TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

̰
Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են, ամեն րոպե պատմություն է կերտվում. Արծրուն Հովհաննիսյան

18:30 16.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։

̰
Միացյալ թագավորությունը դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները

18:15 16.10.2020

Միացյալ Թագավորությունը դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: Ըստ «Արցախպրեսս»-ի՝ այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մյուրեյը: «Միացյալ Թագավորությունը ողջունել է հումանիտար կրակի դադարեցման մասին հայտարարությունը, և մենք տագնապով տեսնում ենք, որ այն չի հարգվում։ Մենք դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները և անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության շրջանում […]

̰
Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է. ՀՀ վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳՆ պատվիրակությանը

17:49 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: Հունաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման […]

̰
Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևն արագ տեղ գտնի  օրակարգում. ֆրանսիացի պատգամավոր

17:44 16.10.2020

«Հայ ժողովուրդը մի քանի շաբաթ ԼՂ-ում և Հայաստանում ենթարկվել է հարձակման նախագահ Էրդողանի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական ուժերի կողմից»,- այս մասին թվիրթերյան իր միկրոբլոգում գրում է ֆանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը, որը Ֆրանիսայի ԱԺ-ում ներկայացնելու է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև: «Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս բանաձևը արագ տեղ գտնի օրակարգում և […]

̰
Հայտնի է hայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու անունը

17:00 16.10.2020

Infoteca24 պորտալի խմբագրությանը հայտնի են դարձել հայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու մասին տվյալները: Նա Եվլախից Յուլսիև Նուրադին Բախտիյարօղլուն է։ Ավելի վաղ պորտալը ռազմագերու կադրեր էր հրապարակել բուժհաստատությունից, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:  

̰
Արցախի անկախության ճանաչում. ակցիաների քրոնիկոնը

16:58 16.10.2020

Արցախի անկախության ճանաչում: Այս գաղափարը ակտիվ շրջանառվում է աշխարհի տարբեր կողմերում: Միլանը երեկ հաստատել է Արցախի անկախության ճանաչման միջնորդագիրը: Միաժամանակ Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի դատապարտման կոչերով նոր ակցիաներ են տեղի ունենում աշխարհի տարբեր կողմերում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված քաղաքացիական 2 անձանց․ ԱՀ ՔԿ-ում քրգործը վարույթ է ընդունվել

16:43 16.10.2020

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցնելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և […]

̰
«Անհնար է հային հաղթել». Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

16:32 16.10.2020

Համայն հայությունը Սամցխե-Ջավախքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում է իր օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։ «Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, […]

̰
Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին

16:29 16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին: RTS – Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ […]

̰
ԱՀ նախագահն ու ՌԴ Պետդումայի պատգամավորը քննարկել են ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

16:24 16.10.2020

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին […]

̰
Ադրբեջանական բանակը սիրիացի վարձկաններին որպես մարդկային վահաններ է օգտագործել. Լինդսի Սնել

16:19 16.10.2020

«Ադրբեջանական բանակը այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացի վարձկաններից 200մ հետ էին մնում: Նրանք բառացիորեն օգտագործում են սիրիացիներին որպես մարդկային վահաններ»,- Twitter-ում գրել է հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը՝ մեջբերելով վարձկանների խոսքերը։ «Սիրիացիներն անմիջապես մահացել են: Ամեն օր՝ 5-10 սպանված, երբեմն՝ ավելի շատ։ Դիպուկահարները միանգամից սպանել են 28 հոգու»,- վարձկանների խոսքերն է մեջբերել […]

̰
Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք

16:10 16.10.2020

Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Հրթիռակոծության հետևանքով վիրավորում է ստացել Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը

16:02 16.10.2020

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Yet another civilian has been wounded as a result of rocket attacks by the Azerbaijani armed forces. Marine Pilosyan, a resident of the village of Karavan […]

̰
Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ ԼՂ-ի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը․ Փաշինյանը՝ շվեյցարական RTS ՀԸ-ին

15:55 16.10.2020

Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված […]

̰
Կարմիր Շուկա համայնք, Արցախ

15:37 16.10.2020

Կարմիր Շուկա համայնք Մարտունու շրջան, Արցախ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարիչ՝ Դավիթ Ղահրամանյան

̰
Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

15:28 16.10.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև երկխոսության հարցեր ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման (ՀԶՀԿ) և սահմանափակման մասին պայմանագրի խնդրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի շուրջ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ «Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց […]

̰
ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հումանիտար հրադադարի պայմանները․ ՊՆ

15:26 16.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում […]

̰
Մեր երկրները տարածաշրջանում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներն են. Մնացականյան

15:23 16.10.2020

Այսօր համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը, որն աշխատանքային այցով գտնվում է մեր երկրում: ՀՀ ԱԳՆ-ն իր խոսքում նշել է, որ այսօր ունեցել են  արդյունավետ ու կառուցողական քննարկում ընդգրկուն օրակարգի շուրջ: «Մեր հարաբերություններն աչքի են ընկել ջերմությամբ՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների բարեկամության […]

̰
Ես ձեզ կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր. Նիկոլա Ազնավուրի նամակը՝ Մակրոնին

14:44 16.10.2020

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ «Պարո՛ն նախագահ Հայ ժողովրդի սիրելի ընկեր և բարեկամ Անցած մի քանի օրերը ցավով և մտահոգությամբ էին լցված ամբողջ հայ ժողովրդի համար: Հայ ազգին կրկին սպառնում են, ինչպես 1915-ին, և հայ ազգը ստիպված է պայքարել իր գոյատևման համար: Բնակչությունը […]

̰
Կապիտան Գևորգ Բալայանը ոչնչացրել է 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա․ նորօրյա հերոսների շարքերը համալրվում են

14:01 16.10.2020

Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից։ Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավարևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ […]

̰
̰
Հակառակորդի տեխնիկայի ու հենակետերի ոչնչացումը. ադրբեջանական ստորաբաժանումները դիմում են փախուստի

13:44 16.10.2020

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է ճշգրիտ հրետանային հարվածներ հասցնել, ոչնչացնելով հակառակորդի մարտական տեխնիկան ու հենակետերը, ինչից հետո ադրբեջանական ստորաբաժանումները դիմում են փախուստի:

̰
Առաջնագծին զուգահեռ, թեժ մարտեր են նաև սոցիալական մեդիայի տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են. ՊՆ ներկայացուցիչ

13:25 16.10.2020

Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին […]

̰
Նաև սպա-զինվոր ամուր և առողջ հարաբերությունների շնորհիվ ենք դիմադրում․ ՊՆ խոսնակ

12:55 16.10.2020

Մեր սպան հրամանատար լինելուց բացի, ավագ ընկեր է, հենարան, խորհրդատու, նա միշտ կանգնած է իր զինվորի կողքին` պատրաստ իր վրա վերցնելու զինվորին ուղղված հարվածը։ Նաև սպա-զինվոր ամուր և առողջ հարաբերությունների շնորհիվ ենք դիմադրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկար։

̰
#RecognizeArtsakh․ վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա

12:51 16.10.2020

Սյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։ Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանական և […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

12:21 16.10.2020

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ […]

̰
Հայոց պետականության պաշտպանները

12:17 16.10.2020

Պաշտպանության բանակը ֆոտոպատմություն է ներկայացրել հայոց պետականության պաշտպանների մասին։           

̰
Արցախի հարավարևելյան ուղղությամբ այսօր լուսադեմին թշնամին լիովին ջախջախվեց, մնացին հարյուրավոր լեշեր․ Կոռնիձորի Արո

12:07 16.10.2020

ԵԿՄ հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գրում է. «Արցախի հարավարևելյան ուղղությամբ այսօր լուսադեմին փառահեղ հաղթանակ տարավ կամավորականների 16 վաշտը (Կոռնիձոր ջոկատ), թուրք թշնամին լիովին ջախջախվեց, ոչ թե ետ շպրտվեց, այլ տեղում մնացին հարյուրավոր լեշեր։ Թշնամին մի քանի ժամ հայկական ուժերի վրա կիառելով հազար ու մի տեսակ արգելված հրթիռահրետանային զինատեսակներ՝ ի վերջո ոչնչացվեց ամբողջությամբ։ Հայկական […]

̰
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում ևս 29 զինծառայող է զոհվել․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

11:56 16.10.2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում ևս 29 զինծառայող է զոհվել։ Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ. Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ. Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ. Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ. Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ. Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ. Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ. Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ. […]

̰
BACK_TO_TOP