Համաժողով՝ նվիրված Լոռու մարզի տնտեսական զարգացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.03 oC

Համաժողով՝ նվիրված Լոռու մարզի տնտեսական զարգացմանը

19:01 21.07.2022

Լոռու մարզի տնտեսական զարգացման խթանմանն էր ուղղված Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված համաժողովը, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՄԱԿ ՊԳԿ ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում գործող տեղական և միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչները։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Համաժողովը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։

Համաժողովի նպատակն էր մասնակից կառույցներին հարթակ և հնարավորություն տրամադրել իրենց ծրագրերը ներկայացնելու համար, տեղեկանալ մարզում գործունեություն ծավալող այլ կառույցների և ծրագրերի մասին՝ հետագայում գործողությունների կրկնություններից խուսափելու, միմյանց հետ համագործակցության եզրեր գտնելու, ինչպես նաև, հնարավորության շրջանակում, համաֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ներկաներին ողջունել է և նախաձեռնությունը մարզի տնտեսական զարգացման առումով կարևորել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը.

-Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համաժողովի բոլոր նախաձեռնող կողմերին և կազմակերպիչներին, իրականացնողներին: Գյուղատնտեսության, բնապահպանության և զբոսաշրջության ոլորտներում առաջատար դիրքեր գրավող դերակատարներին մեկ վայրում հավաքելը, նման կարևոր թեմաներով քննարկումների կազմակերպումը, էական նշանակություն կարող է ունենալ առաջիկայում լուրջ ծրագրեր մտահղանալու և կյանքի կոչելու համար, ինչը շատ կարևոր է մեր երկրի, մեր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Շատ կարևոր է նաև, որ նույն կամ նմանատիպ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները կարողանան համաժողովի ընթացքում ծանոթանալ ոլորտում իրականացող ծրագրերին, ինչը փոխգործակցության հնարավորություններ կընձեռի՝ նպաստելով իրականացվող ծրագրերն ավելի տարողունակ և բազմաճյուղ դարձնելու՝ ի շահ մեր երկրի ու մեր մարզի: Ուզում եմ նաև վստահեցնել, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է սատարել բոլոր ողջունելի նախաձեռնություններին,-ասել է նա:

Համաժողովի կարևորությունն իր խոսքում ընդգծել է նաև ՄԱԿ ՊԳԿ ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանը:

-Լոռու մարզում իրականացվում են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ՝ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից։ Ծրագրերի արդյունավետությունն ու կայունությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգման հարթակ, որը թույլ կտա կոորդինացնել բոլոր ծրագրերի իրականացումը։ Այս համաժողովն այդ ուղղությամբ իրականացված առաջին քայլն է,- ասել է նա:

Լոռու մարզում գյուղատնտեսության, բնապահպանության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը ներկայացրել են շուրջ 20 կազմակերպություններ, որոնք մեծապես նպաստել ու նպաստում են մարզի տարբեր համայնքներում բնակվող քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը՝ իրենց մեջ ներառելով ինչպես բիզնես, այնպես էլ՝ կրթական բաղադրիչ: Այս կերպ նաև հեռահար կերպով նպաստում են համայնքների, հետևաբար նաև՝ մարզի և երկրի զարգացմանը:

Համաժողովի ավարտին քննարկվել են հետագա համագործակցության մեխանիզմները և պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ համաժողովի կազմակերպման վերաբերյալ:

 

Այս նախաձեռնությունը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) ծրագրի բաղադրիչներից է։

Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։ Այս քառամյա ծրագիրը կենտրոնանում է նշված մարզերում Եվրոպական միության LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա։ Այն աջակցում է համայնքների զարգացմանը նպաստող նախաձեռնություններին՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ջանքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

12:40 17.05.2025

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Շաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...

Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․  Գոնսալես

12:30 17.05.2025

Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

12:24 17.05.2025

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...

Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

12:15 17.05.2025

Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

Մայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...

ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը

12:05 17.05.2025

ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...

SHANTNEWS

12:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP