Համաշխարհային տնտեսությունը 850 մլրդ դոլարի կորուստ կունենա․ Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Համաշխարհային տնտեսությունը 850 մլրդ դոլարի կորուստ կունենա․ Reuters

08:42 06.09.2019

Հաջորդ տարվա սկզբին առևտրային քաղաքականության անորոշությունը, որի պատճառն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա տարաձայնություններն են, կարող են հանգեցնել այն բանին, որ համաշխարհային տնտեսությունը կորցնի մոտ 850 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի վերլուծությանը։ Հաշվարկվել է Վաշինգտոնի ու Պեկինի միջև 2018 թվականից շարունակվող առևտրային վեճի վնասը։

Նշվում է, որ առևտրային քաղաքականության անորոշությունը հասել է այնպիսի մակարդակի, ինչպիսին չի եղել 1970-ականներից։

Գնահատվել է նաև անորոշության հարվածի ուժը տնտեսական ակտիվության վրա, քանի որ ձեռնարկությունները նվազեցնում են արտադրական տեմպերը և կրճատում ներդրումները։ Հետազոտողները եկել են եզրակացության, որ գլոբալ մասշտաբով դրա ազդեցությունը կկազմի ՀՆԱ մոտ 1 տոկոս։

Reuters-ի գնահատականով՝ այժմ ԱՄՆ ՀՆԱ-ն մոտ 20 տրիլիոն դոլար է, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն՝ մոտ 85 տրիլիոն դոլար։

Ըստ այդմ, 1 տոկոսով ազդեցությունը կհանգեցնի ԱՄՆ առևտրային ոլորտում՝ երկրի ՀՆԱ-ի հանդեպ 200 մլրդ դոլարի կորստի, իսկ համաշխարհային մակարդակով՝ 850 մլրդ դոլար կորստի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Մկրտչյանը  դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

22:12 07.05.2025

Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...

SHANTNEWS

22:00 07.05.2025

SHANTNEWS

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

21:45 07.05.2025

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

21:04 07.05.2025

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...

BACK_TO_TOP