18:40 27.12.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները,
Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրում: ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարի փոխհատուցման չափը նվազեցնել՝ 20%-ի փոխարեն սահմանել 10%, 50%-ի փոխարեն 30%, իսկ 70%-ի փոխարեն սահմանել 50%: Ծրագրի արդյունքում ակնկալվում է՝ տարեկան առնվազն 1200 նոր/չօգտագործված մեքենասարքավորումների ներդրում կազմակերպություններում, տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, նպատակային ոլորտներում տարեկան առնվազն 50 բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2022 թ. մարտից՝ ծրագրի մեկնարկից սկսած, մինչև 2024 թ. դեկտեմբեր 1-ը կնքվել է 6559 պայմանագիր՝ 341,8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով: Հաշվի առնելով ծրագրի պահանջարկը՝ առաջարկվել է երկարաձգել նպատակային ծրագրի վերջնաժամկետը:
Անդրադառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրին՝ նախարարը նշել է.
«2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպություններից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունների քանակը 45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Առաջարկվում են հետևյալ բովանդակային փոփոխությունները. շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, քանի որ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության մակարդակի, իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային և հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է»:
Թեմային շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...