20:31 08.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Նախարարը ողջունել և շնորհավորել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյին պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես ՝ […]
19:15 08.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարարները […]
11:56 08.12.2022
Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան […]
11:27 08.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 8-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.83 դրամ է, վաճառքը՝ 405.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 408.31 դրամ է, վաճառքը՝ 425.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.98 դրամ է, վաճառքը՝ 6.48 դրամ:
10:54 08.12.2022
2022 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսությունում ուղղակի ներդրումների ծավալն զգալիորեն ավելացել Է: Այսօր Բիշքեկում կայացած Ներդրումային գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը. փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Անցյալ տարվա համեմատությամբ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ի անդամ երկրներում օտարեկրյա ուղղակի ներդրումներն Էապես աճել են», – […]
22:15 06.12.2022
Հակասական են Իրանից ստացվող տեղեկությունները: Ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հարևան երկրում համազգային գործադուլ է սկսվել կանանց իրավունքների ազատականացման պահանջով: Իշխանությունը պնդում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ու որ բողոքի զանգվածային ալիքն արդեն մարում է: Այնուամենայնիվ, գործադուլ կայացե՞լ է, և ինչպե՞ս են գործադուլի նախաձեռնողները ձևակերպել իրենց պահանջները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը […]
21:15 06.12.2022
Saxo ընկերությունը, որը կենտրոնացած է առցանց առևտրի և ներդրումների վրա, այսօր հրապարակել է հաջորդ տարվա իր 10 տարեկան կանխատեսումները: Կանխատեսումները կենտրոնանում են մի շարք անհավանական, բայց թերագնահատված իրադարձությունների վրա, որոնք կարող են ցնցում առաջացնել ֆինանսական շուկաներում, քաղաքականության, հասարակության և ժողովրդական մշակույթի մեջ: 1. Միլիարդատերերի կոալիցիան կստեղծի Մանհեթենի տրիլիոն դոլար արժողությամբ էներգետիկ նախագիծ Saxo Bank-ի կանխատեսմամբ՝ […]
18:59 06.12.2022
Շողակաթում «Խելացի ոռոգում» ծրագրի ներդրմամբ ոռոգելի կդառնա 500 հեկտար հողատարածք: Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԶԾ «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանին եւ փորձագետ Հասմիկ Մանասյանին։ Հանդիպման սկզբում ժաննա Հարությունյանը ներկայացրել է ՄԱԶԾ «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ուղղությունները, նպատակները, իրականացված աշխատանքների արդյունքները եւ առաջիկա անելիքները։ […]
18:26 06.12.2022
2022 թվականի Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Արտաշատ քաղաքում ընթանում են 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 491 մլն 800 հազար դրամ արժողությամբ։ Տեղեկացնում է Արարատի մարզպետարանից։ Ծրագրի 35%-ը համաֆինանսավորվում է Կառավարության կողմից, 55%-ը` համայնքի, իսկ 10%-ը` շենքերի բնակիչների: Աշխատանքներն արդեն ավարտվել են 12 շենքերում:
12:24 06.12.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո: Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել […]
09:56 06.12.2022
Ֆրանսիան օգոստոսին Ռուսաստանից ապրանքների ներմուծման ծավալը ամսական կտրվածքով ավելացրել է 25 տոկոսով՝ մինչև 1,1 մլրդ եվրո, ասվում է ԵՄ երկրների ազգային վիճակագրական գերատեսչությունների տվյալների ՌԻԱ Նովոստիի վերլուծությունում։ Աճը փետրվարից ի վեր առաջին անգամ է ուրվագծվել, երբ այդ ցուցանիշը 1,8 մլրդ եվրոյի մակարդակում էր։ Այնուհետև Ֆրանսիան հինգ ամսով կրճատել է ռուսական ապրանքների վրա ծախսերը։ Գործակալության վերլուծության […]
22:13 05.12.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Կոլումբիայի համալսարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» թեմայով եռօրյա երկխոսությանը: Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են հարկային եկամուտներն ավելացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ միջազգային իրավական […]
15:55 05.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Տաշիր), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական […]
15:40 05.12.2022
2023 թ. փետրվարի 1-ից 1000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: Ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները` ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Արդեն հաստատված եւ նշանակված վճարվող ընտանեկան […]
11:23 05.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 5-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.75 դրամ է, վաճառքը՝ 404.25 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.42 դրամ է, վաճառքը՝ 427.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.04 դրամ է, վաճառքը՝ 6.59 դրամ:
09:52 05.12.2022
Նավթի համաշխարհային շուկայում բարձր մակարդակի վրա գների կանգի վտանգ կա, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն՝ կապված նավթի արդյունահանման կրճատումը պահպանելու ՕՊԵԿ + որոշման հետ։ «ՕՊԵԿ +-ը երեկվա հանդիպման ժամանակ որոշել է պահպանել նավթի արդյունահանման կրճատման մակարդակը օրական 2 մլն բարելով: Ինչ վերաբերում է ռուսական նավթի արդյունահանմանը, ապա ավելանում […]
08:08 05.12.2022
Գնաճը ցանկացած տնտեսության անբաժանելի մասն է, և, հետևաբար, ձեր փողի արժեզրկումն անխուսափելի է։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության NIFI-ի Ֆինանսական գրագիտության կենտրոնի փորձագետ Օլգա Դաինկոն Prime գործակալությանը պատմել է, թե ինչպես պաշտպանել խնայողությունները: Ըստ նրա՝ գնաճի «հարվածի» տակ առաջին հերթին «ներքնակի տակ» փողերն են ընկնում, քանի որ դրանք մյուսներից ավելի արագ կարժեզրկվեն և նույնիսկ չեն կարողանա նվազագույն […]
23:47 04.12.2022
Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը, Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, կարժենա մոտ 500-600 միլիարդ եվրո, գրում է ավստրիական Die Presse թերթը։ «Այս թվերը պարբերականին ներկայացրել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Աննա Բյերդեն։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ միջոցների մակարդակը 2022 թվականի հունիսի սկզբի 350 միլիարդ եվրոյից հասել է 500-600 միլիարդ եվրոյի ։ Նախկինում մենք հրապարակել էինք Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի […]
22:56 04.12.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նախապատրաստական աշխատանքներ է տանում երկրում գազային հանգույցի նախագծի ուղղությամբ,այս գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ինչպես գիտեք, հարգելի պարոն Պուտինն առաջարկեց, որ մենք գազային հանգույց ստեղծենք Թուրքիայում՝ Եվրոպա գազ բաշխելու համար։ Այժմ մենք պատրաստվում ենք դրան»,- ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի հարավ-արևելյան Շանլուրֆա քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ […]
22:40 04.12.2022
«Հացահատիկ Ուկրաինայից» ծրագրի շրջանակներում 30 հազար տոննա հացահատիկով բեռնված երկրորդ նավն ուղարկվել է Եթովպիա, կիրակի օրը հայտնել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունից։ « Սա երկրորդ նավն է, որն ուղարկվել է որպես «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, կիրակի օրը […]
11:30 04.12.2022
ՕՊԵԿ+-ի երկրները կարող են պայմանավորվել նավթի արդյունահանման կտրուկ կրճատման շուրջ՝ կապված Ռուսաստանից հում նավթի արտահանման արգելքի և ռուսական նավթի գների հնարավոր սահմանաչափի առաջիկա հետևանքների հետ, հայտնում է CNBC-ն։ Rystad էներգետիկ խորհրդատվական ընկերության վերլուծության ավագ փոխնախագահ Կլաուդիո Գալիմբերտին ասում է, որ մի խումբ երկրներ ավելի լավ կլիներ փոխեին հանքարդյունաբերության գոյություն ունեցող քաղաքականությունը: «Խոսակցություններ կան, որ ՕՊԵԿ+-ը […]
10:33 04.12.2022
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Դարհովեյն քաղաքում մեկնարկել 300 ՄՎտ հզորության ատոմակայանի շինարարությունը։ 300 ՄՎտ հզորությամբ «Կարուն»ատոմակայանը կկառուցվի մոտ 50 հեկտար տարածքում՝ Դարհովեյն քաղաքի մոտ՝ Կարուն գետի մոտ: PWR ռեակտորներով էլեկտրակայաններն աշխարհում ամենատարածված ատոմակայաններն են, որոնք օգտագործում են թեթև ջուրը որպես հովացուցիչ նյութ և մոդերատոր: Այս ռեակտորների վառելիքը մինչև 4% հարստացված ուրանի օքսիդն է։ Էլեկտրակայանը […]
20:00 03.12.2022
Կապիտալ ծախսերի ծրագրով մինչև տարեվերջ Շիրակի մարզում նախատեսված է շահագործման հանձնել 70 կմ հիմնանորոգված կամ միջին նորոգումների ենթարկված ճանապարհ: Պետական բյուջեից մարզի ճանապարհաշինության հատկացումը 2022-ին կազմել է 10 միլիարդ դրամ: Շիրակի մարզն ընդհանուր ունի 829 կմ ճանապարհ, որից 495 կմ-ը՝ մարզային, 220-ը՝ հանրապետական, իսկ 114-ը միջպետական նշանակության են։ Այս կիլոմետրերի հաշվարկում են նաև քանդված, անանցանելի […]
19:08 03.12.2022
Հաջորդ տարի էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում դժվարություններ կունենան նաև Եվրամիության երկրները, նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սիմսոնն ասել է, որ եվրոպական երկրներում ծանր էներգետիկ ճգնաժամը կշարունակվի հաջորդ տարի, քանի որ մատակարարումները, չնայած բոլոր ջանքերին, սահմանափակ են: Նա դրա համար մեղադրել է Ռուսաստանին՝ հայտարարելով, որ «Ռուսաստանը էներգետիկ […]
18:35 03.12.2022
Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքները եւ […]
20:31 02.12.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Երասխ, Սուրենավան և Արմաշ բնակավայրերում գազատար է կառուցում։ Տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։ Շուրջ 17 կմ երկարությամբ գազատարի կառուցումը կիրականացվի նաև 2023 թվականի ընթացքում։ Հաջորդ տարի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով նախատեսվում է ներտնտեսային ցանցի կառուցում։ Նշենք, որ վերոնշյալ բնակավայրերում գազատար խողովակաշար չի […]
19:58 02.12.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանին և կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։ Տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը Տավուշի մարզին ցուցաբերած աջակցության համար, կարևորել աջակցության […]
19:47 02.12.2022
Ռուսաստանը Վրաստանի հետ ցամաքային «Վերին Լարս-Կազբեգի» սահմանին թեթև տրանսպորտային միջոցների համար 12 նոր երթուղի է գործարկել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ Գերատեսչությունը նշել է, որ մինչ այս տարվա հուլիս ամիսը շահագործման է հանձնվել բեռնատարների համար նախատեսված 12 գոտի: «Այս միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մեծացնել սահմանային կետի թողունակությունը և՛ ուղևորափոխադրումների, և՛ բեռնափոխադրումների համար, մինչև […]