TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.14 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Խնդիրները, որոնց մասին խոսում են ընդդիմադիրները, 10-15 տարվա է. Բաբկեն Թունյան

16:56 15.11.2019

2019 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը զգալիորեն չեն կատարվել։ Այս մասին ահազանգում են Ազգային ժողովի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությունները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական Բաբկեն Թունյանը։ Նա ասաց, որ նախկինում այդ ծախսերը լրիվ կատարվում էին, բայց ակնարկեց, որ աշխատանքը կատարվում էր անարդյունավետ։ Իսկ հիմա, ըստ Թունյանի, նույն աշխատանքը կատարվում է փոքր գումարով, […]

̰
Հիմա մարդիկ պետք է սկսեն իրենց սեփական գործը. Վարազդատ Կարապետյան

15:44 15.11.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ով պետք է լինի տնտեսական հեղափոխությունը իրականացնողը. «Տնտեսական հեղափոխության մասով՝ կառավարությունը և ԱԺ-ն պարտավոր են ապահովել միջավայր, բայց գործողությունների պատասխանատուն ժողովուրդն է: Եթե ժողովուրդն իր պատասխանատվությունը չվերցրեց, նշանակում է` իր ուժը չի գիտակցում: Պատասխանատվությունը և ուժը միաձուլված են իրար»: Ինչ […]

̰
ԲՀԿ-ն շարունակում է քննադատել 2020 թվականի բյուջեի նախագիծը

15:30 15.11.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր` լրագրողների հետ զրույցում, դարձյալ անդրադարձել է 2020 թվականի բյուջեի նախագծին։ «2020 թվականի բյուջեն տարբեր ոլորտներում չի համապատասխանում այն տեսլականին, որը «Բարգավաճ Հայաստանը», որպես իր ռազմավարական ծրագիր, ներկայացրել է հանրությանը: Ծրագրային այն դրույթները, որ իշխող քաղաքական ուժն է ներկայացրել, բազմաթիվ ոլորտներում վիճահարույց են, հատկապես 4.9 տոկոսը 2020 […]

̰
Շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել հա՛մ դրական, հա՛մ բացասական․ Թունյան

15:20 15.11.2019

«Քանի որ 12-13 տարի տնտեսական լրագրության մեջ աշխատել եմ, շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել հա՛մ դրական լույսի տակ, հա՛մ բացասական՝ դու ինչ ես ուզում էդ պահին ցույց տալ»։ Այս խոսքերով Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին դիմեց իշխանական խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։ Նա ակնարկեց, որ ընդդիմադիրները վերջին շրջանում […]

̰
Սպասումները հեղափոխական էին, բյուջեն` իրատեսական. Միքայել Մելքումյան

14:00 15.11.2019

Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հեղափոխություններից հետո նոր իշխանությունները 1,5-2,5 տարի են ունենում ժողովուրդների դրական սպասումները արդարացնելու համար, սակայն 2020 թվականի բյուջեն, ըստ նրա, չի արդարացնելու այդ սպասումները։ Մելքումյանի խոսքերով՝ ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում էլ կտրուկ փոփոխություն չի լինի։ Պատգամավորի խոսքերով՝ հունվար-հունիս ամիսներին ներդրումների […]

̰
Երևանին նման գումար տրամադրելով՝ խախտում ենք համաչափ զարգացման ծրագիրը. Վարազդատ Կարապետյան

11:38 15.11.2019

ԱԺ-ն քննարկում է 2020թ. բյուջեի նախագիծը: Արտահերթ ելույթով այսօր հանդես կգան 3 նախարարերներ: Մինչ այդ, մտքերի փոխանակություն է, որի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առանձնացրեց այն կետերը, որոնք, իր կարծիքով, կարևորությամբ առանձնանում են: «Կրթության մեջ կարևորում եմ 2 կետ՝ ռոբոտաշինության զարգացման ծրագիրը, որին մոտ 5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու, քան 2018թ-ին: […]

̰
Սյունիքի մարզում գյուղատնտեսները պիստակի և կիվիի այգիներ են հիմնել

19:15 14.11.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Սյունիքի մարզում գյուղատնտեսները պիստակի և կիվիի այգիներ են հիմնել: Մանրամասները` տեսանյութում:

̰
Գյումրեցի եղբայրների բրենդային ակնոցները միջազգային շուկայում ճանաչում են ստանում

19:00 14.11.2019

Աշխատանքը` ձեռքի, հումքը` բնական փայտից, իսկ արտադրող երկիրը` Հայաստան: Գյումրեցի Խաչատրյան եղբայրները փայտից ակնոցներ են ստեղծում: «Պատրաստված է Հայաստանում» գրությամբ ակնոցներն այլ երկրներում ևս արդեն ճանաչում ունեն: Այս գաղափարի իրականացումը սկսել են 5 տարի առաջ: Բնական հումքն իտալական է, իսկ դիզայնն ու մոդելավորումը եղբայրների ճաշակի ու մտահղացման շնորհքն են: Միջազգային շուկայի պահանջները հաշվի են առնում, […]

̰
Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործվել է՝ առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու 

18:31 14.11.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման պայմանների, ընդերքօգտագործման նպատակով հողատարածքների իրացման օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանքավայրի շահագործման նպատակով «Ս…» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015-ից, մինչև 01.03.2049թ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6 հա լեռնահատկացման տարածք: […]

̰
Դավիթ Անանյանը և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը ստորագրել են համագործակցության հուշագիր

18:18 14.11.2019

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը: Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին: ՊԵԿ […]

̰
Արդյո՞ք կառավարությունը ներդրողի համար կստեղծի  մեկ պատուհանի սկզբունքից օգտվելու հնարավորություն

15:28 14.11.2019

Այս տարվա 9 ամիսներին Հայաստան ժամանած 1մլն 460 հազար մարդուց 646 հազարը եղել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ։ Աճել է նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից ժամանածների թիվը: Տնտեսական ակտիվությանը վերաբերող մի շարք ցուցանիշներ ԱԺ-ում ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը: Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև արժեթղթերի շուկային, միջազգային ինտեգրացիոն գործընթացին, այնուհետև պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին: […]

̰
Ո՞ր մարզերը կօգտվեն կառավարության աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրից. Տիգրան Խաչատրյան

15:20 14.11.2019

ՀՀ տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից չի նվազել, այդ մասին են վկայում արտահանման ուղղությունները, մտահոգություն են հայտնել պատգամավորները ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է 2020-ի բյուջեն: Տնտեսության տարբեր ուղղությունների զարգացման հեռանկարների մասին հարցերն ուղղվել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: Նա խոսել է նաև գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուսական Azimut ընկերությունը չվերթ է բացում դեպի Կալուգա․ Ռևազյան

13:53 14.11.2019

«Բացի RyanAir ընկերությունից, արդեն ռուսական Azimut ավիաընկերությունն է բացում չվերթ դեպի Կալուգա։ Այսինքն՝ ռուսական շուկայի վրա էլ է սա ազդեցություն ունենալու»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Խոսքը «օդի հարկից» արտոնություն տալու մասին էր․ այդ հարկը չի գանձվի այն ավիաուղղություններից, որոնք նոր կբացվեն Հայաստանում։ Ռևազյանն ասաց, որ AirBaltic ընկերությունը […]

̰
ՊՎԾ-ին հանձնարարել եմ ստուգումներ անել Եղեգնաձորի քաղաքապետարանում․ Փաշինյանը «խառը» տպավորություններ է ստացել

13:22 14.11.2019

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրերը ստուգելու համար պետք է կիրակի օրը ևս մեկ անսպասելի այց կատարել համայնքներ։ Նա հիշեցրեց, որ «խառը» տպավորություններ է ստացել նախորդ կիրակի օրվա նույնպիսի այցից Սյունիք և Վայոց ձոր։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական եզրակացություն ունեն, որ խոշորացված համայնքներում այդ ծրագրերի իրականացումը ավելի արդյունավետ է եղել, թեև […]

̰
Կառավարությունն այսօր 13,1 միլիարդ դրամի ներդրումներ հաստատեց

13:12 14.11.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացված մի քանի նախագծերով հաստատվեցին ներդրումային մի շարք ծրագրերի հարկային արտոնություններ․ 2,5 միլիարդ դրամի սարքավորումների ներմուծում, 2,5 միլիարդ դրամի ներդրում՝ 200 մեքենայի և կցորդի ձեռքբերում, 385 միլիոն դրամի ներդրումներ, 3,8 միլիարդ դրամի ներդրումներ, 3,9 միլիարդ դրամի ներդրումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ընդհանուր թիվ ասել, թե որքան ներդրումներ են արվելու, սակայն նախարարները […]

̰
Հայաստանում արտադրված գյուղմթերքի արտահանման որևէ խնդիր չունենք և չենք ունենալու․ Փաշինյան

13:09 14.11.2019

Մարդկանց պետք է իրազեկել, որ կան գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հատուկ ծրագրեր, որոնց համար պետությունը վճարում է ծախսերի մինչև 54 տոկոսը։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքերով՝ դա հատկապես կարևոր է, երբ Հայաստանը գյուղատնտեսական արտադրանք արտահանելու հսկայական շուկա ունի։ «Մենք էդ ոլորտում պրոբլեմներ չունենք։ Ուզում եմ ընդգծել՝ Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի […]

̰
Կառավարությունը գումար հատկացրեց աղետի գոտու 227 ընտանիքի տուն տրամադրելու համար

11:53 14.11.2019

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․ 121 ընտանիք Լոռիում, 90 ընտանիք Շիրակում, 16 ընտանիք Արագածոտնում։ Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել […]

̰
9 ամիսների ընթացքում Հայաստան ժամանած 1,46 մլն մարդուց միայն 646 հազարը ՌԴ-ից են․ ո՞ր երկրներից են ժամանել մյուսները

11:36 14.11.2019

2020թ․ Էկոնոմիկայի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 33,2 մլրդ դրամ՝ 25.9 մլրդ դրամի դիմաց։ 2020թ-ի բյուջեն ներկայացնելիս այս մասին նշել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ասել է, որ աճն ուղղված է այն ծրագրային անելիքներին, որոնք հատուկ են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության նպատակով իրականացվող ծրագրերի համար: Մանրամասնել է, որ 17,8 մլրդ դրամը պետք […]

̰
Ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու․ Մհեր Գրիգորյան

19:20 13.11.2019

Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են և շարունակվելու են անընդհատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Էս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք էլ կարող ենք համարել, ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու։ Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման խնդիր չի քննարկվելու։ Էս մասով կարող […]

̰
ՊՎԾ-ին հանձնարարել եմ ստուգել` պատշա՞ճ են արձագանքում ներդրումների առաջարկներին․ Փաշինյան

18:58 13.11.2019

Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելու ժամանակ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը դժգոհություններ ներկայացրեց, որ ներդրողները տարբեր տեղերից գալիս են, բայց պետական մարմիններում նրանց պատշաճ չեն ընդունում, նրանց հարցերին չեն պատասխանում։ Այս հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 1,5 ամիս առաջ Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ստուգումներ անել բոլոր պետական մարմիններում և պարզել՝ արդյոք ներդրումների առաջարկները պատշա՞ճ […]

̰
Հայաստանն ուզում է 2 լաստանավ ունենալ Սև ծովում՝ որպես Լարսին այլընտրանք․ Պապիկյան

17:12 13.11.2019

«Մենք նախնական հետաքրքրություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ 2 լաստանավ։ Հիմա նման հնարավորություն ընձեռված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին, այսպես ասած ,պարապուրդի մատնված լաստանավեր կան»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա պատասխանում էր այն հարցին, թե ինչ է արվում Հայաստանից Ռուսաստան Վերին […]

̰
Մասիսի մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

16:23 13.11.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, […]

̰
Պատգամավորները 216 մլրդ դրամի ծախսեր են առաջարկել ներառել բյուջեում

16:15 13.11.2019

Հայաստանի բյուջեի նախագիծը ներկայացնում է կառավարությունը՝ մշակելով այն բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ և նրանց առաջարկներով։ Սակայն քանի որ բյուջեն ի վերջո օրենքով հաստատում է Ազգային ժողովը, ապա պատգամավորները առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն։ 2020 թվականի բյուջեի համար պատգամավորները 216 միլիարդ դրամի ծախսեր են առաջարկել, իսկ կառավարության պահուստային ֆոնդը ընդամենը 3,3 միլիարդ դրամ է։ Այս մասին այսօր խորհրդարանում […]

̰
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Շիրակի մարզի երիտասարդներին աշխատանքի տեղավորվելու հմտություններին է ծանոթացնում

13:30 13.11.2019

Շիրակի մարզի երիտասարդների ավելի քան 40 տոկոսը համարվում է գործազուրկ: Աշխատանք փնտրողների գիտելիքների անհամապատասխանությունը գործատուների ներկայացրած պահանջներին հիմնական պատճառն է, որ աշխատանք չեն գտնում: Հայաստանի երիտասարդությանն ինչպես նախապատրաստել ապագայի աշխատաշուկային: Նոր մասնագիտություններ ձեռք բերելու և հմտանալու նոր հնարավորություններն է փորձում բացահայտել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանյան գրասենյակը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում Գյումրիում […]

̰
Սինգապուրի վարչապետը SWITCH 2019-ի հայկական տաղավարում ծանոթացել է մեր երկրի նորարարական նվաճումներին

12:57 13.11.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ Ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով: Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։

̰
Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են գները, հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը․ «Ժողովուրդ»

09:45 13.11.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան: ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած […]

̰
Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊԸ տնօրենը 203 մլն դրամ է հափշտակել

17:09 12.11.2019

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվող անձ, իր գործունեության ընթացքում շարունակաբար, 2015թ. հունվարի 1-ից մինչև […]

̰
Սյունիքում այս տարի իրականացվում է 26 սուբվենցիոն ծրագիր 3․7 մլրդ դրամ բյուջեով. կառավարություն

13:25 12.11.2019

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Սյունիքի մարզում այս տարի իրականացվում է 26 սուբվենցիոն ծրագիր 3․7 մլրդ դրամ բյուջեով՝ լուսավորություն, ասֆալտապատում, ջրագիծ, կոյուղի, ոռոգման համակարգ, տանիքների վերանորոգում և նոր մարզադպրոց:

̰
Alibaba-ն ինը ժամվա ընթացքում վաճառել է ռեկորդային՝ 23 մլրդ դոլարի ապրանք

19:55 11.11.2019

Չինական Alibaba առցանց ընկերությունը Ամուրիների օրվա հետ կապված ակցիայի առաջին ինը ժամերի ընթացքում վաճառել է 23 միլիարդ դոլարի ապրանք՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով ավելի: Այս մասին նախօրեին հաղորդել է Reuters-ը: Նշվում է, որ վաճառքը մեկ րոպե ութ վայրկյանի ընթացքում հասել է 1 միլիարդ դոլարի: Alibaba-ն ակնկալում է, որ մեկ օրում կայցելի 500 միլիոն […]

̰
Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ. Հայկ Մարության

19:05 11.11.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում ունեցած ելույթում նշել է, որ այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ. «Կրպակներ՝ անիվների կամ քարերի վրա. այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ»: Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP