13:18 09.09.2019
Ամուլսարի հանքը փակելու համար պետք է լինեին իրավական հիմքեր: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: «Ես վարչապետի ելույթից էդ հատվածը լսեցի, որ այս պահին իրավական հիմքեր չկան: Եթե էդ մի տարվա ընթացքում իրավական հիմքեր առաջ կգան, որ թույլ կտան փակել, նշանակում է՝ այդ ժամանակ որոշակի […]
13:09 09.09.2019
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը, գրել է հետևյալը. «ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը կբացվի երկու դեպքում ։ Կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։ Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ վարկանիշը։ […]
12:08 09.09.2019
Պատրա՞ստ է փակել իր հանքերից՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Դրանում երբեք դուք չկասկածեք, մենք ունենք երկու հանք՝ Արարատի ցեմզավոդը ու Մղարթի գործարանը: Դուք գնացեք կառավարիչների հետ հանդիպման, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ մեկդ չկասկածեք, որ […]
12:02 09.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային […]
23:17 08.09.2019
Ռուսաստանցիներն առաջիկայում կկարողանան դեմքի պատկերով վարումներ կատարել: Ինչպես հայտնում է «Ведомости»-ն, սա հնարավոր կլինի իրականացնել հատուկ մշակված ծրագրի և որևէ բանկի միջոցով։ Հաղորդվում է, որ ծրագրում գրանցվում են քաղաքացու հաշվեհամարն ու անհրաժեշտ տեղեկությունները, որից հետո քաղաքացին կարող է մինչև 1000 ռուբլու չափով առևտուր անել՝ առանց որևէ գաղտնաբառի: Նշվում է, որ 1000 ռուբլուց ավելի գումարի դեպքում […]
22:53 07.09.2019
Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գազի սակագնի իջեցման վերաբերյալ: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում: Ինչպես հայտնի է, այս հարցով բանակցություններն ընթացել են երկու երկրների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Դոդոնը հայտնել է, որ 2019 թ. հոկտեմբերի 1-ից Մոլդովային մատակարարվող ռուսական գազի սակագինը կնվազի: Մոլդովայի […]
18:45 07.09.2019
Չինաստանի Գուանչժոու քաղաքի մաքսային ծառայությունը առգրավել է 386 կիլոգրամ օձի չորացրած մարմիններ՝ ապօրինի ներմուծված երկրի տարածք։ Խնդիրը առաջացել է այն պատճառով, որ կոնկրետ այդ տեսակի օձերի ներմուծումը պետք է ուղեկցվի հատուկ կարգով։ Իսկ ապօրինի չորացրած օձերը ներկրվել են այլ չորացրած օձերի, չորացրած գեկկոնների (մողեսի տեսակ) և նման այլ ապրանքների մոտ 10 տոննա խմբաքանակի մեջ։
17:19 07.09.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանրությունը փոքր քայլերով սկսում է նաև աղբի տեսակավորման գործընթացը. «Փոքր քայլերով սկսում ենք նաև աղբի տեսակավորման գործընթացը։ Այս փուլում համայնքային մեքենան դեռ ստվարաթուղթը կհավաքվի, նախնական՝ խանութներից ու այլ տնտեսվարողներից ու կհանձնի վերամշակողին, պարզ ասած՝ մակուլատուրա»:
17:16 07.09.2019
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում շինարարական աշխատանքային լուսանկարներ է հրապարակել Կալավանից՝ կից գրառմամբ կոչ անելով երբեք չհանձնվել: «Երբ նախաձեռնությունը ներսից է։ Թիմը չկոտրվեց ու գնաց մինչև վերջ: Անհավանական և խելահեղ գաղափարը հաղթեց ՝ ցույց տալով, որ ամեն ինչ հնարավոր է: Սա այն եզակի դեպքերից էր, երբ գյուղացի, շինարար, ընկեր, գործընկեր, […]
16:22 07.09.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացվում են Երևան քաղաքի նոր աղբամանները: «Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահեք, ժող ջան: Նյութը էլաստիկ է և ամորտիզատորներ ունի, հուսով ենք, որ բոլորս խնամքով կվերաբերվենք և փակ կպահենք, որ անցանկալի բույրեր քաղաքում չտարածվեն»,- ասում է տեսանյութում Հակոբ Կարապետյանը:
16:14 07.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը: Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, […]
16:00 07.09.2019
«Սանիթեք»-ի հետ պայմանագրում կա՞ այնպիսի կետ, որ եթե այրվում են աղբամանները կամ աղբավայր տանող ճանապարհը վատն է, դուք իրավունք չունեք տուգանելու: «Շանթ» հեռուստաըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատու Կարեն Համբարձումյանին: «Ո´չ, բնականաբար: Ես մի կարևոր պահ նշեմ, որ ավելի պարզ լինի: Առաջին պայմանագիրը ստորագրվել է 2013 […]
15:14 07.09.2019
Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։
14:45 07.09.2019
Քաղաքապետարանն ասում է, որ «Սանիթեք»-ը պետք է բերեր աղբամաններ և մեքենաներ, բայց չի բերել, նրանց այդ պարտավորությունը ֆիքսվա՞ծ է պայմանագրով, թե՞ դա բանավոր պայմանավորվածություն է ներկայիս կամ նախորդ քաղաքապետի հետ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն ուղղեց Արամ Աբրահամյանը Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատու Կարեն Համբարձումյանին: «Օրինակով նկարագրեմ. որպեսզի բնակարանում աղբը չկուտակվի, պետք է […]
14:30 07.09.2019
Վճարումները չենք դադարեցրել, ընդամենը կիրառել ենք պայմանագրով նախատեսված տուգանքները և պահումները: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես մեկնաբանեց Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն «Սանիթեք» ընեկրության նկատմամբ վերջին շրջանում իրականացված գործընթացը: «Մենք չենք վճարելու օգոստոսի 31-ից սկսած, որովհետև նրանք չեն աշխատում: Այս ընթացքում տուգանքների և պահումների հանրագումարը մոտ 380 միլիոն դրամ է»,- ասաց Կարեն Համբարձումյանը: Հարցին, […]
14:00 07.09.2019
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Գետք, Քեթի բնակավայրերից 15 ընտանիք բնակարան գնման վկայագիր է ստացել։ Պետական բյուջեից հատկացվել է 75 մլն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:33 07.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանը խոսել է աղբահանության խնդիրների և «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրային իրավահարաբերությունների մասին: «Երևանի քաղաքապետարանը տասնյակ և հարյուրավոր տնտեսվարողների հետ տարբեր հարաբերությունների մեջ է, սկսած թուղթ ու գրիչի մատակարարից մինչև ասֆալտապատման աշխատանքներ անող տնտեսվարողների հետ: Որևէ մեկի հետ հարաբերություններում նման խնդիր չի առաջանում՝ «փողը տվեք, […]
11:40 07.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով տնտեսական հետաքրքիր մի առաջարկի քննարկման մասին: «Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում: Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է […]
09:54 07.09.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Հնարավոր է՝ այն հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարևան Վրաստանում։ Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման […]
17:47 06.09.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսուհետև ավելի շատ ջրօգտագործման համար սահմանվել է վնասի փոխհատուցման վճար. «Այսուհետև ավելի շատ ջրօգտագործման համար սահմանվել է վնասի փոխհատուցման վճար: Օրինակ՝ ՀԷԿ-ը տարեկան 1 խոր. մետր ավելի շատ ջրօգտագործման համար կվճարի մոտ 64 000 000 դրամ»:
17:32 06.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին: Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող […]
14:45 06.09.2019
Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարար մեծահարուստներ, որոնց թվում է նաև «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Ասոցիացիան հիմնվել է այս շաբաթվա ընթացքում, Մոսկվայում։ Այն գլխավորում է հենց Սամվել Կարապետյանը։ Իսկ նրանից բացի, ի թիվս այլ գործարարների, ասոցիացիայի հիմնադիր-անդամ են դարձել․ «Ֆորա-բանկի» նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy […]
14:26 06.09.2019
«Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վերջին օրերին ընկերությունն աղբահանություն չի իրականացնում: Պատճառաբանությունն այն է, որ ֆինանսական անկարողություն է առաջացել, բացի դրանից՝ աղբատար 6 մեքենա գտնվում է ՊԵԿ-ի տուգանային հրապարակում:
13:40 06.09.2019
ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ շինարարական աշխատանքների հետ կապված: Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Դավիթ Անանյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել […]
13:00 06.09.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008-ի նոյեմբերից, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012-ից մինչև […]
12:35 06.09.2019
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ […]
11:25 06.09.2019
«2019-ի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ կառավարության էջը։ Ըստ այդ տվյալների՝ 2019 թվականի առաջին կեսին․ Օտարերկրյա ուղղակի ներդրումների չափը եղել է 126 միլիարդ դրամ, Օտարերկրյա ընդամենը ներդրումների չափը եղել է 705 միլիարդ […]
08:42 06.09.2019
Հաջորդ տարվա սկզբին առևտրային քաղաքականության անորոշությունը, որի պատճառն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա տարաձայնություններն են, կարող են հանգեցնել այն բանին, որ համաշխարհային տնտեսությունը կորցնի մոտ 850 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի վերլուծությանը։ Հաշվարկվել է Վաշինգտոնի ու Պեկինի միջև 2018 թվականից շարունակվող առևտրային վեճի վնասը։ Նշվում է, […]
19:28 05.09.2019
Աշխարհում մասնավոր հատվածի ունեցվածքից մոտ 7 տրիլիոն դոլար ($ 7․000․000․000․000) թաքնված է տարբեր օֆշորային գոտիներում։ Դա համաշխարհային համախառն ներքին արդյունքի մոտ 8 տոկոսն է։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դևիդ Լիպտոնը։ Պաշտոնյայի պնդմամբ՝ այդ հարստության մեծ մասը ձեռք է բերված հանցավոր, զարտուղի, ապօրինի ճանապարհներով։ Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ՝ որպեսզի այդ գումարները վերադարձվեն տնտեսություն, […]
17:24 05.09.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, թե ինչ նորություն կա շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու մասով: «Մի առիթով ես ձեզ ասել եմ, որ շոու բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են, երևի թե եկամուտ են ստացել: Մեր տեղեկատվական բազայում […]