TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.25 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր կապող ճանապարհի հիմնանորգումն ավարտվում է

19:30 18.11.2019

Երևան-Գյումրի մայրուղու խաչմերուկներից մեկը տանում է Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր: Երեսուն տարի 11 կմ երկարության այս ճանապարհով գյուղեր հասնելը փորձություն էր: Ամբողջովին քայքայված ու անանցանելի ճանապարհով գյուղից քաղաք, գյուղից գյուղ հասնելը, մթերք տեղափոխելն անհնար էր դարձել: Երեք համայնքների ղեկավարների ու բնակիչների անթիվ դիմումները մարզային, կենսական նշանակության ճանապարհը հիմնովին նորոգելու պահանջով ավարտվում էր միայն սեզոնային հարթեցումներով: […]

̰
ԱՄՆ կառավարությունն այս տարի ավելացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով

18:59 18.11.2019

«Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի համար և նաև շնորհավորել բոլորիս՝ նոր ծրագրի մեկնարկի առթիվ: «Դեպի անկախ ապրելակերպ» կոչվող այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենք կուտակած, սակայն դրանք գործնականում կիրառելու  տեսանկյունից փորձ չունենք: Հույս […]

̰
Սաուդյան նավթային ընկերությունը շուկա է հանում արժեթղթերը․ այն առաջ կանցնի նույնիսկ Apple-ից և Microsoft-ից

18:10 18.11.2019

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը շուտով կդառնա աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը՝ առաջ անցնելով վերջին տարիներին այդ ցուցակը գլխավորող Apple, Microsoft, Amazon, Alphabet (Google) ընկերություններից։ Արաբական նավթը արդյունահանող ընկերությունը մտադիր է շուկա հանել արժեթղթերի 1,5 տոկոսը։ 200 միլիարդ ակցիաներից, այսպիսով, վաճառքի կհանվի 3 միլիարդը՝ ամեն մեկը 8-8,5 դոլարով։ Այս հիմքով տնտեսագետները հաշվարկել են ընկերության ամբողջ արժեքը՝ 1,6 […]

̰
Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

17:15 18.11.2019

Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ: «Շրջիկ առևտրի մասին». Երևանի քաղաքապետարանն այսպիսի վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան […]

̰
Մաքսային ոլորտում կլինի միասնական էլեկտրոնային հայտարարագիր. Դմիտրի Մարիյասին

16:20 18.11.2019

«Մաքսային ոլորտում թվային լուծումները քայլեր են դեպի ապագա: Դա նշանակում է, որ Հայաստանը կզարգանա ավելի մեծ տեմպերով, ներդրումները կհոսեն դեպի երկիր ավելի ակտիվ, բիզնեսի ու ներդրողների համար հասկանալի կլինի, որ գործ ունեն ժամանակակից պետություն հետ, որտեղ բեռները մշակվում են ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում: Հետագայում այդ ժամերը կկրճատվեն մինչև րոպեներ: Օրինակ` մինչև Մեղրիի սահմանային […]

̰
Ինչպե՞ս թվայնացնել մաքսային ոլորտը. Երևանում երկօրյա միջազգային համաժողով է մեկնարկել

13:56 18.11.2019

«Մենք կարիք ունենք արդյունավետ մաքսային ծառայությունների և միջսահմանային համագործակցության, Եվրամիութունն աջակցում  է Հայաստանի կառավարության ջանքերը՝ կատարելագործել մաքսային ծառայությունները, բարեփոխել մեկ պատուհանի սկզբունքը՝ որպես ևս մեկ քայլ դեպի թվային տնտեսության զարգացում: Ինչպես այստեղ ներկա բազմաթիվ երկրները, Հայաստանը նույնպես զարգացնում է ուղիղ տրանսպորտային լոգիստիկա և ենթակառուցվածքներ առևտրի ազատականացման և գլոբալիզացիայի դարում միջազգային առևտրին ինտեգրվելու համար: Ես կարող […]

̰
Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու են Ամուլսարի հարցով քննարկմանն արգելել լուսաբանումը

13:00 18.11.2019

Իմքայլական պատգամավոր Մերի Գալստյանը պարզաբանում է ներկայացրել, թե երեկ ինչ հանդիպում են ունեցել Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների հետ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Այդ հանդիպումը փակ է եղել լուսաբանման համար, և պատգամավորը նաև անդրադարձել է այդ որոշմանը։ «Հանդիպմանը ներկա են եղել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և […]

̰
Թրեյլերներով ներմուծվող մեքենաներն այսօրվանից մաքսազերծվում են Գյումրիում․ Անանյան

10:53 18.11.2019

Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը մտադիր է հայտարարել, որ այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա բացատրեց, որ մինչ այս այնտեղ են սկսել մաքսազերծել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են գալիս Գյումրի՝ սեփական ընթացքով։ Իսկ այսօրվանից, ըստ Անանյանի, նույն կերպ Գյումրիում մաքսազերծվելու են նաև թրեյլերներով […]

̰
Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ ստորագրեց մաքսային համագործակցության համաձայնագրեր

10:47 18.11.2019

Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ Հայաստանում ստորագրված փաստաթղթերով իրականացվելու է ապրանքների մասին նախնական տեղեկատվության փոխանակում, որն աշխատելու է մաքսային հսկողությունը դյուրացնելու համար։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պաշտոնյան բացատրեց, որ եթե, օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, ապա իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի մասին տեղեկություններ, միանգամից հաղորդում են […]

̰
Իրանում բենզինի գնի աճի դեմ բողոքող ցուցարարները բանկեր և խանութներ են այրել

10:31 18.11.2019

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել:

̰
Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում Ջերմուկում՝ Էրիկ Գրիգորյանի և պատգամավորների մասնակցությամբ

17:58 17.11.2019

Բնապահպան, ակտիվիստ Թեմինա Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ջերմուկում Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում, որին ներկա են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գրիգորյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այլք: «Հանդիպումը փակ է լուսաբանման համար։ Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։ Հիշեցնեմ, որ […]

̰
Վարչապետը Նոր Երզնկայում ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին

14:08 17.11.2019

«Շարունակում եմ շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով. Նոր Երզնկա, գազաֆիկացման ծրագիր»,- ֆեյսբուքյան եթերում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Իրանի գերագույն առաջնորդն աջակցել է բենզինի գների բարձրացման որոշմանը

13:47 17.11.2019

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին երկրում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին կողմ է արտահայտվել բենզինի գները բարձրացնելու երկրի իշխանությունների որոշմանը, հայտնում է Интерфакс-ը: Տեղական հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ փորձագետները կողմ են իշխանության ճյուղերի ղեկավարների կողմից ընդունված որոշմանը, և այն պետք է կյանքի կոչվի: Խամենեին պատմել է նաև գների բարձրացման դեմ հասարակական ընդվզումների ընթացքում […]

̰
Այցելել եմ Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին. Փաշինյան

12:09 17.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում»,- գրել է վարչապետը: Նրան ուղեկցում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

̰
Ափսոսում եմ ոչ միայն կորցրած ժամանակի, այլև հանրության մեջ «Վերնատուն» բառից ձևավորված ակնկալիքը փոշիացնելու համար. տնտեսագետ

11:01 17.11.2019

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից հիմնադրված «Վերնատուն» ակումբին՝ ափսոսանք հայտնելով, որ այդ «վեհ գաղափարը վերածվեց քաղաքական մտավարժանքների, անձնական, կուսակցական և խմբային շահերի ներկայացման մի անհամ շիլա-շփոթի»: «Ափսոսում եմ ոչ միայն կորցրած ժամանակի, այլև հանրության մեջ ՎԵՐՆԱՏՈՒՆ բառից ձևավորված ակնկալիքը փոշիացնելու համար: Ինձ այդ հավաքին հրավիրողն […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի միջև քննարկվել են մաքսային և ՏՏ համագործակցության հարցեր

18:08 16.11.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական տիկին Վրինդաբա Գոհիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև փոխադարձ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» […]

̰
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը

16:36 16.11.2019

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։ «Հայցը վերաբերում է ջրօգտագործման թույլտվության նախագծի ակնհայտ ապօրինի մերժելու հիմքերին, ժամկետների բացթողման, վարչական վարույթի իրականացման գործընթացների կոպիտ խախտումներին և այլն»,- ասել է Մելքումյանը։ Իրավաբանի խոսքով՝ ներկայացվել է երկու հայցադիմում` մեկը կապված է անցակետի, […]

̰
Բակո Սահակյանը և Արթուր Ջավադյանը քննարկել են բանկային ոլորտում համագործակցության հարցեր

15:27 16.11.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է միլիարդատերերի վարկանշային աղյուսակը. Bloomberg

14:29 16.11.2019

«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, գերազանցելով «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, կրկին գլխավորում է «Bloomberg»-ի կազմած` միլիարդատերերի վարկանշային աղյուսակը: Գեյթսին առաջին հորիզոնականը զբաղեցնել հաջողվել է «Microsoft»-ի՝ Պենտագոնի հետ կնքած 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագրի շնորհիվ: Պայմանագրով նախատեսվում է ստեղծել «ամպային» ենթակառուցվածք՝ ռազմական գերատեսչության տվյալների պահպանման համար: «Microsoft»-ի բաժնետոմնսերի թանկացման շնորհիվ Գեյթսի ունեցվածքը դարձել է 110 մլրդ դոլար: […]

̰
Հարկ չենք հավաքում մինչև 24 մլն շրջանառությամբ բիզնեսից, ասում ենք՝ աշխատեք, ապրեք․ Փաշինյան

18:20 15.11.2019

Կառավարության ղեկավարն այսօր ներկայացրեց այն հարկային փոփոխությունները, որոնք մարդկանց թույլ են տալու փոխել իրենց կյանքը։ Նա անդրադարձավ միկրոբիզնեսը հարկերից ազատելու իրենց քաղաքականությանը։ «Հարկ չենք հավաքում տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսից։ Ասում ենք՝ ապրեք, աշխատեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ այդ արտոնությունը չի վերաբերելու միայն Երևանում իրականացվող առևտրին ու որոշ դեպքերի, երբ […]

̰
Ինչպե՞ս են մաքսավորները պայքարում օրինախախտների դեմ

18:10 15.11.2019

2019 թվականի հունվարից հոկտեմբեր Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունը 67 մաքսային ստուգում է անցկացրել: Միայն 3 դեպքում խախտում չի հայտնաբերվել: 43-ի դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14-ի դեպքում՝ սխալ մաքսային արժեք: Հայտնաբերված խախտումների արդյունքում 253 մլն դրամի լրացուցիչ մաքսային վճար է հաշվարկվել: Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունում նշված ժամանակահատվածում  կառուցվածքային փոփոխություններ են եղել, որոնք նպաստել են […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը

18:02 15.11.2019

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության […]

̰
«Լուսավոր Հայաստան», ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները. Փաշինյան

17:57 15.11.2019

Ի՞նչ է փոխվում մարդկանց կյանքում. ԱԺ ամբիոնից այս հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2020թ. պետական բյուջեի նախագծի մասին: «Ինչպե՞ս է փոխվում մարդկանց կյանքը. պարզ, պրիմիտիվ բանով, այն, որ մարդիկ երթևեկում են բարեկարգ ճանապարհով, դա իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, փոխում է, քանի որ իրենք «ընթացագետ»-ի մոտ … դա խադավիկն է հայերենում […]

̰
Հունվարի 1-ից 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է․ Փաշինյան

17:47 15.11.2019

Ազգային ժողովում բյուջեի վերաբերյալ ընդդիմախոսների հարցադրումներին ու պնդումներին այսօր պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ավելի ահռելի թիվ կստացվի, եթե հաշվեն, թե 2018թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել։

̰
«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու 2020 թվականի բյուջեին

17:30 15.11.2019

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս պատգամավոր Միքայել Մելքումյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձավ բյուջեի նախագծի խնդիրներին։ Նա ասաց, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց սպառողական վարկերը մեծանում են, ինչի արդյունքում մարդկանց վրա ծանրանալու են այդ վարկերը։ Մելքումյանն ասաց, որ այս բյուջեի նախագծի համար իրենք՝ «Բարգավաճ Հայաստանը» չի կիսում այս […]

̰
Արդյո՞ք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է. վարչապետն արձագանքում է քննադատություններին

17:14 15.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020թ. պետական բյուջեի քննարկումների ավարտին հանդես եկավ եզրափակիչ ելույթով: «Էս հարցը լուծենք, արանքից դուրս գա»,- կատակեց վարչապետը: Նա անդրադարձավ երկու՝ օդից կախված հարցադրման, նախ՝ արդյո՞ք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է, երկրորդը՝ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում: «2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ […]

̰
Կառավարությունը չի՞ ցանկանում կյանքի կոչել Սևանից հավելյալ ջրառն արգելող օրինագիծը

17:10 15.11.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը խոսել է այն մասին, թե ինչքանով են հավաստի տեղեկությունները, որ կառավարությունը հակված չէ Սևանա լճից հավելյալ ջրառը արգելող օրինագիծը հաստատել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարությունը խորհրդարանում է․ սպասվում է բյուջեի վերաբերյալ քվեարկություն

17:10 15.11.2019

Ազգային ժողովի այսօրվա վերջին նիստին մասնակցում է նաև կառավարությունը՝ ամբողջ կազմով։ Պատճառը 2020 թվականի բյուջեի քննարկումն է, որի վերաբերյալ, հնարավոր է՝ լինի քվեարկություն։ Այս պահին բոլոր պատգամավորների և նաև խմբակցությունների անունից ելույթները ավարտվել են, և կառավարության ներկայացուցիչների կամ վարչապետի ելույթից հետո հաջորդ քայլը լինելու է բյուջեի վերաբերյալ քվեարկությունը՝ այն ընդունելու կամ մերժելու համար։

̰
Բյուջեն նաև իներցիոն մաս կունենա․ Մխիթար Հայրապետյան

17:04 15.11.2019

Բյուջեի հեղափոխական չլինելուց այց ընթացքում խոսում են հատկապես այն պատգամավորները, որոնք այլ համատեքստում խուսափում են արտասանել հեղափոխություն բառը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, որ 2020 թվականի բյուջեի նախագիծը իներցիոն է։ «Այո´, 2020 թվականի բյուջեի մեջ պետք է լինեն նաև իներցիոն մասեր, ի […]

̰
Նախորդ 1.5 տարում բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2 մլրդ-ը

16:56 15.11.2019

Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ: Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ […]

̰
BACK_TO_TOP