18:07 06.06.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմն այս շաբաթ շարունակել է իրազեկման հանդիպումները մարզի համայնքներում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, որպեսզի նրանք տեղեկացված լինեն ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, այսօր մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ու Կապանում վերաբնակեցված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի տնօրեն Ռոմա Զաքարյանը։
Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հատկապես Սյունիքում հաստատվելու և այստեղ իրենց կյանքը շարունակելու մտադրության ու հաստատակամության համար։
Մարզպետի տեղակալը, ՄՍԾ և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսել են ծրագրի բաղադրիչների ու պահանջների, օժանդակության հերթականության մասին, պատասխանել նաև քաղաքացիների հարցերին, նրանց հուզող որոշ խնդիրներ արձանագրել՝ առավել խորությամբ ուսումնասիրելու նպատակով, պատրաստակամություն հայտնել հետագա խորհրդատվության տրամադրման հարցում։
Մարզպետի աշխատակազմում այս նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները նմանատիպ իրազեկման հանդիպումներ են անցկացրել նաև երեկ՝ հունիսի 5-ին, Սիսիան և Գորիս համայնքներում վերաբնակեցվածների հետ։ Իսկ նախորդ շաբաթ հանդիպումներ էին կայացել մարզի մյուս համայնքներում։
Սյունիքի բոլոր գյուղական բնակավայրերում և Գորիս քաղաքում տուն ձեռք բերողները ընտանիքի մեկ անդամի հաշվով 5 մլն դրամ կստանան, մարզի մյուս քաղաքներում՝ 4 մլն դրամ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն:
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...
22:25 26.07.2025
WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգԳերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...
22:17 26.07.2025
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...