10:38 12.06.2019
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թավականի բյուջեի կատարման քննարկման ընթացքում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բոլոր մարզպետարանների ծախսերը նախորդ տարվա ընթացքում։ Ըստ նախարարի նշած թվերի՝ հիմնականում կատարողականը 90 և ավելի տոկոս է կազմել՝ եզակի բացառությամբ։ Ամենաշատ ֆինանսվորում ունեցել է Շիրակը՝ 8,․8 միլիարդ դրամ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 2․6 միլիարդ դրամ։
18:20 11.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է հայ-իտալական գործարար համաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ: Տիգրան Պետրոսյանը, ողջունելով Շիրակի մարզ այցելած հյուրերին, հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին և նշել. «Սիրելի´ հյուրեր, պետք է ուրախությամբ խոսեմ այս համաժողովի կարևորության մասին: Ուրախ ենք, որ համաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է […]
16:15 11.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք` երթուղայինում սկանդալային միջադեպով հայտնի դարձած վարորդը հեռացվել է աշխատանքից: Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ:
15:12 11.06.2019
Երևանում հունիսի 11-ին մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP): Մինչև […]
14:50 11.06.2019
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում անդրադարձել է տնտեսական հեղափոխության իրագործման վերաբերյալ իր տեսլականին: Նա հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործման համար ամենակարևոր սկզբունքը երկիրն արտադրող ու արտահանող դարձնելու ճանապարհ բռնելն է: «Հայաստանն արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է: Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել […]
13:10 11.06.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը. «Կարևոր հայտարարություն «Շանսի Նաիրիտ» ձեռնարկության թեմայով: Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում […]
12:44 11.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: «Մասնավորապես, […]
19:33 10.06.2019
Իրանի կառավարությունը վերջնաժամկետ է նշել հուլիսի 7-ը, որից հետո մասնակիորեն դուրս կգա միջուկային համաձայնագրից:
18:49 10.06.2019
ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանները բացահայտել են ՊԵԿ գլխավոր տեսուչի ապօրինությունները: Վերջինս Գյումրիում գործող մի շարք տնտեսվարողներից, որ գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունը չարձանագրելու համար, որպես կաշառք, պահանջել ու ստացել է խոշոր չափի գումար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:45 10.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
18:39 10.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապայման է դրել Չինաստանի առաջ: Ինչպես հայտնում է CNBC-ն, Թրամփը հայտարարել է, որ անմիջապես պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ, եթե այդ երկրի ղեկավար Սի Ցզինփինը ներկա չգտնվի G20-ի գագաթնաժողովին: Թրամփը նաև ասել է, որ շատ երջանիկ կլինի այդ պատժամիջոցները ներդնել ՉԺՀ դեմ: Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Օսակայում, հունիսի 29-ին: […]
18:20 10.06.2019
Ռուսական մամուլում այսօր մեծ շուքով շրջանառվեց լուրը, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում գազը թանկանալու է 1,4 տոկոսով։ Դա արվում է երկրի դաշնային հակամենաշնորհային մարմնի որոշման հիման վրա՝ գնաճի սահմաններում գազի գինը նորմավորելու համար։ Այս նորությունը Հայաստանում անորոշ սպասում առաջացրեց՝ Հայաստանում գազը կթանկանա՞։ Հիմա՝ ՈՉ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դիմում, հայտ չի ստացել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ […]
16:00 10.06.2019
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ քրեական գործը, որ հարուցված է ՀՀ քննչական կոմիտեում, իր ծավալով աննախադեպ է։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։ Քննության ընթացքում, ըստ Գրիգորյանի, նույն գործի նյութերով լրացուցիչ գործեր են հարուցվել, որոնք միացվել են մեկ վարույթի մեջ։ «Այս պահին ունենք հսկողություն իրականացնող ինժեներին […]
15:09 10.06.2019
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հայ-իտալական առաջին գործարար համաժողովի բացմանը: Փաշինյանը ողջունել է Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, մաղթել հաջողություն համաժողովի աշխատանքներին և միջոցառման կազմակերպման գործում շեշտել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը: «Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են և աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ ոչ բռնի, […]
14:57 10.06.2019
Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում բացման խոսքով հանդես գալով՝ Միքայել Մելքումյանը անդրադարձել է մի քանի հանգամանքների, խոսել շուկայի խնդիրների, ներդրումների մասին: Կարծիք է հայտնել. «Մի սենց միտք է թևածում, որի հետ համաձայն չեմ, որ ԵԱՏՄ երկրներից չսպասենք ներդրում, որ ԵԱՏՄ-ն իրացման շուկա […]
14:38 10.06.2019
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել, հայտնում է Armtimes.com-ը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, սույն թվականի մայիսին բավարարել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումատուն դատարանին […]
13:20 10.06.2019
ԱԺ-ում լսումներ են ընթանում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ճիշտ ուղղություն է մնում, չնայած նրան, որ միությունում կան մի շարք չլուծված խնդիրներ, օրինակ այն, որ միասնական շուկաները դեռ չեն կայացել: Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, […]
11:57 10.06.2019
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Աննա Օհանյանը փոխանցեց, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ […]
19:30 09.06.2019
Բելառուսական կողմը Ռուսաստանին է վերադարձրել 450 հազար տոննա «կեղտոտ նավթ», որը չէր համպատասխանում որակի չափանիշներին, աղտոտված էր քլոր-օրգանական նյութերով։ Այս մասին հայտնել է բելառուսական նավթային ընկերությունը, որը զբաղվում է Ռուսաստանից Եվրոպա նավթի փոխադրմամբ։ 450 հազար տոննա «կեղտոտ նավթը» Ռուսաստանից ուղարկվել էր Բելառուսի միջոցով Լեհաստան ու եվրոպական այլ պետություններ` տարանցումով արտահանման համար, սակայն բելառուսական կողմում նկատել […]
19:02 09.06.2019
Իրանը կոչ է արել Եվրոպային բարելավել տնտեսական կապերը Թեհրանի հետ` չնայած ամերիկյան պատժամիջոցներին: ֊ «Հակառակ դեպքում մենք կդադարեցնենք 2015֊ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- սպառնացել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Միացյալ Նահանգները անցած տարի միակողմանիորեն դուրս եկավ նախագահ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերերությունների միջև ստորագրված պայմանագրից, որով Իրանը խոստանում էր […]
16:11 09.06.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը սպառնում է, որ եթե իրենց սրտով չլինի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի դուրս գալու պայմանները, բրիտանական կողմը կարող է չվճարել Եվրամիությանը հասանելիք տույժ-տուգանքները՝ ընդհանուր մոտ 44 միլիարդ դոլար: «Կարծում եմ՝ մեր ընկերներն ու գործընկերները պետք է հասկանան, որ գումարները չեն վճարվի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ համար հստակ […]
16:00 09.06.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ի ժամը 9.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/1, 1/2, 7 և 9 բազմաբնակարան շենքերի և թիվ 5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մուտքերի, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի գազամատակարարումը: […]
14:40 09.06.2019
Իրանի շուրջ ընթացող զարգացումները, հատկապես այնտեղ տիրող տնտեսական ճգնաժամը, շարունակում է քննարկման թեմա մնալ: Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արքեպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ այսօր տիրող տնտեսական ճգնաժամը համաշխարհային բնույթ ունի, և Իրանն էլ անմասն չէ: Ըստ նրա` չափազանցված են այն խոսակցությունները, թե իրանահայությունն այդ ճգնաժամի արդյունքում հայտնվել […]
18:11 08.06.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել. «IBM ընկերության հետ պայմանավորվեցինք զարգացնել արհեստական բանականության օգտագործումը հայկական բժշկության մեջ, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել բժշկական սխալներից, ինչպես նաև իջեցնել լայնածավալ հանրային առողջապահական ծրագրերի արժեքը։ Schneider Group ընկերության հետ պայմանավորվեցինք գերմանական դեղարտադրողների հետ համագործակցության ընդլայնման շուրջ, […]
18:05 08.06.2019
Ռուսաստանն ու Բելառուսը քննարկում են միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Նա նշել է, որ այդպիսի դրույթ նախատեսված է Միութենական պետության մասին համաձայնագրում: Միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները, այդ թվում` նաև հավանական ժամկետների հարցը, քննարկում են երկու երկրների կենտրոնական բանկերը: Հաղորդվում է նաև, որ որոշումը կայացվելու […]
17:44 08.06.2019
Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության նոր զաեկույցի համաձայն՝ միջուկային գործունեության ոլորտում Իրանը մնացել է այն սահմաններում, որոնք գծվել էին Իրանի և 6 գերտերությունների գործարքով։ Միջուկային գործարքով նախատեսված նոր փուլի ընթացքում Իրանը մեծացրել է թույլ հարստացված ուրանի ու «ծանր ջրի» պաշարները, բայց չի գերազանցել թույլատրելի քանակը։ Սա նշանակում է, որ 6 պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, […]
15:45 08.06.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել Իրանի խոշոր նավթարդյունաբերական ընկերություններից մեկի նկատմամբ։ Վաշինգտոնի թիրախում է հայտնվել «Պարսից ծոցի նավթաքիմիական արդյունաբերության ընկերությունը» (PGPIC), որի տիրապետության տակ են Իրանի նավթարդյունաբերական հզորությունների 40 տոկոսը և Իրանից նավթի արտահանման 50 տոկոսը։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մեջ։ Այս ռազմական կառույցը […]
15:14 08.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրառմամբ. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Գավառում նոր տեղացած կարկուտը հողագործին կրկին կանգնեցրեց փաստի առաջ»:
14:51 08.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում […]
13:45 08.06.2019
Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]