TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր. ԱՀԿ

14:49 01.07.2022

COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ: «Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո

17:47 30.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո։ «Առավելագույն զգուշավորության շահերից ելնելով` նախագահը համապատասխան թեստավորումից հետո կվերադառնա աշխատանքային միջավայր»,- հայտարարել են նախագահի աշխատակազմից։ Մամուլի ծառայությունը չի հստակեցնում, թե կոնկրետ երբ է Զուրաբիշվիլին շփվել կորոնավիրուսով հիվանդի հետ։ Օրերս նախագահը այցելել էր Վատիկան։ Պետության ղեկավարի այցը համընկել է Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև […]

̰
Գիտնականներն արձանագրել են կատվից մարդուն COVID-19 փոխանցելու առաջին դեպքը

21:22 28.06.2022

Գենոմային հաջորդականությունը հաստատել է, որ կատուն, նրա տերերը և անասնաբույժը վարակված են եղել վիրուսի նույն տարբերակով:

̰
̰
Ֆրանսիային սպառնում է կորոնավիրուսի նոր ալիք

19:25 22.06.2022

Ֆրանսիական COVID-19 պատվաստումների ծրագրի ղեկավար, համաճարակաբանության պրոֆեսոր Ալեն Ֆիշերն ասել է, որ արձանագրվող դեպքերի տվյալները ցույց են տալիս, որ երկրում սկսվել է COVID-19 համաճարակի նոր ալիք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Մասնագետն ասել է, որ, իր կարծիքով, կասկած չկա, որ երկրում համաճարակի վերսկսման փուլ է ապրում՝ հավելելով, որ ինքն անձամբ է հանդես եկել հասարակական տրանսպորտում […]

̰
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 540,5 միլիոնը

18:30 22.06.2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 540 միլիոն 567 հազար 548: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 322 հազար 38 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն […]

̰
Ֆինլանդիան հուլիսի 1-ից կչեղարկի ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումները

19:49 21.06.2022

Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպանատունը հայտարարել է հուլիսի 1-ից  մուտքի արտոնագրերի տրամադրման սահմանափակումների վերացման մասին, որոնք գործում էին  կորոնավիրուսի պատճառով։ «Մուտքի սահմանափակումների վերացման հետ կապված՝ Ֆինլանդիան հուլիսի 1-ից հանում է նաև վիզայի դիմումների ընդունման սահմանափակումները: Ֆինլանդիայի վիզաների կենտրոններում վիզայի դիմումներն ընդունվում են միայն նախնական գրանցումով»,- ասվում է Ֆինլանդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ երրորդ երկրներից […]

̰
Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել Խաղաղ օվկիանոսի Նաուրուի Հանրապետությունում

19:35 21.06.2022

Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրու կղզի պետությունում արձանագրվել է COVID-19-ի իր առաջին լուրջ բռնկումը։ Այս մասին հունիսի 21-ին հայտնել է Radio Rnz-ը։ Այս պահին դրական թեստ է հաստատվել 337 քաղաքացու մոտ։ Կառավարության տեղեկատվական գրասենյակի տնօրեն Ջոաննա Օլսոնն ասել է, որ սահմանին հայտնաբերվել է վարակի միայն 13 դեպք: Մարտի 31-ին ժամանած ճանապարհորդների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն […]

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք

12:31 20.06.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 60 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 104-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 6968 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 423 104 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 25: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների […]

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

10:00 20.06.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հունիսի 19-ի դրությամբ կատարվել է՝ ❗️2 210 776 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 137 428, ✅ ամբողջապես պատվաստված` 1 011 387, ✅ բուստեր` 57 520:

̰
Մայիսի վերջից աշխարհում առաջին անգամ գրանցվել է քովիդով հիվանդացության աճ

08:49 20.06.2022

Այս շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 3.4 միլիոնը, ինչը 300 հազարով ավելի է, քան նախորդ 7-օրյա ժամանակահատվածում: Այս մասին են վկայում TASS գործակալության հաշվարկները: Հիվանդացության աճ է նկատվել մայիսի վերջից հետո առաջին անգամ: Մահացության ցուցանիշը շարունակում է նվազել: 7 օրում COVID-19-ից մահացել է 8.7 հազար մարդ, ինչը 900 հազարով քիչ է […]

̰
Իսրայելին սպառնում է կորոնավիրուսի նոր ալիքը

15:03 19.06.2022

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում COVID-19-ի յոթերորդ ալիքի մեկնարկի մասին։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի հիվանդանոցներում վերաբացվում են կորոնավիրուսային բաժանմունքները։ Հաղորդվում է, որ չի բացառվում կարանտինային միջոցառումների խստացումը։ Այս պահին վարակված է գրեթե 47 հազար մարդ, 572 մարդ հոսպիտալացվել է, մյուսները տնային բուժում են ստանում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում համաճարակի սկզբից Իսրայելում հայտնաբերվել է վարակի ավելի […]

̰
Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 141 հազարը

18:10 18.06.2022

Իրանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 150 207 700 դեղաչափ։

̰
Օտարերկրացիների մուտքը Վրաստան՝ առանց քովիդ սահմանափակումների

13:09 15.06.2022

Այսօրվանից՝ հունիսի 15-ից, ցանկացած օտարերկրյա քաղաքացի Վրաստան մուտք գործելիս ազատվում է կորոնավիրուսի բոլոր կարգավորումներից, այդ թվում՝ պատվաստման վկայական, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պարտավորությունից, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Որոշումը հունիսի 14-ին կայացրել է Վրաստանի կառավարությունը: «Մեկուսացման և կարանտինի կարգերի մասին» օրենքում արված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից: Պանդեմիայի մեկնարկից ի վեր Վրաստան մուտք գործելու […]

̰
Անցած մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք

18:35 14.06.2022

Անցած շաբաթվա ընթացքում (06-12.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք։ Առողջացել է 546 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Փոխանցում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 100 հազար 232 թեստավորում է կատարվել: Դրականության […]

̰
Աշխարհում երկու տարվա ընթացքում առաջին անգամ մեկ շաբաթում COVID-19-ից մահվան դեպքերը չեն գերազանցել 10 հազարը

12:20 13.06.2022

Աշխարհում արդեն երկրորդ շաբաթն է` կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը չի գերազանցում 3,1 միլիոնը: Մահացության ցուցանիշը շարունակում է նվազել: Յոթ օրվա ընթացքում COVID-19-ի պատճառով մահացել է 9,6 հազար մարդ, ինչը նվազագույն թիվն է 2020 թվականի գարնանից ի վեր։ Այնուամենայնիվ, աշխարհի տարբեր անկյուններում նոր բռնկումներ են գրանցվում: ԱՄՆ-ն արդեն հինգերորդ շաբաթն է` առաջին տեղն է զբաղեցնում […]

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք

12:16 13.06.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 044-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 782 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 67 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 668 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 47: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. […]

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. վերջին տվյալները

10:33 13.06.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հունիսի 12-ի դրությամբ կատարվել է՝ ❗️2 207 307 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 136 403, ✅ ամբողջապես պատվաստված` 1 009 922, ✅ բուստեր` 56 650:

̰
Իրանում կորոնավիրուսի նոր դեպքերը 44 %-ով նվազել են

19:37 11.06.2022

Անցած շաբաթ Իրանում կորոնավիրուսի դեպքերը նվազել են 44%-ով և կազմել են 178։ Մեկ օրվա ընթացքում COVID-19-ի հետևանքով 22 մարդ է մահացել։ Այս ամենը վկայում է Իրանում կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին։ Մայիսի 31-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսից 141 315 մարդ է մահացել։ Իրանում 64 572 192 մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին […]

̰
Իսրայելին է մոտենում կորոնավիրուսի վեցերորդ ալիքը

18:44 09.06.2022

Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում, առողջապահության նախարարության տվյալներով, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4674 նոր դեպք։ Իսրայելական Details-ը գրում է, որ ակտիվ վարակվածների (այսինքն՝ վարակի աղբյուր դառնալու ընդունակ) թիվը շարունակում է  ավելի արագ տեմպերով աճել։ Վարակվածության աճի մասին տեղեկատվությունը հաստատել է  համաճարակի դեմ պայքարի կառավարության գործողությունների համակարգող Սալման Զարկան և այն վերագրել BA.5 տարբերակի տարածմանը, որը […]

̰
Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք

16:46 07.06.2022

Վրաստանում մեկ շաբաթում հայտնաբերվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 514 մարդ, 7 մարդ մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Շրջանառվող և գերակշռում է Omicron B.A.2 շտամը: Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 103 529 թեստ, որից 93 577-ը՝ արագ հակագենային թեստով, 9 952-ը՝ ՊՇՌ թեստով։

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք

12:26 06.06.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 006-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 329 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 76 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 423 006 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 15: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. […]

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. վերջին տվյալները

10:14 06.06.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հունիսի 5-ի դրությամբ կատարվել է՝ ❗️2 203 887 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 135 444, ✅ ամբողջապես պատվաստված` 1 008 404, ✅ բուստեր` 55 855:

̰
Աշխարհում քովիդից մահացությունը հասել է 2020 թվականի գարնանից ի վեր ամենացածր նիշին

09:12 06.06.2022

Մայիսին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է մոտ 15.9 միլիոնով: Դա 1/3-րդով պակաս է, քան ապրիլին, և համապատասխանում է անցած տարվա հոկտեմբերի ցուցանիշին: Այս մասին պարզ է դառնում է TASS-ի հաշվարկներից: Մահացությունն անցած ամսվա համեմատ նույնպես նվազել է 1/3-րդով և հայտնվել 2020 թվականի գարնանից ի վեր ամենացածր մակարդակի վրա: Մայիսին աշխարհում կորոնավիրուսից մահացել […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի

15:50 04.06.2022

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 328-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, որից 13-ը՝ հոսպիտալացմամբ: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 232 հազար 678 դեպքից 7 մլն 54 […]

̰
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4101 նոր դեպք

14:14 04.06.2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4101-ով՝ հասնելով 18 348 065-ի։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից։ Կորոնավիրուսի հետևանքով օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 1493, ինչը 28,7%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: ՌԴ 63 մարզում հոսպիտալացումների թիվը նվազել է, 14-ում՝ ավելացել։

̰
Կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման վտանգ կա․ ԱՀԿ ղեկավար

08:57 04.06.2022

Կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամի առաջանալու վտանգը, որի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր կլինեն, միանգամայն իրական է։ Այս մասին Բրատիսլավայում Globsek-2022 անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա ելույթի տեքստը Ժնեւում տարածել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: «Գոյություն ունի նոր, ավելի վտանգավոր տարբերակի [SARS-CoV-2 վիրուսի] առաջացման իրական և […]

̰
Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

11:15 31.05.2022

Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի […]

̰
Հյուսիսային Կորեայում «տենդով» հիվանդների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը

16:00 30.05.2022

Հյուսիսային Կորեայում COVID-19-ի բռնկումը գրանցվել է մայիսի 12-ին, որից հետո ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը հայտնեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով։

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք, 1 մահ

12:28 30.05.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 963-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 307 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 606 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 385: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. […]

̰
BACK_TO_TOP