TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:19 11.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ներկրել չհայտարարագրված բրենդային կոսմետիկ միջոցներ, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղերի տեղափոխման դեպք, 3 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, 1415 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված կոշկեղենի ներմուծման դեպքերը կանխվել են, չհայտարարագրված բեռի ներմուծման փորձը կանխվել է, կանխվել […]

̰
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 2025 թվականի քվոտայի վերաբերյալ

14:27 11.11.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն ըստ էության տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, թողարկված էլեկտրաշարժիչով, շարժիչային տրանսպորտային միջոցների վրա: Հաշվի առնելով […]

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին

10:30 10.11.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:  

̰
Թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանա՞ն, ի՞նչ է նախատեսում 2025-ի բյուջեն. մանրամասնում է նախարարը

21:08 09.11.2024

Անցած երկու շաբաթներին խորհրդարանական մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Գալիք տարվա բյուջեի նախագիծը ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Ի՞նչ է նախատեսվում բյուջեով և ֆինանսական առումով ի՞նչ ակնկալիքներ ունենալ հաջորդ տարվանից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի  տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

̰
«Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով

20:40 08.11.2024

Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում «Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։ […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն

17:07 08.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր: Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ: Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։ Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է hոկտեմբերի 1-31-ին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

10:15 08.11.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 30-նընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 63 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9.683.125 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50.764.675 ՀՀ դրամ։ Ցանկն՝այստեղ։ […]

̰
Սահմանվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումները

15:12 07.11.2024

Գործադիրը սահմանել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը: Որոշման կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումների սահմանումն է։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է մաքսային […]

̰
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետությունը կշարունակի մասնակի փոխհատուցել կատարված ծախսերը

14:14 07.11.2024

Գործադիրը վերաբաշխում է կատարել բյուջեում Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնումը, տարեկան շուրջ 300 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի և (կամ) […]

̰
Կկառուցվեն կամուրջներ, թունելներ, կխրախուսվեն այգեգործները. գործադիրի որոշումները

13:39 07.11.2024

Սիսիան-Քաջարան հատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, ինտենսիվ այգեգործության շահառուներին այգեհիմնումն ավարտելու նպատակով կհատկացվի լրացուցիչ գումար, կսահմանվեն պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները. այս և գործադիրի այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արամի փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

13:20 07.11.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։ Հանրային […]

̰
Վերջնական արտադրանք արտահանելը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի․ Գևորգ Պապոյան

20:56 06.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Ձուլակենտրոն» ընկերությունը 2023 թ․ նոյեմբեր ամսին, իսկ «Ասկե գրուպ» ընկերությունը 2024 թ․ մայիս ամսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, […]

̰
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ

19:23 06.11.2024

Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը  194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ […]

̰
Օրենսդրական առաջարկով Կառավարությունը յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու լիազորություն կունենա

17:46 06.11.2024

««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ լիազորություն՝ յուրաքանչյուր տարի սահմանելու Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Օրենսդրական նախաձեռնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ […]

̰
Գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այսօր քննարկվել է նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

15:20 06.11.2024

Հայաստանի 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այսօր քննարկվել է նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: 2025 թվականի պետական բյուջեի նախագծի գլխավոր ցուցանիշները պատգամավորներին ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ

14:48 06.11.2024

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից` 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով: «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

11:00 06.11.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ տարվող աշխատանքների շրջանակում, բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 13 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղում […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը

16:55 05.11.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը։ Օրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, […]

̰
Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում. Գևորգ Պապոյան

16:12 05.11.2024

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ այդ հարցը քննարկելով մի քանի երկրի հետ: «Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրի հետ: Ընդ որում, սա որևէ երկրի դեմ չէ: Եթե մենք […]

̰
Քննարկվել են «Մասդարի» նախագծում ՀՀ կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները

11:19 05.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները։ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։

̰
ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

10:27 05.11.2024

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […]

̰
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները

21:32 04.11.2024

2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […]

̰
Տրանսպորտային համակարգը ակտիվորեն բարելավվում է․ քաղաքապետարան

21:24 04.11.2024

Երևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր շարժակազմ, առանձնացված գծեր, ավելացված նոր երթուղիներ, վճարային նոր համակարգ. քաղաքային իշխանությունը ապահովում է վարորդների և ուղևորների առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանի «Հաղթանակ» թաղամասում վերականգնվում է 40 կիլոմետր ջրամատակարարման բաշխիչ ցանցը

19:29 04.11.2024

Երևանի «Հաղթանակ» թաղամասում վերականգնվում է 40 կիլոմետր ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Նախորդ տարվանից մեկնարկած ծրագիրն արդեն ամփոփվում է, ներդրումը կազմել է մոտ 1 մլրդ 560 մլն դրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ավարտին կորուստները կկրճատվեն, կխնայվի մինչև 45 տոկոս ջուր: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ

18:56 04.11.2024

2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է կոմիտեի 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները: Հիմնական թիրախները նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման […]

̰
Ազգային ժողովում շարունակվում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը

17:54 04.11.2024

Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ վերջին երկու տարիներին […]

̰
Մեր բոլոր բարելավումները տեղի են ունենում տնտեսության գործոնների դրական ազդեցությամբ և վարչարարության բարելավման արդյունքում․ Բադասյան

13:27 04.11.2024

Հարկային եւ մաքսային վարչարարության նպատակների իրագործումը պարզ բանաձեւ է. ապահովել որակյալ ծառայություններ հարկ վճարողների համար եւ կրճատել ստվերը: Ուրախ եմ արձանագրել, որ թե՛ Ֆինանսների նախարարության եւ թե՛ ՊԵԿ-ի գնահատականներով ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային […]

̰
Սևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

12:15 04.11.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ – արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով, – արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղները ապահով չեն կանխարգելել […]

̰
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2025 թ. պետբյուջեի մասին նախագծի քննարկումները

11:30 04.11.2024

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին ներկայացվել են տնտեսական ոլորտին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 79 մլրդ 552 մլն դրամ, որը 11 մլրդ 309 […]

̰
Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ

20:08 01.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։ Նախարարը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, […]

̰
BACK_TO_TOP