18:55 13.07.2022
Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկայի ոլորտում. այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գույաշը։ Արտակարգ դրությունը ենթադրում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ջեռուցման սեզոնի նախաշեմին երկրի վառելիքով ապահովմանը։ Մասնավորապես՝ օգոստոսից կավելացվեն գազի գնումները արտերկրից, և կկրճատվի վառելիքի սպառումը երկրի ներսում։ Գույաշը նաև նշել է, որ աշնանը գազի պակասը կզգացվի […]
11:50 13.07.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր ցորենի ներմուծումը նվազել է, իսկ ալյուրի ներմուծումը զգալիորեն աճել է։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, ցորեն, ալյուր, հաց արտադրողները որպես այս ամենի պատճառ նշում են Ռուսաստանից ցորենի արտահանման համար սահմանված սակագինը և ալյուրի զրոյական հարկը, ինչը ցորենի ներկրումը դարձնում է ոչ եկամտաբեր։ Արդյունքում՝ հունիսից Վրաստան […]
09:27 13.07.2022
Այսօր Ստամբուլում տեղի է ունենալու Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունների հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման հարցով: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ավելի վաղ մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի […]
19:56 12.07.2022
Եվրամիությունը հավանություն է տվել 2023 թվականի հունվարի 1-ից Խորվաթիայի մուտքին եվրոպական գոտի, ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։ Խորվաթիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Զդրավկո Մարիչի խոսքերով՝ սեպտեմբերից երկիրը կսկսի օգտագործել եվրոն խորվաթական կունայի հետ միասին։ «Ես համարձակվում եմ ասել, որ սա պատմական օր է… Մենք կկարողանանք ակտիվացնել մեր Եվրո օրենքի որոշ դրույթներ: Սկսենք կամավոր, իսկ սեպտեմբերի 5-ից […]
19:31 12.07.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների, կենտրոնի նորանշանակ պետ Սարիկ Մինասյանի հետ այսօր հետևել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքներն, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ […]
19:07 12.07.2022
Բուդապեշտի կենտրոնում խոշոր բողոքի ցույց է տեղի ունենում՝ ընդդեմ Հունգարիայի կառավարության կողմից հարյուր հազարավոր փոքր բիզնեսի համար նախատեսված հարկերի բարձրացման, հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ մոտ հազար ցուցարար երեք ժամով արգելափակել է երթևեկությունը Հունգարիայի մայրաքաղաքի երկու հատվածները միացնող կամրջով։ Ցուցարարները սկզբում հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակում՝ Հունգարիայի խորհրդարանի դիմաց, որտեղ քննարկվում էր հարկերի դրույքաչափը բարձրացնելու […]
19:00 12.07.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է մեր երկրի պետական պարտքի կառուցվածքը, դրա սպասարկման գործընթացը, կառավարումը ֆինանսների բնագավառում: Ըստ նախարարի՝ 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ […]
18:54 12.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը կառուցել է նոր շրջանցիկ ջրագիծ ՕԿՋ-ի վերին ավազանից. սպառողներին հասնող ջուրն ավելացել է վայրկյանում 15 լիտրով։ Էջմիածնի Զվարթնոց, Արագած թաղամասերը և հարակից Մուսալեռ, Ոսկեհատ, Պտղունք, Արևաշատ գյուղերը (շուրջ 4500 բաժանորդ) ջուր ստանում են Շահումյան գյուղի 2 ավազանից բաղկացած Օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ)՝ վայրկյանում 120 լիտր քանակությամբ: Ջրաքանակը, ընդհանուր […]
18:48 12.07.2022
«Ուկրաինան հաստատում է իր մասնակցությունը «հացահատիկային միջանցքի» շուրջ քառակողմ հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 13-ին Ստամբուլում։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ Նա, մասնավորապես, պարզաբանել է, որ Կիևը կողմ է, որ ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը լուծվի ՄԱԿ-ի հովանու ներքո։ «Այս համատեքստում մենք երախտապարտ ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին […]
18:25 12.07.2022
Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Մեքենավարների փողոցում (5696 մ²)։ Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին […]
18:10 12.07.2022
Ռուսաստանից Հնդկաստան առաջին փորձնական բեռնարկղային գնացքը Իրան է ժամանել Սերախսի երկաթուղային սահմանով։ Ելույթ ունենալով հանդիսավոր արարողությանը տեսակոնֆերանսի միջոցով՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերն ասել է, որ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ջանքերի շնորհիվ երկրի տարանցիկ հզորությունը 8 միլիոն տոննայից հասել է 20 միլիոն տոննայի։ «Իհարկե, պլանավորելով և համապատասխան միջոցներ ձեռնարկելով՝ այդ ծավալը կարելի է հասցնել տարեկան […]
20:00 11.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հուլիսի 11-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական պատերազմին և Սև ծովում հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծմանն առնչվող հարցեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել ՄԱԿ-ի կողմից պատրաստված ծրագրի […]
19:51 11.07.2022
Ռազմավարական կարևոր նշանակության Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկման և «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների պայմանագրով նախատեսվող կանխավճարի գումարի վճարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեում կատարել է վերաբաշխումներ և հատկացրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ կանխավճարը հատկացնելու նպատակով։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող […]
19:17 11.07.2022
Վրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործելու դեպքում ութ տարի կարող է այս երկրին ապահովել էներգետիկ հումքով։ Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում, ասել է Վրաստանի Նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։ «Նովոստի-Գրուզիա» տեղեկատվական պորտալը գրում է, որ ամերիկյան Schlumberger ընկերությունն այնտեղ հետախուզում է իրականացնում, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է «Block Energy»-ին։ Այդ […]
19:11 11.07.2022
Շիրակի մարզի երկու միավորված համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցային լուսավորության համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 105.5 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցային լուսավորության համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի 14 կմ, իսկ լուսատուների և հենասյուների քանակը՝ 409։ Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ […]
12:09 11.07.2022
Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
09:40 11.07.2022
ՊԵԿ նախագահը Թբիլիսիում աշխատանքային հանդիպում է ունեցել վրաստանի գործընկերոջ հետ Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների […]
22:50 10.07.2022
Կենտրոնական բանկի նախագահի հուլիսի 1-ի որոշումով թույլատրվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ թիվ 21 (Երևան, Նորք 9 զ-ծ, Վիլնուսի 3/84), թիվ 4 (Երևան, Բաղրամյան 56), Երվանդ Քոչար, Ճամբարակ, Ծաղկահովիտ, Մարալիկ, Ախուրյան, թիվ 57 և Ջերմուկ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
16:59 10.07.2022
Իտալիայում գրանցվել է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտը. ամենամեծ ու կարևոր գետը շոգից մասամբ չորացել է: Պո գետը, որն ամենամեծն է Իտալիայում, շարունակում է չորանալ։ Ջրի պակասը ոչնչացնում է ֆերմերների բերքը. այն վայրերը, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հոսում էր գետը, այժմ անապատ է հիշեցնում։ Գետի որոշ հատվածներում ծովի աղի ջուրը մտնում է առվակ՝ […]
16:44 10.07.2022
Հաջորդ տարվա հունվարին բրիտանական տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարները կարող են աճել մինչև տարեկան ավելի քան երեք հազար ֆունտի, ինչը, ըստ փորձագետների, սպառնում է «միլիոնավոր մարդկանց աղքատությամբ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ Cornwall Insight-ի վերլուծաբանների՝ բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչի կողմից սպառողների համար սահմանած գազի և էլեկտրաէներգիայի գնային շեմը ընթացիկ «ռեկորդային» 145 հազար ռուբլուց հոկտեմբերին կաճի […]
16:30 10.07.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունում է «Հյուսիսային հոսք» գազատարի համար գազատուրբին փոխանցելու վերաբերյալ Կանադայի իշխանությունների որոշումը։ «Մենք ողջունում ենք մեր կանադացի ընկերների և դաշնակիցների որոշումը»,- մեջբերում է Welt-ը Շոլցի խոսքերը։ Հունիսի կեսերին «Գազպրոմը» հայտարարել էր. որ կարող է օրական ընդամենը 67 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել «Հյուսիսային հոսք»-ին՝ 167 միլիոն խորանարդ մետր ծրագրված ծավալի փոխարեն։ […]
13:35 10.07.2022
Իրանական կողմն արտադրել է մինչև 20% հարստացված ուրան ցենտրիֆուգներով, որոնք վերջերս տեղադրվել են Ֆորդոյի միջուկային օբյեկտում։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻ) ներկայացուցիչը։ Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները «առնվազն երկու շաբաթ առաջ տեղեկացրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը նոր ցենտրիֆուգների մեջ գազ մղելու մասին»։Այս […]
19:41 09.07.2022
«Այսօր մենք մտահոգված ենք մեր էներգետիկ անվտանգությամբ։ Դա կարող է շարունակվել շաբաթներ, ամիսներ և տարիներ»: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Գերմանիայի կառավարությունն, ասել է նա, արդեն բազմաթիվ որոշումներ է ընդունել, որոնք պետք է օգնեն պետությանը նախապատրաստվել, մասնավորապես, գազի դեֆիցիտին։ «Սակայն երկարաժամկետ հեռանկարում խոսքը գնում է հանածո վառելիքի ներմուծումից անկախանալու մասին», – ասել […]
19:31 09.07.2022
Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցել «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի առանձնահատկությունները» թեմայով քննարկում, որը վարել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը և կազմակերպության անասնաբուժության և համարակալման բաժնի պետի տեղակալ Տիգրան Անդրեասյանը։ Մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը, աշխատակիցներ, համայնքների ներկայացուցիչներ, ֆերմերներ։ Բանախոսները պարզաբանել են կենդանիների համարակալման […]
18:32 09.07.2022
Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպության ղեկավարի տեղակալ Ջալիլ Էսլամին հայտարարել է Ռուսաստանի հետ ապրանքների տարանցումը մինչև 30 մլն տոննա ավելացնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային համապարփակ պլանը ստորագրվել է այս տարվա ապրիլին։ «Իրանի հյուսիսում գտնվող 5 նավահանգիստները ընդհանուր պոտենցիալ ունեն 35 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար: Երկրի նավահանգիստների […]
17:13 09.07.2022
Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է: Տուժել են հացահատիկի, գարու և վարսակի ցանքերը: Չորային եղանակների պատճառով անջրդի հողատարածքներում հացահատիկային մշակաբույսերի աճը դանդաղել է, հատիկը չի հասունացել։ Հացքաղ կատարել գյուղացիական տնտեսությունները կանխատեսում են, որ հնարավոր չի լինի։ Կոմբայն այդ դաշտերում աշխատեցնելը դառնում է անհնար։ Գյուղացիական տնտեսությունները մեկ կգ-ը 220 դրամով սերմացու […]
11:42 09.07.2022
Էներգիայի գների աճը սկսում է հարվածել ԱՄՆ արդյունաբերական համալիրին, ինչի արդյունքում բիզնեսները սկսում են կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է Bloomberg-ը։ Հրատարակության տվյալներով, ալյումինի՝ երկրի երկրորդ ամենամեծ գործարանը ստիպված է եղել կրճատել 600 աշխատատեղ։ Ընկերությունը նման քայլի է գնացել՝ նվազեցնելու էլեկտրաէներգիայի վարձը, որը վերջին շրջանում եռապատկվել է։ Բացի դրանից, ըստ Bloomberg-ի, պողպատի […]
20:21 08.07.2022
Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը Ղազախստանում սահմանվում են ցորենի, ցորենի ալյուրի և ցորենի տարեկանի արտահանման քվոտաներ, ասվում է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությունում։ Տվյալների համաձայն՝ միջոցները ներդրվել են երկրի պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Գյուղմթերքի արտահանումը կսահմանափակվի ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ երրորդ օտարերկրյա երկրներ։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում են արտահանման քվոտաները՝ ցորեն և […]
19:57 08.07.2022
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 4.6 մլն դրամ՝ 55% պետության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ։ Համայնքի արտաքին լուսավորության ծրագրի շրջանակում ԼԵԴ լուսատուներով կապահովվի 8 փողոց: Ընդհանուր լուսավորության ցանցի երկարությունը […]