TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.41 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել․ Քերոբյան

23:20 21.07.2022

Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

̰
Հայաստանի 27 բնակավայրերում խմելու ջրի ենթակառուցվածքներ կնորոգվեն և կկառուցվեն

22:23 21.07.2022

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ գնման գործընթաց կազմակերպել ՀՀ 3 մարզի 27 բնակավայրի համար. ամիսներ առաջ հայտարարվել է պայմանով մրցույթ գնման նման ընթացակարգով՝ այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերը/ջրի […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին

21:10 21.07.2022

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, փոխանցում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Անի Իսպիրյանը ներկայացրել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի ընդհանուր նկարագիրը և վերջինիս բարելավման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։ Խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր հանրային ներդրումների կառավարման համակարգի շրջանակում նախանշել համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։

̰
Վաղ առավոտյան ու երթևեկության պիկ ժամերին գծանշումներ են իրականացվում Գյումրիի փողոցներում

21:00 21.07.2022

Գյումրիի կենտրոնական փողոցները, անկախ երթևեկության ինտենսիվությունից ու օրվա ժամից, պարբերաբար փակվում են և վարորդներին առաջարկվում է այլընտրանքային՝ շրջանցիկ ճանապարհներով երթևեկել։ Գյումրիի կոմունալ ծառայությունն իրականացնում է փողոցների գծանշման ամենամյա աշխատանքներ։ Փողոցների գծանշման աշխատանքներն այժմ Գյումրիի կենտրոնական հատվածներում են, որոնցում բավական ակտիվ երթևեկություն կա։ Ներկել-գծել սկսում են շատ վաղ՝ լուսադեմին։ Վարորդներին այլ ելք չի մնում, քան կենտրոնական […]

̰
Արմավիր քաղաքում սուբվենցիոն ծրագրով փողոցաշինական աշխատանքները մեկնարկել են

20:47 21.07.2022

2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի նորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը կհամաֆինանսավոր պետությունը: Ծրագրի շրջանակում նախատեսված է 850 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։ Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով […]

̰
Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերը կասֆալտապատվեն սուբվենցիոն ծրագրով

20:30 21.07.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի բազմաբնակարան շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային […]

̰
Տավուշի մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք է

19:18 21.07.2022

Տավուշի մարզում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի արտհնձի աշխատանքները։ Օպերատիվ տվյալներով շուրջ 2435 հեկտարից այսօրվա դրությամբ հնձվել է 1500 հեկտարը։ Ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է 26, գարունը՝ 20 ցենտներ։ Նոյեմբերյանի տարածաշրջանում արտհունձն ավարտվել է։ Կատարվել է 740 հա արտհունձ։

̰
Համաժողով՝ նվիրված Լոռու մարզի տնտեսական զարգացմանը

19:01 21.07.2022

Լոռու մարզի տնտեսական զարգացման խթանմանն էր ուղղված Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված համաժողովը, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՄԱԿ ՊԳԿ ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում գործող տեղական և միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչները։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Համաժողովը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) […]

̰
Ամփոփվել են ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները

11:43 21.07.2022

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և այլ հյուրեր: Ծրագիրը մեկնարկել էր 2021թ.-ի հոկտեմբերին, որն իրականացրել է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ […]

̰
Շիրակի մարզում մոտ 17.000 հա հողատարածքի ոռոգման խնդիրը կլուծվի. Կապսի ջրամբարի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է

21:51 20.07.2022

Շիրակի մարզում մոտ 17.000 հա հողատարածքի ոռոգման խնդիրը կլուծվի. Կապսի ջրամբարի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում։

̰
Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը

20:29 20.07.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռայի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները: Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, մայրաքաղաքում ընթացքի մեջ են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում երևանյան պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները ևս նախագծում ընդգրկելու ուղղությամբ: Երևանի կոշտ […]

̰
Ցողամարգ գյուղում ոռոգման նոր համակարգ է կառուցվում․ համայնքի 550 հեկտար վարելահողերն անջրդի են 

19:53 20.07.2022

Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղում ոռոգման նոր համակարգ է կառուցվում։ Համայնքը ոռոգման ցանց չի ունեցել, տնամերձներն ու հողատարածքները ջրվել են ինքնահոս եղանակով՝ բնական աղբյուրների հաշվին։ «Հայկական Կարիտաս»-ի ոռոգման ցանցի վերակառուցման ծրագրով և համայնքի 10 տոկոս ֆինանսավորմամբ մոտ 2800 մետր երկարության նոր խողովաշար է կառուցվում, որը հնարավորություն կտա առանձին տնտեսությունների փականով կարգավորել ոռոգման ջրի հոսքը։ Ցողամարգի ընդհանուր […]

̰
Վարդենիկ գյուղում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի 12,5 կմ երկարության նոր գազատար

19:13 20.07.2022

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 12,5 կիլոմետր երկարությամբ։ Հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Վարդենիկի նորաստեղծ թաղամասի գազատարի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 200 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 10 միլիոն 800 […]

̰
Հուլիսի 21-ից ուժի մեջ կմտնի Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը

19:03 20.07.2022

Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթն ուժի մեջ կմտնի հուլիսի 21-ին՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է կազմակերպության Չեխիայի նախագահությունը Twitter-ի իր միկրոբլոգում: «Այս փաթեթը գրավոր ընթացակարգով կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից, որը կավարտվի վաղը՝ ժամը 10։00-ին։ Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո»,- ասել է պատվիրակությունը։ Նույն […]

̰
Տավուշի մարզպետարանում քննարկվել են Դիտավանում նախատեսվող ջրամբարի կառուցման հնարավորությունները

18:45 20.07.2022

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» /EU-GAIA/ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի գյուղատնտեսության զարգացման աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Քննարկմանը մասնակցել են Գյուղատնտեսական դաշինքի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանը և մարզի գյուղատնտեսության և զարգացման ոլորտի […]

̰
Մտքեր են փոխանակվել Հայաստանում արևային էներգետիկայի և գեոթերմալ ռեսուրսների զարգացման հեռանկարների շուրջ

21:23 19.07.2022

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեությունը, որն առնչվում է մասնավորապես էներգետիկ համակարգերին, մեքենաշինությանը և սարքաշինությանը, քիմիական արտադրությանը և արտադրական այլ ոլորտներին։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերում ներկա վիճակը, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող […]

̰
Ներկայացվել է Գեղարքունիքի մարզում թունաքիմիկատներով թունավորման 2019-2021թթ դեպքերի վիճակագրությունը

19:56 19.07.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Գեղարքունիք» մասնաճյուղի մասնագետների, մարզի hամայնքապետարանների ներկայացուցիչների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, ազգաբնակչության շրջանում թունաքիմիկատներով թունավորման դեպքերի, դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ ՀՎԿԱԿ […]

̰
Գերմանիայում գազի դեֆիցիտի պատճառով հնարավոր է սառեցվի թղթի արտադրությունը 

19:36 19.07.2022

  Գազի մատակարարման ամբողջական դադարեցման դեպքում Գերմանիայում թղթի արտադրությունը դադարեցնելու վտանգը մեծանում է։ Երեքշաբթի օրը՝ հուլիսի 19-ին, գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին նախազգուշացրել է գերմանական ցելյուլոզայի և թղթի արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Ուինֆրիդ Շաուրը։ «Ոչ ոք չգիտի՝ դեռ աշնանը, թե ձմռանը կկարողանա՞ն ապրանք արտադրել»,- ասել ձեռնարկատերը՝ մատնանշելով, որ արտադրության դադարեցման վտանգի տակ են նաև […]

̰
Ռուսաստանը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում երկրորդն է

19:02 19.07.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,7 տոկոս։ Հաղորդում է Aliq Media-ն։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են. Թուրքիան՝ 1294,0 մլն դոլար, Ռուսաստանը՝ 962,2 մլն դոլար, Չինաստանը՝ 922,5 մլն դոլար։ 2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանից Ռուսաստան են արտահանվել […]

̰
Ամերիկացիները սկսել են հրաժարվել հացից ռեկորդային գնի պատճառով

18:46 19.07.2022

ԱՄՆ-ում գնաճը հասել է առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներին։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում հացի գներն կտրուկ թանկացել են։ Ըստ Bloomberg-ի՝ հունիսին մեկ ֆունտ սպիտակ հացի գինը ԱՄՆ-ում հասել է ռեկորդային 1,69 դոլարի՝ 12%-ով ավելի, քան նախորդ տարի: Ցորենի հացը նույնպես հասել է պատմության ամենաբարձր գնին՝ 2,22 դոլար՝ մոտ 500 […]

̰
Թուրքական լիրան արժեզրկվում է՝ մոտենալով 2021-ին գրանցած պատմական հակառեկորդին

18:21 19.07.2022

Հուլիսի 19-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․56-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ այս տարվա սկզբից կազմում է 25%, իսկ ապրիլի սկզբից՝ 15%։ Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ 1 եվրոյի փոխարժեքն այսօր հասել է 18 լիրայի։ Հիշեցնենք, որ 2021 թվականի […]

̰
Տաշքենդում կայացել է ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 61-րդ նիստը

13:33 19.07.2022

Տաշքենդում կայացել է ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 61-րդ նիստը: ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից պարգևատրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը։ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 30-ամյակի կապակցությամբ և ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում ներդրած ավանդի և անձնական ներդրման […]

̰
Հայ զբոսաշրջիկները 43 մլն դոլար են ծախսել Վրաստանում

19:51 18.07.2022

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1,14 միլիարդ դոլարի եկամուտ։ Տվյալների համաձայն՝ ամենաբարձր եկամուտը գրանցվել է հունիսին, երբ երկրում 387 հազար այցելու ծախսել է 302 մլն դոլար։ Հաղորդում է Aliq.ge-ն։ Ազգային բանկի հաշվետվությունը ներառում է զբոսաշրջության եկամուտներն ըստ երկրների։ Այս առումով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Ընդհանուր առմամբ, […]

̰
Շողակաթ գյուղում երկաթբետոնե սալարկմամբ փողոց է հիմնանորոգվում

19:38 18.07.2022

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում երկաթբետոնե սալարկմամբ հիմնանորոգվում է 7-րդ փողոցը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Հիմնանորոգվող փողոցի երկարությունը շուրջ 300 գծամետր է, […]

̰
Ավարտվել է Ալիևի հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ ստորագրվել է հուշագիր

19:06 18.07.2022

Կողմերը նաև ստորագրել են հուշագիր, համաձայն որի կկրկնապատկվի Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման ծավալը, որը կօգնի փոխհատուցել Ռուսաստանից գազի ներկրման պակասը։

̰
Իրանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 5 ամսում գերազանցել է 2 միլիարդ եվրոն

18:46 18.07.2022

Իրանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին հինգ ամսում գերազանցել է 2 միլիարդ եվրոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12%-ով։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Եվրամիության «Եվրոստատ» վիճակագրական գործակալության տվյալներով՝ Իրանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին հինգ ամսում կազմել է 1,845 միլիարդ եվրո, իսկ 2022 թվականի առաջին հինգ ամիսներին՝ 2,075 միլիարդ […]

̰
Վահան Քերոբյանը և Սիրիայի նորանշանակ դեսպանը անդրադարձել են Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանը

18:20 18.07.2022

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։ Տեղեկացնում է  ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունը։ Քննարկվել են, մասնավորապես՝ արդյունաբերության,  գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը

15:41 18.07.2022

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։ Նախարարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։ Վահան Քերոբյանը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտում […]

̰
Վարչապետին է ներկայացվել  «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը

14:59 18.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում՝ արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները: Վարչապետին են ներկայացվել «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Նշվել է, որ նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային […]

̰
Բորելը խոստովանել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների դանդաղ ազդեցությունը

21:00 17.07.2022

Եվրոպական երկրները պետք է սպասեն, մինչև հակառուսական պատժամիջոցների ազդեցությունն ավելի նկատելի դառնա։ Այս մասին հուլիսի 16-ին իր բլոգում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանափակումները դեռ այնքան էլ նկատելի չեն, բայց դրանք կարող են արդյունավետ լինել երկարաժամկետ հեռանկարում։ «Պատժամիջոցները պահանջում են ռազմավարական համբերություն, քանի որ ցանկալի արդյունքի […]

̰
BACK_TO_TOP