08:48 15.12.2022
Թոշակի անցնելու տարիքից ուշ թոշակի անցած աշխատակիցները կստանան ավելի բարձր նպաստներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը։ «Կենսաթոշակ ստանալու իրավունքն առաջանալուց հետո հետագայում կենսաթոշակի դիմելու յուրաքանչյուր տարվա համար հաստատագրված վճարը և ապահովագրական կենսաթոշակն ավելացվում են հավելավճարների գործակիցներով։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափը գնալով մեծանում է»,- ասել է նա «Փրայմ» գործակալությանը տված […]
14:24 14.12.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 14-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական […]
21:39 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ նիստին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, որն այս անգամ անցկացվել է խորհրդի նոր, ընդլայնված կազմով։ Օրակարգային թեմաներն էին Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառումը, մշակող արդյունաբերության ոլորտում ոչ ակտիվ աշխատուժից մասնագետների ներգրավումը, ինչպես նաև բիզնեսների […]
18:51 13.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 12-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը, որը մեկնարկել է վերջրես՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ու իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի (ԱՄՆ) և «Ուրբան» հիմադրամի կողմից։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Դիտարկվել են մարզի բնակավայրերում առկա՝ ջրային ռեսուրսների հասանելիության ու բաշխման հետ կապված խնդիրներ, […]
15:32 13.12.2022
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալի Աբդուլլահ Ալ Շեհիի հետ։ Ընդգծելով տարբեր ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես՝ շեշտվել է հեռավոր համայնքների բնակիչների ներգրավմամբ զբաղվածության ապահովման և […]
14:00 13.12.2022
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Նոր ծրագիրն աջակցելու […]
13:32 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել են Ամունդի խմբի գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ, «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության […]
12:07 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի […]
11:27 13.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.64 դրամ է, վաճառքը՝ 405.33 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.47 դրամ է, վաճառքը՝ 426.61 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.96 դրամ է, վաճառքը՝ 6.44 դրամ:
08:33 13.12.2022
Բնակարանային և կոմունալ ծառայությունների համար ռուսները ծախսում են եկամտի մոտ տասը տոկոսը: Փաստաբան Ելենա Կուդերկոն Prime գործակալությանը պատմել է, թե ինչպիսի հնարքները կօգնեն խնայել կոմունալ ծախսերը: Այսպիսով, նշել է փորձագետը, նման մեթոդներ կարելի է գտնել համացանցում։ Life hacks-ը, ինչպես նաև կենցաղային նորույթները, ինչպիսիք են էներգախնայող լամպերը, հիմնականում ուղղված են ռեսուրսների սպառման կրճատմանը: Կուդերկոյի խոսքով՝ վերահաշվարկի […]
08:06 13.12.2022
Եվրոպայի բնակչության շրջանում սննդի վրա ամենաշատ գումարը ծախսում են Ղազախստանի բնակիչները, ամենաքիչը՝ Լյուքսեմբուրգի բնակիչները։ Այս մասին են վկայում RIA Rating-ի մասնագետների՝ ՌԻԱ Նովոստիի պատվերով կատարած հետազոտության արդյունքները։ Փորձագետները նշում են, որ պարենային ծախսերի վարկանիշում տեղերի բաշխման վրա ուղղակիորեն ազդում են յուրաքանչյուր կոնկրետ երկրում կենսապայմանները: Հարուստ երկրներում, որպես կանոն, այս ցուցանիշն ավելի ցածր է, հակառակ իրավիճակ […]
19:55 12.12.2022
Լեհաստանն Ուկրաինայից ավելի քան երկու միլիոն տոննա հացահատիկ է արտահանել, լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարար Հենրիխ Կովալչիկը։ «Եվրամիությունը որոշել է աջակցել Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, մենք դա կատարում ենք, սեպտեմբերի վերջին Ուկրաինայից տեղափոխվել է է 2,1 մլն տոննա հացահատիկ, այդ թվում՝ 1,4 մլն տոննա եգիպտացորեն, իհարկե, սա ավելի շատ է, քան նախորդ […]
18:46 12.12.2022
Ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներն ավարտին են մոտեցել Այգեպատ և Այգեզարդ բնակավայրերում: Այգեպատում կառուցվում է ընդհանուր 1.210 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 47 մլն 345 հազար դրամ։ Այգեզարդում՝ 2. 8 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 176 մլն 500 հազար ՀՀ դրամ: Ոռոգման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքների 40%-ը ֆինանսավորում է համայնքը, 60%-ը՝ Կառավարությունը: Ավարտական փուլում […]
12:37 12.12.2022
Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ նախագծային աշխատանքներ կիրականացվեն: Զեկուցվել է, որ նոր խողովակաշարերի […]
11:32 12.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 12-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.61 դրամ է, վաճառքը՝ 405.39 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.14 դրամ է, վաճառքը՝ 426.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.01 դրամ է, վաճառքը՝ 6.5о դրամ:
22:13 10.12.2022
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրելուն։ Այս մասին ասվում է շաբաթ օրը մարմնի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ինչպես նշվում է […]
20:43 10.12.2022
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մանրամասն խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Սեդաթ Օնալի հետ, կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հացահատիկի գործարքը։ «Զրուցակիցները քննարկել են հուլիսի 22-ի Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Համաձայնագրերի «փաթեթային» բնույթը՝ «Սևծովյան նախաձեռնություն», հաստատվել է»,- ասվում է դեկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Զրույցում նշվել է պայմանավորվածությունների լիարժեք […]
19:31 10.12.2022
Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի «գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ներկայում քննարկվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև «եռակողմ» գազային նախագիծ ձևավորելու նախաձեռնությունը։ Վերլուծաբանները, հատկապես արևմուտքում, անմիջապես սկսեցին ասել, որ սա ինչ-որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական «խաղ» է։ Որևէ «Խաղ» այստեղ չկա»,- ասել է Լավրովը ղազախական […]
17:29 10.12.2022
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Թուրքիա կատարած այցից հետո հայտնել է, որ այցի հիմնական նպատակը երկրում գազային հանգույցի նախագծի քննարկումն էր։ Նրա խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը դեկտեմբերի 10-ին ընկերության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ինչպես դեկտեմբերի 8-ին հաղորդել է Bloomberg-ը, թուրքական կողմը պլանավորում էր ռուսական պատվիրակության հետ քննարկել Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի ավելի […]
17:09 10.12.2022
Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ուրբաթ օրը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նրան տեղեկացնելով ուկրաինական հացահատիկի տարանցման համար խոչընդոտների բացակայության մասին, Reuters-ին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Ամբրազևիչը նաև «կրկնել է կառավարության խնդրանքը, որպեսզի կարողանա արտահանել սեփական արտադրության պարարտանյութերը, որոնք այժմ ենթարկվում են պատժամիջոցների», – ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ: Reuters-ը […]
09:15 10.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.53 դրամ է, վաճառքը՝ 405.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.62 դրամ է, վաճառքը՝ 428.21 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.98 դրամ է, վաճառքը՝ 6.52 դրամ:
09:00 10.12.2022
Հունաստանը կարող է օգնել, որպեսզի Եվրոպան դադարի կախված լինել արտաքին ռեսուրսներից։ Այսպիսի հայտարարություն է արել դեկտեմբերի 9-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը EuroMed միջերկրածովյան խմբի երկրների գագաթնաժողովի ժամանակ, որը հեռարձակել է ERT հեռուստաալիքը։ Հունաստանի ղեկավարի խոսքով՝ Աթենքը Կիպրոսի հետ միասին ակտիվորեն զարգանում է Արեւելյան Միջերկրական ծովի ավազանում, ինչը կարող է օգնել Եվրոպային սեփական բնական գազով։ «Հունաստանը […]
08:21 10.12.2022
Ռուսաստանում տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը կրճատվում է, բայց դեռևս մնում է բարձր մակարդակի վրա՝ գրեթե 28%: Միաժամանակ Ռուսաստանում ավելանում է այն ընկերությունների մասնաբաժինը, որոնցում կանայք առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Օլգա Բատալինան։ Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանում ավանդաբար բարձր է ձեռներեցների տեսակարար կշիռը՝ […]
22:35 09.12.2022
ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումների անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված 3 տոկոս սահմանաչափը դարձնել 5 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է […]
21:41 09.12.2022
Թուրքիան նոր սահմանափակումներ է մտցրել Բոսֆորով լցանավերի նավարկության համար: Արդյունքում՝ նեղուցների մոտ նաֆթով բեռնված մի քանի տասնյակ նավ է կուտակված: Փորձագետներից շատերն Անկարայի այս քայլն անօրինական են համարում: Վերջին շրջանում սա Անկարայի արդեն երրորդ փորձն է Բոսֆորով նավարկությունը սահմանափակելու. ինչո՞վ է Անկարան պատճառաբանում այս սահմանափակումները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեկտեմբերի 1-ից բեռնափոխադրող […]
20:59 09.12.2022
Շիրակի մարզում այս տարի կատարվել է 6000 հեկտարով ավելի աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածքների ավելացմանը նպաստել է հատկապես աշնանացան ցորենի սերմացուի պետական օժանդակության ծրագիրը։ Այս տարի ծրագրի մոտեցումները փոխվեցին: Եթե մինչ այս պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին էին տրամադրվում տեղական արտադրության ու ներկրված աշնանացան ցորենի սերմացումներ, ապա նոր ծրագրով որոշվեց հողագործներին, որպես կատարված ծախսի փոխհատուցում, սերմացուի փոխարեն […]
14:04 09.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը: […]
13:36 09.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ա/Ձ Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք) կասեցումը: Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները: