TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

ԱՐՑԱԽ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

11:54 16.10.2020

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը […]

̰
Արցախի ԱԻՊԾ-ն հորդորում է պայթած կամ չպայթած ռումբեր, այլ զենք ու զինամթերք տեսնելու դեպքում դրանց ձեռք չտալ

11:47 16.10.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում. «Բոլոր այն վայրերում, բակերում և այգիներում, որտեղ կհանդիպեք պայթած կամ չպայթած ռումբեր, «Սմերչ» տեսակի հրթիռների մնացորդներ կամ այլ զենք ու զինամթերք, խնդրում ենք ձեռք չտալ։ Անհապաղ զանգահարեք ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն` 911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով»։

̰ ̰
Եվրոպայի հայերը բողոքի ձայն են բարձրացրել․ միջպետական մայրուղիների երթևեկությունը կաթվածահար է

11:00 16.10.2020

Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչները փակել են եվրոպական ամենակարևոր միջպետական մայրուղիները։ Սոցցանցերը հեղեղվել են թուրք-ադբեջանական ագրեսիայի դեմ անցկացվող բողոքի ակցիաներից լուսանկարներով և տեսանյութերով։ Երթևեկությունը կաթվածահար է Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա ուղղություններով։

̰
Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են․ հակառակորդի հետևակը դիմել է փախուստի

10:34 16.10.2020

Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը

10:26 16.10.2020

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, […]

̰
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո

09:36 16.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձեռնարկելով հարձակման փորձեր: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու և պաշտպանական գծի կայունությունը ամրապնդելու համար: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

̰
Գիշերն առանձին հատվածներում հրետանային մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են

09:12 16.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: Խախտելով հումանիտար հրադադարը՝ առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Առավոտյան հակառակորդը մոտ 1 ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել

09:08 16.10.2020

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը

09:01 16.10.2020

Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ երեկ երեկոյան Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը։ Դրանում կոչ է արվում Իտալիայի  իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության վերականգնմանը, այլև վերջ դնել հանցագործության մեղսակցություն դարձող լռությանը։ Նախաձեռնության հեղինակը քաղխորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն է։ «1997-ից հետո, երբ քաղաքային […]

̰
Գնդապետ Վահագն Ասատրյանը՝ Հայաստանի ազգային հերոս․ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել

08:55 16.10.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել գնդապետ Վահագն Ասատրյանի՝ Հայաստանի ազգային հերոսի մասին։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀՀ նախագահը ստորագրել է Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագիր։

̰
Հայերը բողոքի ցույց են անում ԱՄՆ Կոնգրեսի դիմաց

01:38 16.10.2020

Հայերը բողոքի ցույց են անում ԱՄՆ Կոնգրեսի դիմաց: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

̰
Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը. թուրք լրագրող

00:15 16.10.2020

Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլուտը համարում է, որ ժամանակն է՝ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բուլուտը գրել է Modern diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին: Թուրք լրագրողը հոդվածը սկսում է սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների պատմական ակնարկով՝ նշելով, որ Ադրբեջանը սկսել է թիրախավորել Արցախի Հանրապետությունում բնակվող հայերին, Արցախի […]

̰
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի երկու բնակիչներին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

00:03 16.10.2020

Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ […]

̰
Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է

23:55 15.10.2020

Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկար է հրապարակել:

̰
Պատերազմի 18-րդ օրվա վիճակագրությունը

23:44 15.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:  Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Վիճակը շարունակում է լարված մնալ նաև հիմա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը. Մասիս Մայիլյան

23:40 15.10.2020

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Կարևոր է այնպես անել, որ Թուրքիան դադարեցնի Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին դրդել շարունակելու անմարդկային ագրեսիան ընդդեմ մեր ժողովրդավարության։ Մենք կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան […]

̰
Երեխաների կյանքի և կրթության իրավունքի խախտման մասին

23:30 15.10.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով առաջին հերթին խախտվում է երեխաների ԿՅԱՆՔԻ իրավունքը․ նրանք թիրախի տակ են։ Մի երեխա զոհվել է, կան ծանր վիրավորված երեխաներ, նաև Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր […]

̰
Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

22:49 15.10.2020

Այսօր Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացրին Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից «ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ Պատգամավորների պալատը, – հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է, – Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության […]

̰
Եթե չես հանձնվում, ուրեմն հաղթում ես․ Արծրուն Հովհաննիսյան

22:35 15.10.2020

Նոր զինատեսակների կիրառությունը, նոր մարտավարությունը երբեմն խնդիրներ են առաջացնում։ Բայց դրանք երբեք որոշիչ չեն լինում, եթե կա պայքարի վճռականություն։ Եթե չես հանձնվում, ուրեմն հաղթում ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

22:29 15.10.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում: ԱԱԾ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցել են. «Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության […]

̰
Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է. Արծրուն Հովհաննիսյան

22:20 15.10.2020

«Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, այս պահին մարտեր չկան»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ճեպազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

̰
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Արծրուն Հովհաննիսյան

22:06 15.10.2020

«Այսօր վաղ առավոտյան նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ՝ 2, 3 ուղղություններով»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծանր մարտեր են ընթացել և ընթանում հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում: Ըստ Հովհաննիսյանի՝ ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, փոքր-ինչ մեղմացում է լինում գիշերը, առավոտյան մարտերը վերսկսվում են։

̰ ̰
Ամո՞ւր է մեր թիկունքը․ինչո՞ւ է համաճարակն աննախադեպ ուղի ընտրել․ «Հորիզոնի» շրջայցը մայրաքաղաքում

21:52 15.10.2020

Ի՞նչ են հորդորում մասնագետները և ո՞րն է կորոնավիրուսի տարածման տեմպերի ռեկորդային աճի պատճառը: «Հորիզոնի» նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներում, փորձել պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները պահպանում հակահամաճարակային կանոնները: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից մինչ օրս երբևէ նոր դեպքերի այսպիսի թիվ չէր գրանցվել։ Հատկապես վերջին երեք օրերին մեկ օրում հաստատվող նոր դեպքերը եռանիշից դարձան քառանիշ, նախորդ […]

̰
«Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը». վարչապետի հարցազրույցը «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին

21:49 15.10.2020

Վարչապետը հարցազրույց է տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության բաժնից։ Россия сегодня – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Շատ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար՝ Հայաստանի և ողջ աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և […]

̰
Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից

21:30 15.10.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան: «Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով […]

̰
ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները․ ԱՀ նախագահ

21:14 15.10.2020

ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։  «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

21:05 15.10.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաև՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին: Մհեր Գրիգորյանը, […]

̰
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ

21:02 15.10.2020

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի […]

̰
BACK_TO_TOP