11:21 02.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 2-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.69 դրամ է, վաճառքը՝ 404.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 408.25դրամ է, վաճառքը՝ 425.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.09 դրամ է, վաճառքը՝ 6.63դրամ:
23:34 01.12.2022
«Հյուսիսային հոսք 1»-ում և «Հյուսիսային հոսք 2»-ում դիվերսիայի համար պայթուցիկ լիցքեր են տեղադրվել գազատարներից դուրս։ Այս մասին հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, Expressen թերթին տված հարցազրույցում հայտարարել է Շվեդիայի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտի պաշտպանական համակարգերի դոցենտ Հանս Լիվոնգը։ Նրա խոսքով՝ պայթուցիկ լիցքերն ամենայն հավանականությամբ արձակվել են վերգետնյա նավից։ «Սա փոքր բարձր ճշգրտության լիցք չէ, այլ ավելի մեծ […]
19:56 01.12.2022
127 մլն 634 հազար դրամը սուբվենցիոն 3 ծրագրի կառավարության համաֆինանսավորման գումարն է։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն (38 հենասյուն) և Գառնառիճ (21 հենասյուն) բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 285 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 10 մլն 340 հազար դրամ (60%)։ Ծրագրի արդյունքում տեղադրվել […]
19:40 01.12.2022
Հաջորդ տարի 2 փուլով կբարձրանա կենսաթոշակի և նպաստի չափը: Պետությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին, 1 միլիարդ 342 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի դրույքաչափն էլ կբարձրանա մի քանի անգամ: Այս և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ են կայացվել Կառավարության այսօրվա […]
15:52 01.12.2022
Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշներին: «Մենք պայմանավորվենք ենք, որ պարբերաբար ամփոփելու ենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշները, որովհետև մենք այդ առևտրի ծավալներից կախված գումարների վերադարձ ենք իրականացնում հենց կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերին: Հուլիսի 1-ից է այս համակարգը ներդրվել: Ի՞նչ ցուցանիշներ ունենք և որ ամսվա ցուցանիշն ենք ամփոփել»,-հետաքրքրվել է գործադիրի […]
12:53 01.12.2022
Մի շարք օրենքներում առաջարկվել են փոփոխություններ կատարել, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է: Որոշումը չի վերաբերելու միայն սահմանամերձ բնակավայրերին: Նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:29 01.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.47 դրամ է, վաճառքը՝ 404.03 դրամ: Եվրոյի առքը միջինը 405.31 դրամ է, վաճառքը՝ 421.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.67 դրամ:
22:41 30.11.2022
Փարիզի հարավ-արևելքում գտնվող Լիմայ-Բրեվան կոմունայի դպրոցը սկսել է ծածկոցներ տալ դպրոցականներին դասարաններում ցածր ջերմաստիճանի պատճառով. էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով քաղաքապետարանը թույլ է ջեռուցում, հաղորդել է Franceinfo ռադիոն: «Նրանք չափել են ջերմաստիճանը դասարաններում, և պարզվել է, որ այն ընդամենը 10-12 աստիճան է»,- ասել է Օդրի Գուֆը՝ տեղական աշակերտների ծնողների ասոցիացիայի փոխնախագահը։ «Բայց քաղաքապետարանից մեզ ասացին, որ ստեղծված […]
19:34 30.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։ Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելու վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել […]
19:10 30.11.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգ ամյակի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը […]
18:45 30.11.2022
Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանումը Կասպից ծովի նավթահանքերից, aliq. ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը: Ըստ Reuters-ի , նավթամթերքի արտահանումը կփոխանցվի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (Caspian Pipeline Consortium (CPC)) համակարգին։ Գործակալության տվյալներով, ընկերության որոշումը կապված է ԵՄ էմբարգոյի հետ, որը եվրոպացի գնորդներին արգելում է դեկտեմբերի 5-ից գնել և տեղափոխել […]
09:11 30.11.2022
Ֆոնդային շուկայի անկայունության և «անբարյացակամ» արժույթների հետ կապված դժվարությունների ֆոնին ավելի լավ է ներդրումներ կատարել պաշտպանիչ վարկային պարտատոմսերում կամ բարեկամ երկրների արժութային ակտիվներում: Այս մասին «Պրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի պետական և մունիցիպալ ֆինանսների ամբիոնի դոցենտ Մերի Վալիշվիլին: Փորձագետի կարծիքով՝ բաժնետոմսեր ընտրելիս պետք է նայել կայուն պահանջարկ ունեցող […]
22:35 29.11.2022
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Armenian Business Corner» նախագծի շնորհանդեսին: Նախաձեռնությունը նպատակ ունի ԱՄՆ-ում առաջ մղել հայկական արտադրանքը, ինչը, որպես արդյունք, կարող է էապես նպաստել հայկական ձեռնարկություններում նոր ներդրումների ներգրավմանը: «Հայ-ամերիկյան շուկայական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի։ Մենք կարող ենք կենտրոնանալ բարձրորակ և բացառիկ ապրանքների վրա, արտադրել և արտահանել դրանք: Մեր երկիրը կարող է դա: […]
19:51 29.11.2022
Ռուսաստանի հետ Ռաշթ-Աստարա երկաթուղային հատվածի համատեղ նախագծի իրականացումը կարող է տևել ավելի քան երեք տարի։ Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում ընթացող Transtec միջազգային ֆորումի լիագումար նիստում։ Նրա խոսքով՝ այս հատվածում անհրաժեշտ է զարգացնել երկաթուղով փոխադրումների ենթակառուցվածքը, «միջոցառումներ են […]
19:05 29.11.2022
Եվրոպական նավահանգիստներում գտնվող ռուսական պարարտանյութերի առաջին խմբաքանակը երեքշաբթի օրը մեկնել է Մալավի՝ տեղափոխելով 20 հազար տոննա ապրանք, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ «ՄԱԿ-ը ողջունում է 260,000 տոննա պարարտանյութի նվիրատվությունը Ռուսաստանի Դաշնության արտադրողներից, որոնք պահվում են եվրոպական նավահանգիստներում և պահեստներում, որը կծառայի մարդասիրական կարիքները մեղմելուն և Աֆրիկայում բերքի աղետալի կորուստները կանխելուն: Առաջին բեռնափոխադրումը` 20,000 […]
12:30 29.11.2022
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։ […]
10:50 29.11.2022
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ հենց գյուղատնտեսական տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում […]
22:12 28.11.2022
2022-ի սեպտեմբերին հացը (ցորենի՝ բարձր տեսակի) 2021-ի համեմատությամբ թանկացել է 20.7%-ով։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով այս Կենտրոնական բանկի տեղեկագրերին։ Այս ցուցանիշը 0.89 տոկոսային կետով նպաստել է երկրի ընդհանուր գնաճին։ Լավաշը թանկացել է 25.2%-ով։
19:17 28.11.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ […]
11:15 28.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 28-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.42 դրամ է, վաճառքը՝ 404 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.47 դրամ է, վաճառքը՝ 418.67 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.17 դրամ է, վաճառքը՝ 6.71 դրամ:
11:00 28.11.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։ Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-ից 2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով […]
09:44 28.11.2022
Մալայզիայի նոր վարչապետ Անվար Իբրահիմը որոշել է հրաժարվել կառավարության ղեկավարի նշանակման կապակցությամբ իրեն տրամադրված Mercedes S600 պրեմիում ավտոմեքենայից ծախսերը նվազեցնելու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը իր ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ: «Ես որոշել եմ հրաժարվել «Mercedes S600»-ից: Չեմ ցանկանում, որ իմ աշխատանքի ապահովումը հանգեցնի լրացուցիչ ծախսերի: Այս մեքենայի փոխարեն ես կօգտագործեմ իմ […]
08:17 28.11.2022
Արժութային ճգնաժամը (երբ կա ազգային արժույթի կտրուկ արժեզրկում և մեծ անկայունություն) սովորաբար հանդիպում է զարգացող երկրներում, սակայն ժամանակակից պայմաններում նման ցնցումների նախադրյալներն աճում են զարգացած երկրներում, ինչպիսիք են Բրիտանիան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները, «Փրայմ» գործակալությանը հայտնել է առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը: Փորձագետը նշում է, որ արժութային ճգնաժամը, որը տեղի է ունենում այնպիսի երկրներում, ինչպիսիք են […]
17:20 26.11.2022
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կազմակերպել էր «ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառման» վերաբերյալ քննարկում։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Քննարկմանը մասնակցել են լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչված և արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող մի […]
17:12 26.11.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար՝ համաձայնեցնելով Պարենի համաշխարհային ծրագրի հետ։ Շաբաթ օրը տարածված տեսաուղերձում Շոլցը շեշտել է, որ «սովը երբեք չպետք է օգտագործվի որպես զենք»: «Այդ պատճառով մենք չենք կարող ընդունել այն, ինչ հիմա ապրում ենք. վերջին տարիների վատթարագույն գլոբալ պարենային […]
23:31 25.11.2022
Նոյեմբերի 25-ին օրվա առաջին կեսին «Սև ուրբաթի» ժամանակ ապրանքների վաճառքը ցածր է եղել 2021 թվականի ավանդական վաճառքի արդյունքներից բոլոր կատեգորիաներում: Այս մասին են վկայում OFD Platform-ի տվյալները, որոնց ծանոթացել է «Իզվեստիան»։ Այսպես, ժամը 12:00-ի տվյալներով՝ հագուստի և կոշկեղենի, ինչպես նաև օծանելիքի և կոսմետիկայի վաճառքը նվազել է 10%-ով, էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայինը՝ 11%-ով, ոսկերչությանը՝ 13%-ով, սպորտային […]
21:48 25.11.2022
Կանխիկ և անկանխիկ դոլար ու եվրո գնելն այժմ ավելի շահավետ է, քան նախորդ ամիսներին։ Փաստն այն է, որ առքի և վաճառքի գների տարբերությունը նվազել է և մոտեցել փոխարժեքին։ Այնուամենայնիվ, խնայողությունների մի մասի համար դեռ ավելի լավ է հաշվի առնել բարեկամ երկրների արժույթները, Պրայմ գործակալությանը ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Նա հիշեցրել է, որ […]
21:12 25.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նախարարը շնորհավորել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին հիմնադրման 20-ամյակին կապակցությամբ և ընդգծել, որ 2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը նոր էջ է բացել Հայաստանի […]