Աշխարհում երկու տարվա ընթացքում առաջին անգամ մեկ շաբաթում COVID-19-ից մահվան դեպքերը չեն գերազանցել 10 հազարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+27.09 oC

Աշխարհում երկու տարվա ընթացքում առաջին անգամ մեկ շաբաթում COVID-19-ից մահվան դեպքերը չեն գերազանցել 10 հազարը

12:20 13.06.2022

Աշխարհում արդեն երկրորդ շաբաթն է` կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը չի գերազանցում 3,1 միլիոնը:

Մահացության ցուցանիշը շարունակում է նվազել: Յոթ օրվա ընթացքում COVID-19-ի պատճառով մահացել է 9,6 հազար մարդ, ինչը նվազագույն թիվն է 2020 թվականի գարնանից ի վեր։

Այնուամենայնիվ, աշխարհի տարբեր անկյուններում նոր բռնկումներ են գրանցվում: ԱՄՆ-ն արդեն հինգերորդ շաբաթն է` առաջին տեղն է զբաղեցնում աշխարոհւմ COVID-19-ի դեպքերի թվով։ Անցած յոթ օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է մոտ 660 հազար նոր դեպք, ինչը 60 հազարով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Նոր բռնկումներ են գրանցվել նաև Բրազիլիայում, որտեղ վարակի մակարդակն արդեն հասել է մարտ ամսվա մակարդակին (այժմ այնտեղ օրական գրանցվում է վարակի ավելի քան 40000 նոր դեպք)։ Մեքսիկայում հիվանդացությունը կրկնապատկվել է նախորդ շաբաթվա համեմատ. այստեղ օրական մոտ 6 հազար բնակչի մոտ ախտորոշվում է կորոնավիրուս։ Միևնույն ժամանակ, Կանադայում վարակի տարածման տեմպերը ապրիլի համեմատ նվազել են գրեթե հինգ անգամ։

Նոր բռնկումներ կան նաև Եվրոպայում: Այստեղ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները դեռևս Գերմանիայում են, որտեղ մեկ շաբաթում կորոնավիրուս է հայտնաբերվել մոտ 300 հազար մարդու մոտ։ Վերջին երկու օրվա ընթացքում կտրուկ աճ է գրանցվել՝ օրական այնտեղ վարակվածների թիվը կրկին սկսել է գերազանցել 70 հազարը։

Ֆրանսիայում մեկ շաբաթվա ընթացքում Covid-ի դեպքերի թիվը կրկնակի պակաս է, քան Գերմանիայում, սակայն վերջին օրերին այնտեղ նոր բռնկում է գրանցվել՝ օրական ավելի քան 40 հազար մարդ է վարակվում։ Իտալիայում, չնայած ապրիլի կեսերից սկսված կայուն անկմանը, այս շաբաթ կրկին աճ է գրանցվում՝ օրական կրկին ավելի քան 20 հազար նոր դեպք է գրանցվում։ Մեծ Բրիտանիայում, մայիսից հետո առաջին անգամ, կրկին սկսել են հայտնաբերել օրական ավելի քան 10 հազար վարակված։

Ասիայում ամենաբարդ իրավիճակը դեռևս ԿԺԴՀ-ում է, որտեղ մայիսի սկզբին հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերը։ Այնուամենայնիվ, հնարավոր չէ հաշվարկել շաբաթական Covid-ի դեպքերի ճշգրիտ թիվը, քանի որ իշխանությունները գրանցում են ջերմության ախտանիշներով դեպքեր, բայց դրանք կարող են ներառել ոչ միայն կորոնավիրուսով վարակվածներին։ Շաբաթ օրը ժողովրդական հանրապետության իշխանությունները արձանագրել են տենդի 42810 նոր դեպք։ Կորոնավիրուսի դեմ պայքարը ԿԺԴՀ-ում, ինչպես ասել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, անցել է նոր փուլ։

Իսկ, օրինակ, Ճապոնիայում հիվանդացությունը երկու անգամ կրճատվել է մայիսի կեսերի համեմատ. այնտեղ կորոնավիրուս է ախտորոշվում օրական մոտ 15 հազար մարդու մոտ։ Ավստրալիայում վարակի տարածման մակարդակը վերջին երեք շաբաթվա ընթացքում նվազել է մեկուկես անգամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

BACK_TO_TOP