11:52 28.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։ Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։ Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր […]
11:04 28.10.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման աշխատանքները, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։
19:50 27.10.2024
Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ հաստատվել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ 23 ենթածրագրերով ընդհանուր 1 մլրդ 913 մլն 101 հազար դրամ արժողությամբ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 877 մլն 377 հազար դրամ՝ 45.9 տոկոս և այլ ներդրողներ՝ 0․5 տոկոս: Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում • […]
12:45 27.10.2024
Տավուշի մարզով անցնող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգվում է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:06 26.10.2024
Շիրակի մարզի Անի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համագործակցությամբ մեկնարկել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ 9 ենթածրագրերով, ընդհանուր 1 մլրդ 371 մլն 352 հազար դրամ արժողությամբ: ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 648 մլն 439 հազար դրամ՝ 47.3 տոկոս, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝ • Մարալիկ քաղաքի կոյուղագծերի […]
10:53 26.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը աշխատանքային այց են կատարել Շիրակի մարզ՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և ձեռնարկված քայլերին տեղում ծանոթանալու նպատակով։ Մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են համայնքներում, մասնավորապես՝ Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Սարատակ, Ազատան բնակավայրերում։ Մարզպետի տեղակալները նշել են, որ […]
17:22 25.10.2024
Հոկտեմբերի 23-24-ը Երևանում կայացել է ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հայ-գերմանական Համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված է երկու երկրների կառավարությունների միջև գործող միջպետական համաձայնագրով։ Երկօրյա հանդիպման ընթացքում Կողմերը փոխանակվել են բեռնափոխադրումների համար երկու երկրների իրավասու պետական մարմինների կողմից տրվող թույլտվությունների տրամադրման կարգի, դրանց տեսակների, սահմանված ձևաչափերի և վիճակագրական տվյալների վերաբերյալ տեղեկությամբ։ Պայմանավորվածություն է […]
16:06 25.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային «TOON EXPO 2024» ցուցահանդեսի բացման արարողությանը: Էքսպոյին մասնակցում է առավել քան 100 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ՌԴ, ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա, Իտալիա, Իրան։ Ներկայացված հիմնական ոլորտներն են՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային […]
14:05 25.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:
13:42 25.10.2024
Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 4 ծրագիր՝ 9 ենթածրագրերով ընդհանուր 356 մլն 224 հազար դրամ արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 226 մլն 855 հազար դրամ՝ 63.7 տոկոս: Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում՝ • Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքներ են ընթանում։ • Բնակավայրի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի նախահաշվային […]
12:35 25.10.2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները՝ Արդյունաբերություն – 12.6 % Շինարարություն – 15.9 % Առևտրի շրջանառություն – 19.5 % Ծառայություններ – 5.9 % Գյուղատնտեսություն – 1.8 % Արտահանում – 105.1 % Ներմուծում […]
17:33 24.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանն այսօր դիտարկել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում՝ Աբովյան փողոցում, իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Մարզպետի տեղակալները շրջել են տարածքում, հետևել հիմնանորոգման աշխատանքներին և շինարարի հետ զրույցում կարևորել դրանց […]
14:11 24.10.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ […]
13:49 24.10.2024
Առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները, դրանք համապատասխանեցվում են ԱՏԳ դասակարգման կանոնների համար հիմք հանդիսացած նկարագրությունների հետ` բացառելով տարընթերցումները: Առաջարկվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարել նաեւ նյութերն ու հավելանյութերը, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ […]
13:18 24.10.2024
Շիրակի մարզի Ամասիա համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 2 ծրագիր՝ 11 ենթածրագրերով՝ 161 մլն 856 հազար դրամ, ընդհանուր արժողությամբ։ ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 64,3 տոկոս՝ 103 մլն 999 հազար դրամ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝ • Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի […]
12:31 24.10.2024
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» կատարելու մասին» օրենքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում՝ կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման […]
11:49 24.10.2024
Հ-1, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Աբովյան-Ֆանտան-Ալափարս-Հ-5 ավտոճանապարհի կմ21+754 – կմ31+270 հատվածում (մոտ 11.5կմ) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
11:26 24.10.2024
«Այս տարի ձյունը մի փոքր շուտ է եկել Գեղարքունիքի մարզում, և բերքահավաքը դեռ չի ավարտվել։ Ե՛վ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ մարզպետարանը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ տեխնիկան կտրամադրեն գյուղացիներին, որ կարողանան կարտոֆիլն արագ քանդել ու հավաքել», – այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ […]
18:23 23.10.2024
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 15-ին, որի շրջանակում ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի: Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրով, նախատեսվում է կառուցել 60 կմ նոր ճանապարհահատված, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել, որոնցից ամենաերկարը կլինի Բարգուշատի թունելը` 8.6 կմ երկարությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ […]
17:38 23.10.2024
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության որոշմամբ փոխանցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Նախագծի նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ հարգադրոշմման սարքավորումների փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի […]
16:19 23.10.2024
Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան, ԱՄՆ) ընթանում են ԱՄՀ/ՀԲ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնց, որպես ԱՄՀ/ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ, մասնակցում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը։ ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումները ծառայում են որպես յուրօրինակ հարթակ, որտեղ տարբեր երկրների և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեն քննարկելու գլոբալ օրակարգային հարցերն ու երկկողմ գործընկերային հարաբերությունների խորացման […]
15:14 23.10.2024
Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից: Վերջինս համաշխարհային բանկի կողմից ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել փախստականներ ունեցող երկրներին: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Վահե […]
14:39 23.10.2024
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը: Պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն: Դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։ Այն վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ […]
13:30 23.10.2024
Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։ «Խնդրում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աջակցել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների իրականացմանը, իսկ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում «Գյուղատնտեսական ծառայություների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստակամ են աջակցելու գրավչանյութի պատրաստման աշխատանքներին և […]
11:40 23.10.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում ձկան մաքրմամբ, սառեցմամբ, փաթեթավորմամբ զբաղվող «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն տարածքի խորքային հորից կենցաղային և արտադրական նպատակով կատարում է ապօրինի ջրառ, հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը […]
11:13 23.10.2024
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր՝ 13 ենթածրագրերով 1 մլրդ 439 մլն 169 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: ՀՀ կառավարությունը հատկացնելու է գումարի 56,1 տոկոսը՝ 806 մլն 929 հազար դրամ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝ • Մեկնարկվել է […]
16:56 22.10.2024
Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։ Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում • Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ • Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը […]
15:16 22.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական […]
15:12 22.10.2024
Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ. ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 60.8 հազար մարդ, ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 66.2 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով, ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 19.4 […]
11:26 22.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 21.3 […]