ Ադրբեջանն իր գործողություններն անվանել է հակաահաբեկչական միջոցառում։ «Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով»,-նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։  

̰
Արցախի ՊՆ-ն Ասկերանի շրջանում չի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ

12:59 19.09.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով […]

̰
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է չտրվել խուճապային տրամադրությունների

12:52 19.09.2023

Ստեփանակերտի և հանրապետության շրջանների բոլոր կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով։ «Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրությունների»,-նշված է Արցախի ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։

̰
Արցախից Կարմիր խաչի ուղեկցությամբ 7 բուժառու տեղափոխվել է Հայաստան

12:31 19.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ԼՂ տեղափոխված հումանիտար բեռի վերաբերյալ

12:24 19.09.2023

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ԼՂ տեղափոխված հումանիտար բեռին։ «Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ են ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է լինի առաջին քայլը առանց պայմանների մարդասիրական մուտքի ճանապարհին»,- գրել է նա։

̰
Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. Արցախի ՊՆ

11:37 19.09.2023

Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

11:28 19.09.2023

Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար: Ներկայումս մարդկային արարումներն ամբողջովին ձեւավորվում […]

̰
Ադրբեջանական կողմը կրկին ստահոդ հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ճնշել են քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը

10:30 19.09.2023

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող […]

̰
Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովի ժամանակ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու համար

10:26 19.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին: Նամակում ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունել Ձեզ և խորին երախտագիտություն հայտնել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ Ձեր ելույթում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, այս ծանր պահին մեր […]

̰
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն. ԱԳՆ հայտարարություն Ադրբեջանի կեղծ թեզերի վերաբերյալ

10:09 19.09.2023

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման: Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում […]

̰
ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ. Էնթոնի Բլինքեն

10:03 19.09.2023

ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: «Խիստ անհրաժեշտ պաշարների այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղղակի բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա: Միացյալ Նահանգները պատրաստ […]

̰
ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհին հակատանկային ական չեն տեղադրել. Արցախի ՊՆ

08:41 19.09.2023

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում, մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել

08:11 19.09.2023

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Մարդասիրական բեռի այս առաքումը չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

21:00 18.09.2023

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր […]

̰
Մարտակերտի շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է ԼՂ-ի զինված կազմավորման մեկ զինծառայող. ՌԴ ՊՆ

20:43 18.09.2023

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող. այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»-նշվում է հաղորդագրությունում: Տեղեկագրում ասվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի` երկու […]

̰
Սամվել Շահրամանյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարարին

20:19 18.09.2023

Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ […]

̰
Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով ԼՂ բնակչության շահերից. Զախարովա

20:12 18.09.2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ.ԶախարովաN մեկնաբանել է ռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններով միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական […]

̰
Այսօր կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերից հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով

19:13 18.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի […]

̰
Ես հավատում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ․ Արոնյան

18:48 18.09.2023

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ շախմատային հանրության ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ «Սիրելի ընկերներ, գրում եմ ձեզ հարգանքով, շփոթությամբ և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ: Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր: Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ համար հարազատ մարդիկ, և ամբողջ Արցախը 9 ամսից […]

̰
Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը

17:12 18.09.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր գոհունակությունն է հայտնել Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխման առիթով: «Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումները վերջապես իրականացվում են: Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով: Այժմ այն պետք է կարգավորվի: Կարևոր է նաև, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց […]

̰
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

17:00 18.09.2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հարություն Վանյանն իր ելույթում […]

̰
Հայտնաբերվել է 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

16:46 18.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 787 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Մեկ շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 11 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

16:40 18.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները: Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման […]

̰
Հայտարարություն՝ Ստեփանակերտում հացի վաճառքի մասին

15:04 18.09.2023

Տեղեկացնում ենք, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք համար 11 կտրոնով: Կշարունակեն գործել նաև համար 9 և 10 կտրոնները: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։    

̰
Սամվել Շահրամանյանը Արցախի պետնախարար է նշանակել Արթուր Հարությունյանին

14:10 18.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) գյուղատնտեսության նախարար. 4) […]

̰
Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ են միաժամանակ հասցվել կարիքի մեջ հայտնված մարդկանց

12:59 18.09.2023

Հետևողական դիվանագիտական ջանքերի շնորհիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) հաջողվել է որոշում կայացնողների միջև մարդասիրական կոնսենսուս հաստատել, ինչի արդյունքում այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ են միաժամանակ հասցվել կարիքի մեջ հայտնված մարդկանց։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։

̰
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանի լիազորությունները

11:19 18.09.2023

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը […]

̰
Բերձորի և Աղդամի ճանապարհներով բեռների միաժամանակյա տեղափոխում է կատարվել դեպի Արցախ

10:25 18.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն […]

̰
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաները Աղդամով մտել են Ասկերան

09:05 18.09.2023

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենաներ Աղդամով շարժվել են Ստեփանակերտի ուղղությամբ և արդեն հասել են Ասկերան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխումը։

̰
BACK_TO_TOP