TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Open Democracy-ն տվյալներ է հրապարակել, որոնք ապացուցում են «Լիդիանի» կապը Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ

17:17 05.09.2019

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը՝ հղում անելով Open Democracy-ին: Պարբերականը, համաձայն տեղեկատվության ազատության մասին արձանագրության, հրապարակել է տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս հաճախակի շփումները Բրիտանիայի ԱԳՆ-ի և Lydian International ընկերության միջև: Այս տեղեկատվությունը լույս է սփռում ավելի վաղ […]

̰
Գետաշենում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան. պարզաբանում

14:30 05.09.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Գետաշեն համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան: «Հաշվի առնելով վերջին շրջանում հանրապետությունում կենդանիների սիբիրախտ հիվանդության արձանագրման դեպքերը, տեղում ծանոթանալու և առկա իրավիճակը վերլուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և նույն նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի […]

̰
Լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տնից բաղկացած թաղամաս

13:51 05.09.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս. «Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: «Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 […]

̰
Մեքենա կա, որ մաքսազերծումը նույնիսկ մինչև 70 տոկոս կարող է բարձրանալ. Դավիթ Անանյան

13:13 05.09.2019

ՊԵԿ-ը մոտ օրերս հրապարակելու է անիմացիոն տեսահոլովակ, որը ցույց է տալու, թե ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում: Միասնական դրույքաչափերը, որոնք կիրառվելու են ֆիզիկական անձի հետ կապված, բազմապիսի են: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մեքենա կա, որ նույնիսկ մինչև 70 տոկոս կարող է բարձրանալ, կա, որ 10 […]

̰
Եթե գործարարը օրինապահ լինի, այդ պահին ՀԴՄ չկիրառելու հետ կապված չենք տուգանի. Անանյան

13:05 05.09.2019

«Այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ ունեցել է ՀԴՄ ՊՈԱԿ-ը 13 500 ՀԴՄ մեքենա 3300 հայտի պայմաններում, մենք կարծում էինք, որ դա մինչև նոյեմբերի 1-ը կբավականացնի, այդ ընթացքում բիզնեսը ադեկվատ արձագանք կունենա, մանավանդ, որ նախորդ տարում 5 կազմակերպություն եկել ու ՊԵԿ-ի հետ կնքել էր տեղեկատվության չբացահայտման համաձայնություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ […]

̰
Մինիվենները միջպետական ուղևորափոխադրումների իրավունք չունեն. Փոխադրողների միության նախագահ

12:29 05.09.2019

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում ՌԴ-ում և Վրաստանում տեղի ունեցող հաճախակի վթարներին, որոնց հետևանքով հայ ուղևորներ են մահանում: Բանախոսն ասել է, որ այսօր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ավելի շատ են, քան կանոնավորները: «Այսօր ամեն մեկը, ով որոշակի գումար է հայթայթում, գնում է քաղաքից դուրս քշելու, սկսում են խնայել վարորդների […]

̰
«Ռոսսելխոզնադզոռն» արգելել է հայկական ընկերության ձկան արտահանումը Ռուսաստան

23:50 04.09.2019

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» պետական գործակալությունը որոշել է արգելել հայկական ձկնարտադրող ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումը ռուսական շուկա։ Արգելքը գործելու է վաղվանից՝ սեպտեմբերի 5-ից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական մամուլը։ Գործակալության պարզաբանման համաձայն՝ արգելքը պայմանավորված է հայկական «Գոյտեկս» ընկերության արտադրանքում ԵԱՏՄ և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնությամբ։ Հայկական ընկերության արտադրած ձկան մեջ, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է «մալաքիտային կանաչ» […]

̰
Առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումն ազատել ԱԱՀ-ից․ կառավարության դիրքորոշումը միանշանակ չէ

20:11 04.09.2019

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումները ազատել ավելացված արժեքի հարկից։ Այս նախագիծն ուղարկվել է կառավարության հավանությանը, սակայն կառավարության եզրակացությունը միանշանակ չէ։ Հարցը քննարկվելու է կառավարության վաղվա նիստում, և գործադիրի եզրակացությունը մի քանի կետ ունի, որոնց մի մասով կառավարությունը դեմ չէ նախագծի ընդունմանը, […]

̰
Եվրահանձնաժողովը կոչ է արել պատրաստվել կոշտ Brexit-ի

18:47 04.09.2019

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ կազմից դուրս գալուց հետո «եվրոպական կողմում» մնացող քաղաքացիներին ու բիզնեսներին կոչ է արել պատրաստ լինել կոշտ Brexit-ի։ Դրան, ըստ հանձնաժողովի, մնացել է ընդամենը 2 ամիս, քանի որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը նախատեսված է հոկտեմբերի 29-ին։ Հայտարարության մեջ ասվում է, որ բրիտանական կոշտ ելքը այս պահին ամենահավանական սցենարն է, որը նաև մեծ դժվարություններ […]

̰
Պարզաբանում ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ

17:39 04.09.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում է որոշ պարզաբանումներ․ «Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի […]

̰
Երևանի Աջափնյակ համայնքում շուրջ 750 նոր աղբաման կտեղադրվի

17:32 04.09.2019

Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:    

̰
ՃՈ-ն այլևս համարանիշները հանելու եղանակով չի արգելի մեքենաների շահագործումը. կառավարության նոր նախագիծը

16:20 04.09.2019

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու հարցը: Կառավարությանը ներկայացրած նախագծի մանրամասները պարզաբանել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ օրենքով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ճանապարհային ոստիկանության հետ կապված գործարքները կատարել ոչ միայն անձամբ, այլև էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա նվազեցնել հերթերը: […]

̰
Գյումրիում ավտոմաքսատան շինարարության տեմպերն ավելացնելու անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան

15:50 04.09.2019

Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա: Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի.  […]

̰
«Սանիթեքի» պատասխանը Հայկ Մարությանին

15:08 04.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ 168.am-ը կապ է հաստատել «Սանիթեք» ընկերության հետ: Ընկերության մամուլի խոսնակը պատասխանել է հետևյալը. «Այս պահին չենք մեկնաբանում՝ շաբաթվա վերջում հանդես կգանք […]

̰
ԳԱԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

14:56 04.09.2019

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք․ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի […]

̰
Այս օգոստոսին, նախորդ օգոստոսի համեմատ, ուղևորահոսքն աճել է 15 տոկոսով

14:26 04.09.2019

Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից: 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում […]

̰
Ոստիկանները Ալագյազ համայնքում կատարված ապօրինություններ են բացահայտել

18:44 03.09.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնաըար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ […]

̰
Գուգարքի ոստիկաններն ապօրինի փայտանյութի տեղափոխման հերթական դեպքն են բացահայտել

18:15 03.09.2019

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս Լոռու մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին: Օգոստոսի 30-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին` Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 30-ամյա վարորդի «Զիլ-130» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված էր 12 խմ փայտանյութով: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում […]

̰
«Էյ Ընդ Ար տուր» զբոսաշրջային գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

17:42 03.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու […]

̰
Նախատեսվում է 207 նոր աշխատատեղ բացել. կառավարությունն ամփոփել է օգոստոս ամսվա գործունեության արդյունքները

17:29 03.09.2019

2019 թվականի օգոստոսին ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝  ամսական ամփոփագրի միջոցով: Գործադիրից տեղեկացնում են նաև, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 8.1 %, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16%-ով, շինարարությանը՝ 4%, առևտրի ցուցանիշը 9% և ծառայությունների աճը մոտ 15% է […]

̰
ԱԺ պատգամավորները Մեղրիում ազատ տնտեսական գոտուն վերաբերող հարցեր են քննարկել

16:22 03.09.2019

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 31-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից: Հաղորդվում է, որ հանձնաժողովն այստեղ արտագնա նիստ է հրավիրել` քննարկելու Մեղրու ազատ տնտեսական գոտու և տարածաշրջանային զարգացման արդի խնդիրները:

̰
Դեբեդ գետի վրա կկառուցվի հայ-վրացական նոր` «Բարեկամություն» կամուրջը

15:30 03.09.2019

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և կամրջաշինության ոլորտում հանրապետության հեղինակավոր մասնագետներին է ներկայացրել կամրջի նախագիծը։ Մանրամասն քննարկվել են կառուցվելիք կամրջի երկրաչափական տվյալները, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։ Նախագծող-խորհրդատուն վերջնական նախագիծը ներկայացրել է նաև […]

̰
Հայաստանի համար կարևոր է գոնե ավտոճանապարհը կարգի բերել, քանի որ Իրանն առանց Հայաստանի էլ յոլա կգնա․ դեսպան

14:11 03.09.2019

Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային կոմունիկացիաներն ունեն զարգացվածության բավարար մակարդակ, իսկ 2020 թվականի ավարտին էլ նախատեսված է երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Դրանից հետո ենթադրվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելի մեծ ծավալ։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա անդրադարձավ նաև իրանական գազին, ու ասաց, որ Իրանը դժվար թե կարողանա […]

̰
Ալավերդիում փակել են միջպետական ճանապարհը. վարորդները պահանջներ են ներկայացնում կառավարությանը

14:01 03.09.2019

Մ6 միջպետական ճանապարհն այսօր Ալավերդու հատվածում փակել են այն վարորդները, որոնք դժգոհ են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Մի քանի տասնյակ վարորդներ մինչ այդ էլ ավտոերթով շրջել են քաղաքում: Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն […]

̰
Վարորդական իրավունքների հարցում ՌԴ օրենսդրությունը խտրական է հենց Հայաստանի նկատմամբ․ Քոչարյան

13:44 03.09.2019

Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի քննարկմանն այսօր հրավիրվել են ԱԳ նախարարի տեղակալը, ԵԱՏՄ և ասիական այլ երկրներում ՀՀ դեսպանները։ Պատգամավորներից Արմեն Եղիազարյանը քննարկման ժամանակ ասաց, որ թեև ԱԳՆ ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ լավ է, բայց վարորդական իրավունքների ճանաչման հարցն այդպես էլ չի կարգավորվում։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքով հնարավոր […]

̰
ԵԱՏՄ-ում Հայաստանի ավտոներկրման արտոնության համար բոլոր 5 երկրների համաձայնությունն է պետք․ ԱԳՆ տեղակալ

13:16 03.09.2019

ԵԱՏՄ անդամ դառնալիս Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ մինչև 2020 թվականի սկիզբը արտոնություն ունենա ավտոներկրման հարցում․ ավտոներկրողները արտասահմանից գնած մեքենաները մաքսազերծեն ոչ թե ԵԱՏՄ բարձր մաքսատուրքով, այլ հայկական ազգային օրենսդրությամբ՝ ցածր մաքսատուրքով։ Այս ամենն այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ բացատրեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Քննարկումը տեղի է ունենում տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում։ […]

̰
Ռուսաստանում վարորդական իրավունքների չճանաչումը ՀՀ վարորդների վրա դեռ չի տարածվի․ ՀՀ դեսպան

13:05 03.09.2019

Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողների արգելում է մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։ Այս մասին ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկում անցկացված քննարկման ժամանակ հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Նա […]

̰
Մեղրիի ազատ տնտեսական գոտին պատրաստ է, բայց պարապուրդի է մատնված․ Մելքումյան

12:50 03.09.2019

ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորների խումբը այս օրերին մեկնել է Մեղրի, ծանոթացել այնտեղի ազատ տնտեսական գոտու աշխատանքին խոչընդոտող խնդիրների հետ։ Դրանց մասին այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց դրա ղեկավար Միքայել Մելքումյանը։ Խնդիրներից մեկը, ըստ նրա, սահմանապահների հետ փաստաթղթային և ընթացակարգային հարցերն են։ Մյուսը շինարարի հետ անհամաձայնություններն են․ թեև կառուցապատումն ավարտվել […]

̰
Կա ընկալում, թե ԵԱՏՄ-ն մի օտար մարմին է, որից մի բան պիտի պոկենք․ Շավարշ Քոչարյան

12:39 03.09.2019

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրամիության հետ, առևտրային արտոնություններ ունի ԱՄՆ կողմից և այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է այդ արտոնություններից Հայաստանն օգտվում։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «Մասամբ դա նաև պայմանավորված է այն ընկալումով, որ մեր համար ԵԱՏՄ-ն ոնց-որ մի հատ […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների նկատմամբ պետության պարտավորությունների կատարման հարցերը

19:18 02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։ Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում […]

̰
BACK_TO_TOP