09:11 20.09.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
08:16 20.09.2023
Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը՝ միջազգային հանրությունից պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը կասեցնելու ուղղությամբ։ «Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի […]
07:32 20.09.2023
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
07:16 20.09.2023
Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով ութ զոհերի մարմինները տեղափոխելու համար: Վարորդը վնասվածքներ է ստացել և ի վիճակի չէ տարհանել դիերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
05:33 20.09.2023
Ժամը 03:00-ի դրությամբ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։ Ժամը 03:00-ի դրությամբ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ Այս մասին […]
05:12 20.09.2023
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։ Շուրջ մեկ ժամ է, ինչ ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի շրջանների ուղղությամբ չեն դադարում։ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ տուժածների մասին տվյալներն ավելի ուշ կհաղորդվեն։
00:17 20.09.2023
Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
00:09 20.09.2023
Ֆրանսիայի Ազգային Ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետել․ «Ինչպես մենք վախենում էինք շաբաթներ շարունակ, այսօր առավոտից Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ։ 9-ամսյա շրջափակումից հետո, որի պատճառով բնակչությունը սովի է մատնված, Ալիևի կողմից արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու վտանգն ավելի մեծ է, քան երբևէ։ Միջազգային արձագանքն այժմ պարտադիր է՝ դադարեցնելու այս աղետալի նախագիծը»։
00:04 20.09.2023
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
00:00 20.09.2023
22:30-ի դրությամբ՝ 27 զոհ Արցախում։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա նշել է, որ Մարտակերտի ու Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջանների տուժածների ու զոհերի թիվը:
23:52 19.09.2023
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System Of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԼՂ նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողություններին: «Ադրբեջանը 9 ամիս Լեռնային Ղարաբաղի հայերին սովամահ անելուց հետո լայնամասշտաբ հարձակում է գործել՝ նպատակ ունենալով էթնիկ զտումներ իրականացնել հայկական հողերի վրա։ Նրանք ինչ-որ պահի Լաչինի միջանցքը կբացեն ելքի համար, միայն թե անեն այն, ինչ 108 տարի առաջ օսմանյան […]
23:49 19.09.2023
ԼՂ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
23:40 19.09.2023
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի հետ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ ՀՀ […]
23:22 19.09.2023
Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
23:13 19.09.2023
Ռազմական գործողությունների այսօրվա սրացումից հետո մենք չափազանց անհանգստացած ենք խաղաղ բնակիչների վրա հումանիտար ազդեցության առնչությամբ։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն։ «Երկար տարիներ ձգվող զինված ընդհարումը կործանարար հետևանքներ է առաջացրել: Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում մարդկանց համար գրեթե անհասանելի են եղել առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները: Այս հանգամանքներն ավելի են ծանրացնում ներկայիս իրավիճակը: Մենք […]
23:05 19.09.2023
Իսպանիան հորդորում է Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու վերականգնել երկխոսությունը՝ հանուն խնդրի խաղաղ կարգավորման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Իսպանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Ղարաբաղի շրջանի դեմ զինված ուժերի կիրառումը և ցավում է մարդկային կյանքերի կորստի համար։ Իսպանիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին ու կոչ է անում […]
22:48 19.09.2023
Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հնարավոր է, ստիպված լինի հեռանալ տարածաշրջանից, ինչը մարդասիրական աղետի կհանգեցնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման մտահոգություն է հայտնել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող լայնածավալ ագրեսիային։ «Կան հաղորդումներ Լեռնային Ղարաբաղում հրետակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի շարունակական կիրառումը կարող […]
22:35 19.09.2023
Օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր՝ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
22:32 19.09.2023
ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով ու կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Դրանք վատթարացնում են Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ ծանր հումանիտար […]
22:24 19.09.2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը ՄԱԿ-ում։ «Նիստը պետք է տեղի ունենա հինգշաբթի օրը», – ասել է աղբյուրը՝ հավելելով, որ դա տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին։ Այժմ Նյու Յորքում անցկացվում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի՝ բարձր մակարդակով հանդիպումները, […]
22:15 19.09.2023
Ադրբեջական ագրեսիայի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն է ներկայացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
22:08 19.09.2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թայնի Քոքսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործած հարձակումը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։ «Խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշման առնչությամբ: Ժամերի ընթացքում դա հանգեցրեց […]
22:05 19.09.2023
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիսյանիս Կարինսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները: Արարատ […]
21:59 19.09.2023
Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։ Արցախի Հանրապետության շարունակվող […]
21:53 19.09.2023
Իտալիայի խորհրդարանականներ Էնրիկա Ալիֆանոյի, Ստեֆանո Բորգեզիի, Անդրեա Կազուի, Ջուլիո Չենտեմերոյի, Ջանմաուրո Դել՛Օլիոյի, Պաոլո Ֆորմենտինիի, Մարկո Գրիմալդիի, Լորենցո Մալագոլայի, Ռոբերտո Մենիայի, Լուիջի Նավեի, Ֆեդերիկա Օնորիի, Անդրեա Օրլանդոյի, Անդրեա Օրսինիի, Կատյա Պոլիդորիի, Էմանուելե Պոցցոլոյի, Լուիջի Սպանյոլիի, Սանդրա Ձամպայի, Սուսաննա Կամուսոյի համատեղ հայտարարությունը. «Մենք շատ անհանգստացած ենք այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի դեմ զանգվածային հարձակմամբ, որը արդեն զոհեր է […]
21:48 19.09.2023
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝ անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: «Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112»,-նշված է հաղորդագրության մեջ:
21:43 19.09.2023
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային վերաբերող հարցը քննարկվել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարը։
21:18 19.09.2023
Ստեփանակերտի դիահերձարանից Արցախի ՄԻՊ ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
20:58 19.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ դոկտոր Ասքար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։ Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է […]