22:40 15.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է համաշխարհային տնտեսական շուկայում տարվող «անկանոն մարտերի» մասին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին նա խոսել է Դուշամբեում՝ Ասիայի հետ համագործակցության և վստահության սկզբունքների թեմայի շրջանակներում տեղի ունեցող համագումարի ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ընթացող տնտեսական մրցակցության պայմաններում մի շարք երկրներ, անկառավարելի «անկանոն մարտերի» են […]
16:10 15.06.2019
«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանն այսօր խոսել է այն «խարդախությունների» մասին, որոնք հանդիպում են կաթնամթերքի շուկայում: «Կաթնայուղի փոխարեն օգտագործված է բուսական յուղ: Անունն էլ գրված է «Թթվասերիկ», էն վերջին իկ-ը՝ փոքր: Մակնշման դրոշմանիշն էլ վրան դրված է: Էս երևույթը հստակ, պարզ կոչվում է մոլորեցնել սպառողին»,- ասել է Ռուբեն Հաթյանը՝ հավելելով, որ սպառողներին մոլորեցնելու փարձերը […]
15:14 15.06.2019
«Ես առաջարկել եմ, որ այդ երեք օրը, որը նախնական տրվում է, դա հանել: Ասում են՝ չի կարելի, որովհետև դա խախտում է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը` անդրադառնալով այն խնդիրներին, որոնք առաջանում են սպառողների մոտ: Ինչպես հայտնի է, տեսչական մարմինները, օրենքի համաձայն, կարող են այցելել 3 օր առաջ […]
15:11 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ տեղական արտադրության ձեռագործ շոկոլադների մասին: Տեսանյութին կից՝ նա հետևյալ գրառումն է արել. «Աներևակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ դժվար է հավատալ սեփական աչքերին»: Մանրամասները՝ տեսանյութում:
20:29 14.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հայտնելով, որ կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների հանդիպումը: «Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի […]
19:30 14.06.2019
Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցվի: Այսպիսի առաջարկություն Շիրակի մարզպետարանին արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սոցիալական բնակարանները ոչ թե նոր շենքի կառուցում են ենթադրում, այլ նախկին հանրակացարանային ու վթարային մասնաշենքի վերակառուցում: Խոսքը նախկին ռադիոգործարանի հանրակացարաններից մեկի մասին է: Քառահարկ վթարային շենքը ֆինանսապես ավելի ձեռնտու է վերակառուցելը: Բոլոր հաշվարկները համապատասխան կառույցները կատարել են և արդեն կառավարության որոշման […]
19:15 14.06.2019
Ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 12.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.7 մլրդ դրամով կամ 15.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.7 […]
19:13 14.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, մասնակցել է Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին։ Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների […]
18:50 14.06.2019
Ղազախստանը պատրաստ է Բելառուսին մատակարարել նավթ, և այդ հարցը վերջերս քննարկվել է երկու պետությունների կառավարությունների մակարդակով։ Մասնավորապես մի ամբողջ օր հարցը քննարկվել է հունիսի 3-ին Ղազախստանի վարչապետի, էներգետիկայի նախարարի ու Բելառուսի փոխվարչապետի հանդիպման ժամանակ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսում Ղազախստանի դեսպանը։ «Մենք պատրաստ ենք նավթ մատակարարել Բելառուսի նավթի վերամշակման գործարանին»,- հայտարարել է դեսպանը։ Նրա […]
18:08 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: «Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի իրավիճակ […]
15:14 14.06.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը 5 ուղղություններով ընդլայնելու մասին նախագիծը: Առաջարկվում է հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկությունը, վճարած հարկերի, տուրքերի ու ակտիվների մասին տեղեկությունը, հայտարարագրված աշխատողների թվաքանակի մասին տեղեկությունը, ընկերության հարկային ռեժիմը և միջազգային պայմանագրերի հիման վրա այլ պետությունների հարկային մարմիններին ներկայացված տեղեկությունները: […]
14:22 14.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովման նոր համաձայնագիր է պատրաստվել: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, որ աշխատում են ԵԱՏՄ անդամ երկրներում, ամբողջ ծավալով կենսաթոշակ ստանալ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նուր-Սուլթանում կայացած գագաթնաժողովի ժամանակ տեղեկացրել էր՝ պատրաստվում է փաստաթուղթ, որով կենսաթոշակի տրամադրման ժամանակ հաշվի կառնվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում ծավալած […]
14:00 14.06.2019
Հունիսի 13-ին տեղի ունեցած անձրևի ու կարկուտի հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել են մի շարք ծառեր: Վնասվել են նաև կարտոֆիլի, կաղամբի ցանքատարածությունները: Ըստ մոտավոր հաշվարկների` միայն Լճավան գյուղում գյուղացու բերքը կիսով չափ ոչնչացել է:
13:41 14.06.2019
«Մենք նպատակ ունենք զարգացնել պարտատոմսերի, արժեթղթերի շուկան Հայաստանում, ինչի կարևորության մասին բոլորը խոսում են: Մենք էլ փորձում ենք խոսելուց բացի ինչ-որ քայլ անեն»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովը քննարկում է արժեթղթերի շուկայի ակտիվացմանն ուղղված նախագիծը, որի հեղինակներն են Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն: «Հաճախ մենք […]
12:05 14.06.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացնում: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում կիրառել: Օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն ստանալու համար: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Համաներման մասին […]
21:30 13.06.2019
Հնդկաստանի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու դեպքում ԱՄՆ-Հնդկաստան ռազմական համագործակցությունը կարող է վնասներ կրել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Ալիս Ուելսը: «C-400-ների հարցով անհանգստություն այն է, որ գործնականում կարող է սահմանափակել ամերիկյան (ռազմական տեխնիկայի-խմբ.) հետ համատեղման հարցում: Ինչ-որ պահի պետք է […]
20:53 13.06.2019
ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակություն է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումների ու Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդդլայնված համաձայնագրի իրագործման նպատակով: Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 13-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երկրորդ նիստից անմիջապես հետո: «ԵՄ Խորհուրդը հիշեցնում է, որ ԵՄ-ն 2017-2020 […]
18:37 13.06.2019
Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել: Սկսնակ գործարարների և ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին. առաջին դասը տեղի կունենա Հրազդան քաղաքում: «Հարկային օրենսդրություն՝ սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը: Դասընթացներին հարկային օրենսդրության […]
13:59 13.06.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է խնամատար ընտանիքներում ծնողների վերապատրաստման կազմակերպումը, ինչպես նաև ներդրվում են ընտանիքներում խնամվող երեխաների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ: «Նախագծով սահմանվում է խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը: Ընդհանուր խնամատար ընտանիքում և մասնագիտական խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության համար […]
12:00 13.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նստի ընթացքում առաջարկել է փոփոխություններ կատարել և տնտեսվարողների մոտ անցկացվող ստուգման ակտերը դիտել որպես ապացույց: «Քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողանում դիտեոլ ապացույց Քրեական դատավարության 104 հոդվածի համաձայն միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ եզրակացության կամ ակնհհայտ կեղծ ակտ […]
11:24 13.06.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, […]
10:54 13.06.2019
ՀՀ կառավարությունն այսօր գումարում է հերթական նիստը: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում այս պահի դրությամբ 19 հարց է, որից 14-ը՝ չզեկուցվող: Բյուջեի վերաբաշխումից Քրեական օրենսգրքում լրացումներ, գույք հետ վերցնելուց ու անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրումից մինչև Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատում. Կառավարության նիստի օրակարգն ընդգրկուն է:
17:23 12.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղային տաքսու վարորդի աղմկահարույց դեպքին` նշելով, որ վարորդին աշխատանքից ազատել կամ չազատելը որոշում է մասնավոր ընկերությունը, իսկ քաղաքապետարանը միայն կարող է տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել: SHANTNEWS.am-ի հարցին` արդյո՞ք մեկ վարորդին ազատելով խնդիրը կլուծվի, քանի որ այն համատարած բնույթ է կրում, քաղաքապետը […]
15:48 12.06.2019
«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ […]
14:40 12.06.2019
2018 թվականին գյուղատնտեսական ոլորտի բյուջետային ծախսերը Ազգային ժողովում ներկայացնելիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսեց նաև այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են այդ ֆինանսավորմամբ։ Մասնավորապես նա նշեց, որ գյուղատնտեսության մեջ ռիսկերից խուսափելը Հայաստանում իրականացվում է 3 ձևով․ հակակարկտային կայանների շահագործում, հակակարկտային ցանցերի կիրառում, գյուղատնտեսական ապահովագրություն։ Նա հիշեցրեց, որ առաջին երկուսն արդեն իրականացվում են, իսկ մասնավորապես հակակարկտային […]
14:25 12.06.2019
Ուկրաինան պահանջում է թույլ տալ իրեն նավթ արդյունահանել Սև ծովում: Այդ պահանջը Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել երկրի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Ուկրաինային զրկել է Սև ծովում նավթ ու գազ արդյունահանելու իրավունքից, իսկ ինքը ավելի քան 9 մլրդ խմ բնական գազ է արդյունահանել: Զերկալի համար ընդունելի չէ նաև այն մոտեցումը, որ Հաագայի դատարանը […]
13:20 12.06.2019
«Էսպես շարունակվել չի կարող, անընդունելի է»․ ՀՀ ջրային կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանն այսպես բնորոշեց իրավիճակը, երբ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը նրան հարցրեց՝ ինչ պետք է անել Հայաստանում ոռոգման հարցը լուծելու համար։ Մելքոնյանը բացատրեց, որ ջրի բաշխման արդյունավետությունը շատ ցածր է, իրենք տալիս են դոտացիաներ, բայց իրավիճակը չի շտկվում և այլն։ Պաշտոնյայի խոսքերով՝ հիմա չեն կարող […]
12:52 12.06.2019
Հայաստանը 5 երկրների հետ կկիրառի բնություն-արտաքին պարտք մեխանիզմը, որը հնարավորություն կտա զրոյացնել արտաքին պարտքի որոշ մասը: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում: Խորհրդարանում տարեկան հաշվետվություններ ներկայացնելու հերթը տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտների պատասխանատուներինն էր: Մանրամասները` տեսանյութում:
12:32 12.06.2019
ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ից հայտնում են, որ գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն […]