20:54 15.10.2020
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է հուշարձանների պահպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների։ Արցախում հաշվառված են 4000-ից ավելի պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ
20:24 15.10.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։ Փոխվարչապետն ընդգծել է որ Ադրբեջանի և Թուրքիայի […]
20:20 15.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, […]
20:06 15.10.2020
«Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»։ Այս մասին է հաղորդում Արցախ ԱԻ պետական ծառայությունը ։
19:43 15.10.2020
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է էստոնական «Poliitika»-ն: Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, իսկ իրենք չեն կարող պարզապես դիտորդի դերում մնալ: […]
19:26 15.10.2020
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել թիկունքից՝ Ստեփանակերտ, Արցախ։ Լուսանկարիչ` Արեգ Բալայան
19:10 15.10.2020
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմում է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ որպես ժողովրդավար և միջազգային հանրության շրջանակներում կարևոր կշիռ ունեցող կառույցների, համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին, մարդու իրավունքների պաշտպաններին մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար: «Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն […]
18:59 15.10.2020
«Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը»: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3632555886782622
18:14 15.10.2020
Այն մասին, որ Թուրքիայի F-16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել մարտական գործողություններում, խոսում են մի շարք փաստեր: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը: «Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, դրանց անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ: Պետք է նշեմ, որ […]
17:38 15.10.2020
F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման ժամանակ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը: «Ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել: Ակտիվ ուսումնամարզական, ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել ՀՀ-ի, Արցախի պետական սահմանի […]
17:15 15.10.2020
Երեկ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է ՀՅԴ պաշտոնական կայքը։ Մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ռմբակոծությամբ: Այն շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի […]
17:09 15.10.2020
2020 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ շահառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ […]
17:00 15.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում»,- ասված […]
16:53 15.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության […]
16:49 15.10.2020
Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։ Այս մասին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
16:45 15.10.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որտեղ նա աջակցում է Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում, գրում է REUTERS-ը: «Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինի, ուստի հրադադարը պետք է իրականացվի»,- գերմանացի և լեհ գործընկերների հետ համատեղ ասուլիսին ասել է նա: «Ինչ մենք այսօր տեսնում ենք այն է, […]
16:40 15.10.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև, […]
16:36 15.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրի մեջ:
16:26 15.10.2020
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրի մեջ:
15:28 15.10.2020
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արդյոք տարբերություն այս երեխաների միջև։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։ ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի […]
15:21 15.10.2020
Հարավում ծանր ու համառ մարտեր են: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
15:07 15.10.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է […]
14:57 15.10.2020
Թշնամու կենդանի ուժի ոչնչացումը ՊԲ հրետանու դիպուկ կրակով. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել։
14:39 15.10.2020
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային-պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար: Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ […]
14:30 15.10.2020
ՀՀ առողջապահության նախարարն այսօր նշել է, որ պատերազմական իրականությանը զուգահեռ ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ, և օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել. ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլելով կյանքեր։ Նա ընդգծել […]
13:55 15.10.2020
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: «Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
13:48 15.10.2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 49 զինծառայողի անուն․ Դադոյան Ալբերտ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2002թ. Քաղաքացիական Գրիգորյան Էդուարդ Ալիկի, ծնվ. 1996թ. Նալբանդյան Արմեն Մխիթարի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ. Հակոբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ. Ավագիմյան Արշակ Վազգենի, ծնվ. 1990թ. Սարգսյան Լևոն Գարեգինի, ծնվ. […]