TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

ԱՐՑԱԽ

Բլինքենն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումներին.Պետդեպի ներկայացուցիչ

20:49 19.09.2023

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություն» սկսելուց հետո Միացյալ Նահանգները մասնակցում են ընթացող դիվանագիտական աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաների: ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավանաբար, առաջիկա 24 ժամվա ընթացքում «կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության՝ արդեն ընթացող դիվանագիտական քննարկմանը»: Պետդեպարտամենտի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ

20:40 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը: Արարատ Միրզոյանը շեշտել է, […]

̰
Բելգիայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում

20:27 19.09.2023

Բելգիան մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։ «Մենք մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին. Խաղաղության միակ վավեր ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է: Բելգիան դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում՝ հաշվի առնելով բնակչության բարեկեցությունը» – գրել է նա:

̰
150 բնակչով Եղցահող համայնքը ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանի ԶՈւ կողմից. ԱՀ ՄԻՊ

19:43 19.09.2023

Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, դարձել է ադրբեջանական կողմի ուղիղ թիրախը, բնակիչներին հնարավոր չէ տարհանել: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են Ադրբեջանի ԶՈւ կողմից»,-նշել է Գեղամ Ստեփանյանը:

̰
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են․ ԱՀ ՊՆ

19:30 19.09.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

̰
Այս պահի դրությամբ Արցախի «Հանրապետական» ԲԿ-ում գտնվում է 80 վիրավոր․ կան զոհեր

19:26 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հայտնում է Արցախի ԱՆ–ն։ «Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ապաէսկալացման կոչ է արել

17:46 19.09.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման և տեղի բնակչությանը սպառնացող վտանգի առնչությամբ։Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության համար դրանցից բխող վտանգի առնչությամբ: Անհապաղ ապաէսկալացման կոչ […]

̰
Ֆրանսիան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ. Ֆրանսիայի ԱԳՆ

17:37 19.09.2023

Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության կիրառմամբ ռազմական գործողության սկիզբը, այդ թվում՝ բնակելի շրջանների դեմ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը: «Ոչ մի արդարացում չի կարող լինել միակողմանի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, որոնք արդեն տառապում են մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից։ […]

̰
Զոհերից մեկը երեխա է, 26 վիրավոր կա. ԱՀ ՄԻՊ

17:30 19.09.2023

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Քաղաքացիական […]

̰
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. Արցախի ՊՆ

17:27 19.09.2023

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

̰
Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ. Արցախի ՏՇ

17:24 19.09.2023

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

̰
Խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ քրիստոնյաների դեմ հարձակումը, այն պետք է անհապաղ դադարեցվի․ դեսպան Բրաունբեք

17:07 19.09.2023

Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված չհրահրված հարձակումը։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ես խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ հայ քրիստոնյաների դեմ այս չհրահրված հարձակումը։ Սա սխալ է։ Դա հարձակում է խաղաղ բնակչության վրա, […]

̰
Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ներկայիս ռազմական գործունեությունը․ Բորել

17:00 19.09.2023

Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում՝ նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։ «ԵՄ-ն ափսոսանք է հայտնում էսկալացիայի հետևանքով մարդկանց մահվան համար։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և Ադրբեջանին՝ դադարեցնել ներկայիս ռազմական գործունեությունը։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու […]

̰
Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ. Արցախի ՏՇ

16:51 19.09.2023

Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: «Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

̰
Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Մայր Աթոռ

16:44 19.09.2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն […]

̰
Արցախի նախագահը շտապ հրավիրել է ԱԽ նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները

16:38 19.09.2023

Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման […]

̰
Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն․ Շառլ Միշել

16:25 19.09.2023

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն։ Այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, որպեսզի հնարավոր լինի իրական երկխոսությունը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Շառլ Միշելը։ Devastating news […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով․ Արցախի ՊՆ

16:20 19.09.2023

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ […]

̰
Կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր. Արցախի ՄԻՊ

16:19 19.09.2023

Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: There are multiple casualties and injuries among civilians including children. […]

̰
Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա

16:04 19.09.2023

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են «Արևիկ» բուժմիավորումից։ Նրանց վիճակի վերաբերյալ, սակայն, հիվանդանոցից որևէ մանրամասներ չեն հաղորդել, նշելով, որ դրա վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է […]

̰
Ադրբեջանը տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցել գործողության մեկնարկից րոպեներ առաջ․ Զախարովա

15:49 19.09.2023

Լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե Ադրբեջանը նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- պարզաբանել է նա։

̰
ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել

15:43 19.09.2023

Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել: Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

15:37 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ «Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են […]

̰
Արցախում ցուցաբերում են համառ դիմադրություն․ Արցախի ՊՆ

15:32 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով, իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ղարաբաղում իր գործողություններին

15:29 19.09.2023

Թուրքիայի պաշտպանության նախարարն ադրբեջանցի գործընկերոջն ասել է, որ Անկարան աջակցում է Բաքվին «հակաահաբեկչական գործողություններում»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ամբողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Այս մասին հայտնել են Արցախի ՊՆ-ից։

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունները

15:25 19.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:

̰
Ընթացիկ ռազմական գործողությունն էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը․ Տոյվո Կլաար

15:08 19.09.2023

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների պայթյուններից Ադրբեջանի կորուստների մասին։ Այնուամենայնիվ, ընթացիկ ռազմական գործողությունն էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը։ Կրակի անհապաղ դադարեցումը թույլ կտա Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսություն, որը խաղաղ գոյակցության միակ ճանապարհն է»։

̰
ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՀՀ ՊՆ

14:47 19.09.2023

Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

̰
Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում․ Արցախի տեղեկատվական շտաբ

14:43 19.09.2023

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ «Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

̰
Իրավիճակը պատերազմական է, բնակչությունը իջել է ապաստարաններ. Գեղամ Ստեփանյանը՝ SHANTNEWS-ի հետ զրույցում

14:37 19.09.2023

Իրավիճակը պատերազմական է․ այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Ստեփանյանի հետ զրույցը կարճ է տևել, կապն ընդհատվել է, որովհետև Արցախում հիմա նաև կապի լուրջ խնդիր կա: «Տարբեր ուղղություններից հարվածներ են հասցնում, ամբողջ Ստեփանակերտի բնակչությունը իջել է ապաստարաններ: Կիրառվում են տարբեր տեսակի զինամթերքներ, այդ թվում՝ հրետանային միջոցներ»,-ասել է […]

̰
BACK_TO_TOP