13:10 27.11.2019
Ցանցում տարածվել է անիմացիոն տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային երկրներում որքան է կազմել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն։ Հայաստանը, ըստ այդ տեսանյութի, անկախության տարիներին զգալի մեծացրել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 3742 դոլարից (1990թ․) հասցնելով 9178 դոլարի (2018թ․)։ Այդ ընթացքում Հայաստանը նաև 2 աստիճանով բարձրացել է երկրների սանդղակում։ Իսկ առաջատարներն […]
19:13 26.11.2019
Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրել է, որ 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են մոտ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար և 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի են 19%-ով:
18:02 26.11.2019
Գերմանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել ֆերմերները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք դժգոհում են կառավարության վարած գյուղատնտեսական քաղաքականությունից, համաձայն որի` հողատարածքները պարարտացնելու համար պետք է կրճատվի նիտրատների և հեղուկ գոմաղբի օգտագործումը: Ի նշան բողոքի՝ նրանք տրակտորներով փակել են մի շարք փողոցներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցում են ավելի քան […]
17:51 26.11.2019
2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։ https://www.facebook.com/petekamutner/photos/a.396344147128977/2486879154742122/?type=3&theater
17:31 26.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց հասարակական տրանսպորտի մասին: Նա տեղեկացրեց՝ օրական միջինացված 1330 միկրոավտոբուս ունեն, որ պետք է ամեն օր գիծ դուրս գա: «Ամեն օր դրանցից դուրս է գալիս 900-950-ը: «Երևանտրանս»-ից ինձ անգամ զեկուցում են, որ մոտավոր 930-ն է դուրս գալիս: Մյուս տարի մոտ 400-450 միկրոավտոբուսի 15 տարին լրանալու է, իսկ […]
16:30 26.11.2019
2020թ. կմեկնարկի ժամանակակից տեխնոլոգիաներով փոքր ու միջին ջերմատների կառուցման պետական աջակցության ծրագիրը: Երեք տարի տևողությամբ այս ծրագրին պետությունը կտրամադրի մոտ 3.4 միլիարդ դրամ: Փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է։ Մանրամասները` տեսանյութում:
16:04 26.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին […]
14:49 26.11.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 13 տնտեսվարողի:
13:48 26.11.2019
Երևանի քաղաքապետարանը հաշվեքննիչ ընկերություն կհրավիրի Երևանի 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության անկախ ստուգում իրականացնելու համար։ Այդ որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստի ընթացքում։ Նշվում է, որ նպատակը օրենսդրության պահանջներին մատուցվող ծառայությունների համապատասխանության գնահատումն է, ինչպես նաև միջոցների խնայողության և տնտեսական հնարավորությունների գնահատումը։
13:20 26.11.2019
ԱԺ-ում շարունակվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պարզաբանումներ է ներկայացրել ԿԲ-ին վերաբերող օրենքի երկու հոդվածների վերաբերյալ, որոնցից մեկը վերաբերում է թարգմանությունների հետ կապված միջազգային ստանդարտներին, իսկ երկրորդը՝ գլխավոր հաշվապահներին ներկայացվող պահանջներին: Հիշեցնենք, որ հանձնաժողովն առաջարկներ էր ներկայացրել, որոնք չեն ընդունվել: Մանրամասները՝ տեսանյութում:
12:41 26.11.2019
Եթե զույգ-զույգ և հավասար բաշխված ձայներ լինեին, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ այսօր չէր ընտրվի, և տարիքով ավագ անդամը կշարունակեր ժամանակավորապես նախագահել հանձնաժողովը։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս ասաց հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա հերքեց, որ երբևէ պայմանավորվածություն է եղել իրենց մեջ՝ նախագահին ընտրելու հարցում։ «Անկեղծ կասեմ, այո´, չնայած այն հանգամանքին, որ ես […]
12:28 26.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է այն նախագծերն ու առաջարկները, որոնք ընդունվել են կամ որտեղ թերություններ են տեսել: Օրակարգում է նաև «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունը: Անդրադառնալով պատգամավոր Արտակ Մանուկյանի առաջարկներին՝ պարտադիր աուդիտի շրջանակը ընդլայնելու և հանրային ծառայություններ մատուցող ընկերություններն ու շուկայում […]
16:48 25.11.2019
Ի՞նչ փուլում է «Սպայկա» ընկերության՝ Լարսի անցակետում մնացած պանրի խնդրի լուծումը, այսօր խորհրդարանում այս հարցն ուղղել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիրը լուծված է: Իսկ խնդիրն առաջացել է, քանի որ ռուսաստանցի գործընկերները որոշ կասկածներ են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:18 25.11.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում խոսել է այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում: «Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում […]
15:51 25.11.2019
Ե՞րբ է Հայաստանը ներկայացուցիչ ունենալու Վերին Լարսում. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր պատասխանել է այս հարցին։ «Վերին Լարսում, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ներկայացուցիչ, արդեն թեկնածության մասին ենք խոսում: Կառավարությունում, պետք է, որ ամբողջականացնենք գործընթացը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ ՊԵԿ ներկայացուցչի աշխատավայրը լինելու է Վլադիկավկազում, ինչը նշանակում է, որ արտակարգ դրության պարագայում նա […]
14:54 25.11.2019
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության և Չինաստանի կառավարության միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մանրամասները` տեսանյութում:
14:47 25.11.2019
Եվ այսպես, այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%: Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, […]
14:00 25.11.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացել է 7.1%-ով. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 7.1%-ով․ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, շինարարության ծավալն աճել է 4.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, ծառայությունների ծավալն աճել է 15.1%-ով, արտաքին առևտրաշրջանությունն աճել է 6.5%-ով, արտահանումն […]
13:50 25.11.2019
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները, 2018-ի համեմատ, ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ:
14:20 24.11.2019
Երևանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով առաջիկայում կկիրառվեն տեղական տուրքի արտոնություններ: Այդ մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը: Երևանում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց` 2019 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կկիրառվեն դրույքաչափի նվազեցման […]
13:44 24.11.2019
«Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշված է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին արված հարցման պատասխանում երևում է, որ Սյունիքի մարզում գտնվող Ագարակի ՊՄԿ ունի լիազոր մարմնի կողմից տրված պարզվածքը Արաքս գետ լցնելու թույլտվություն։ Լիազոր մարմինը երկրորդ հարցման պատասխանում նշել է, որ թույլտվությունը տրամադրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Ագարակի ՊՄԿ ոչ թե ֆիլտրված ջուրն […]
18:11 23.11.2019
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների […]
16:45 23.11.2019
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բնապահպան Թեհիմեն Ենոքյանը: Նա մասնավորապես գրել է. «Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է […]
12:08 23.11.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ. ««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և […]
18:50 22.11.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար: 2018-ի նույն ամսվա համեմատ պահուստներն ավելացել են 19%-ով:
18:20 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, Իտալիայի վարչապետի հանդիպումից հետո իր ելույթի ընթացքում ամփոփել է Իտալիա կատարելիք այցը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Վարչապետի խոսքերով` այս տարի առևտրատնտեսության առումով Իտալիան այս պահին Եվրամիությունում ՀՀ-ի երկրորդ գործընկերն […]
18:05 22.11.2019
Եվրամիության նորաստեղծ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն աջակցության ծրագրեր է իրականացնում սիրիահայերի և բոլոր նրանց համար, ովքեր ունեն բիզնես-գաղափարներ: Պատասխանատուներն այսօր Գյումրիում ներկայացրել են ծրագրից օգտվելու պայմանները։ Նրանք` որպես առաջնահերթություն, առանձնացնում են սիրիահայերի համար գործունեության ակտիվ ոլորտները՝ ոսկերչություն, սննդի և կոշիկի արտադրություն, իսկ հայաստանցիների պարագայում նախապատվությունը կտրվի փոքր ու միջին բիզնեսի զարգացման հետևյալ ոլորտներին՝ գյուղատնտեսություն, արտադրություն, տուրիզմ։ […]
17:31 22.11.2019
SHANTNEWS-ի թղթակից Արփի Սուքիասյանը մանրամասներ է հաղորդում Իտալիայի Կիջի պալատից: Մեր գործընկերը տեղեկացնում է, որ այս պահին Կիջի պալատում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հանդիպումը: Հանդիպման ավարտին կողմերի միջև մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: Մանրամասները` տեսանյութում:
14:40 22.11.2019
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ Իտալիայի Լոմբարդիայի տարածաշրջանը, որը տալիս է երկրի ՀՆԱ-ի շուրջ 22 %-ը, պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ: «Շուրջ 30 սեկտորներ շուտով կգան Հայաստան, մենք սեկտորները նախապես կիդենտիֆիկացնենք: Հայաստանը շատ հետաքրքիր շուկա է հիմա»: Վիկտորյա Բաղդասարյանն անդրադարձավ նաև մյուս բիզնես ֆորումին և նշեց, […]
13:16 22.11.2019
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Այս մասին տեղեկացնում են ՀԲ Երևանի գրասենյակից: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին […]