Մի քանի օրում Լեռնային Ղարաբաղը զտվեց հայերից․ դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ հունական հեռուստաալիքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Մի քանի օրում Լեռնային Ղարաբաղը զտվեց հայերից․ դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ հունական հեռուստաալիքին

17:38 23.07.2024

Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի վերջին դրվագում հաղորդումն անդրադառնում է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը։ Ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի վերաբերյալ մոտեցումները։

Հաղորդավար

Հարավարևելյան Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանում իրավիճակը անկայուն է։ Ընդհանուր անկայունությունը անհանգստության հիմք է ստեղծում տարածաշրջանում նոր վայրիվերումների համար։ Մենք մի փոքր կընդլայնենք մեր ուշադրության կենտրոնը, կդիտարկենք զարգացումները Հարավային Կովկասում, քանի որ այնտեղ մոտ 10 ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական և արյունալի էջը։
Թեմայի շուրջ առիթ ունեցանք զրուցելու Հունաստանում Հայաստանի դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանի հետ։ Լսենք, թե նա ինչ է ասում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և նրանց երկարամյա վեճի ապագայի մասին։

Ռեպորտաժ

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի մեկօրյա խոշոր հարձակումը ինքնավար Լեռնային Ղարաբաղի դեմ, որտեղ գերակշռում է հայկական տարրը, բավական էր Բաքու-Երևան ավելի քան երեք տասնամյակ տևող հակամարտությունը դրամատիկ ավարտին հասցնելու համար՝ առնվազն ժամանակավորապես: Արցախի պաշտպանության բանակը, ինչպես կոչվում է Լեռնային Ղարաբաղի Զինված Ուժերը, հարկադրված է լուծարվել, իսկ հայկական ծագումով հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ բռնի տեղահանվում են։ 21-րդ դարի տեղահանման ամենաողբերգական պատմություններից մեկն է սա։

Դեսպան Մկրտչյան

Սա ժամանակակից պատմության ամենաողբերգական դրվագներից մեկն է, երբ 100,000-ից 120,000 մարդ ենթարկվել է էթնիկ զտումների: Հազարավոր տարիներ շարունակ հայերը ապրել են այս տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն եղել է մեր հայրենիքի մի մասը։ Եվ ընդամենը մի քանի օրում ամբողջ տարածաշրջանը զտվեց հայերից։ Հուսով եմ, որ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այս պահին միգուցե դա կարող է իրատեսական չթվալ, բայց արդարության վերականգնման հավատը մեր կյանքի շարժիչ ուժն է:

Ռեպորտաժ

Խոսելով սահմանների մասին, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դրական է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ընթացող խաղաղ բանակցություններին, սակայն չի թաքցնում իր մտահոգությունը։

Դեսպան Մկրտչյան

Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության և սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում, որի հիմքում ուժի կիրառումն է՝ իր նպատակներին հասնելու համար։

Ռեպորտաժ

Բաքուն, ի թիվս այլ բաների, պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի հանվի երկրի Անկախության Հռչակագրի մասին հիշատակումը, որը մեկնաբանում է, ինչպես ՀՀ դեսպանն է ասում, որպես իբրև իր /Բաքվի/ դեմ տարածքային պահանջների ակնարկ։ Նաև պահանջում է Երևանին ընդունել անվտանգության երաշխիք հանդիսացող ուժի տեղակայումը միջանցքում, որը կապահովի ադրբեջանցիների տեղափոխումը ադրբեջանական կողմից վերահսկվող Նախիջևանի ինքնավար հանրապետություն, տարածք, որը չունի Ադրբեջանի հետ ընդհանուր սահման և գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև:

Եվ մինչ երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիրը կարծես դեռ հեռու է ստորագրումից, Հայաստանը, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը։

Դեսպան Մկրտչյան

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, կարող եմ ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, և Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ այդ համագործակցությունը խորացնելու համար։ Եվրոպական կողմից կա փոխադարձ պատրաստակամություն, և մենք տեսնում ենք, որ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանը եվրոպական երկիր է։ Անշուշտ, իր արժեքներով, մարդու իրավունքների, խոսքի ազատության և բոլոր ժողովրդավարական հատկանիշներով Հայաստանն ավելի առաջ է, քան մեզ շրջապատող շատ երկրներ։ Ուստի երկրի համար եվրոպական հետագծի զարգացումն անխուսափելի է։

Ռեպորտաժ

Այնուամենայնիվ, Կովկասի այս անկայուն տարածաշրջանում սև ամպերը դեռ շարունակում են թանձրանալ, և ըստ վերլուծաբանների գնահատման՝ Ադրբեջանի բանակը, Հայաստանից շատ ավելի ուժեղ, դեռ մշակում է պատերազմի սցենարներ՝ դեպի Նախիջևան Ադրբեջանի անարգել մուտքն ապահովելու համար․ սցենար, որը կարող է հանգեցնել Հայաստանի մասնատմանն ու փախստականների զանգվածային նոր ալիքի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP