COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 540,5 միլիոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+27.09 oC

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 540,5 միլիոնը

18:30 22.06.2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 540 միլիոն 567 հազար 548: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 322 հազար 38 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 86 միլիոն 452 հազար 232 և 1 մլն 13 հազար 975, Հնդկաստանում՝ 43 միլիոն 331 հազար 645 և 524 հազար 903, Բրազիլիայում՝ 31 միլիոն 818 հազար 827 և 669 հազար 390, Ֆրանսիայում՝ 30 միլիոն 476 հազար 915 և 150 հազար 201, Գերմանիայում՝ 27 միլիոն 454 հազար 225 և 140 հազար 462, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 717 հազար 987 և 180 հազար 376:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 813,8:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3103, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3106, Ֆրանսիայում՝ 2275, Գերմանիայում՝ 1665, Մեծ Բրիտանիայում՝ 2620 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

BACK_TO_TOP