18:05 08.06.2019
Ռուսաստանն ու Բելառուսը քննարկում են միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Նա նշել է, որ այդպիսի դրույթ նախատեսված է Միութենական պետության մասին համաձայնագրում: Միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները, այդ թվում` նաև հավանական ժամկետների հարցը, քննարկում են երկու երկրների կենտրոնական բանկերը: Հաղորդվում է նաև, որ որոշումը կայացվելու […]
17:44 08.06.2019
Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության նոր զաեկույցի համաձայն՝ միջուկային գործունեության ոլորտում Իրանը մնացել է այն սահմաններում, որոնք գծվել էին Իրանի և 6 գերտերությունների գործարքով։ Միջուկային գործարքով նախատեսված նոր փուլի ընթացքում Իրանը մեծացրել է թույլ հարստացված ուրանի ու «ծանր ջրի» պաշարները, բայց չի գերազանցել թույլատրելի քանակը։ Սա նշանակում է, որ 6 պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, […]
15:45 08.06.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել Իրանի խոշոր նավթարդյունաբերական ընկերություններից մեկի նկատմամբ։ Վաշինգտոնի թիրախում է հայտնվել «Պարսից ծոցի նավթաքիմիական արդյունաբերության ընկերությունը» (PGPIC), որի տիրապետության տակ են Իրանի նավթարդյունաբերական հզորությունների 40 տոկոսը և Իրանից նավթի արտահանման 50 տոկոսը։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մեջ։ Այս ռազմական կառույցը […]
15:14 08.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրառմամբ. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Գավառում նոր տեղացած կարկուտը հողագործին կրկին կանգնեցրեց փաստի առաջ»:
14:51 08.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում […]
13:45 08.06.2019
Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]
12:58 08.06.2019
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ: Հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի […]
00:16 08.06.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական աղտոտված նավթի մատակարարման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման հարցերի քննարկման ընթացքում Բելառուսական նավթավերամշակող ընկերությունները չպետք է «ծնկի իջնեն», փոխանցում է բելառուսական Sputnik-ը: «Պետք չէ բղավել, հարձակվել և այլն, բայց մեր հետաքրքրությունները պետք է հաշվի առնել… պետք է նստել և գործնականում որոշել»,- ասել է Բելառուսի առաջնորդը: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն […]
21:14 07.06.2019
ԼՂ հակամարտությունը կարո՞ղ է հարվածի տակ դնել դեպի Հայաստան ներդրումների հոսքը: Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, կարծում եմ, որ հիմա աշխարհում ամենուր կան գործոններ, որոնք նպաստում են ներդրումներին, և կան գործոններ, որ խոչընդոտում են: Այժմ աշխարհում չկա մի վայր, որ կարելի է ներդրումների համար դրախտ համարել: Մենք […]
19:25 07.06.2019
Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկումները դիտելիս ի՞նչ է հասկանալու փողոցում կանգնած աշխատողը կամ տաքսի վարող մարդը։ Ոչինչ, քանի որ քննարկումը խիստ մասնագիտական է։ Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Պատգամավորը նշեց, սակայն, որ երբ կարդում է նախագիծը, դրա մեջ տեսնում է այն ամենը, ինչ տարիներ շարունակ պահանջել են ընդդիմադիր պատգամավորները, բողոքի […]
19:23 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում լրագրողներից մեկը փոխանցեց խմբագրի հարց-հորդորը, այն է՝ ե՞րբ տեղի խանութներում կհայտնվեն հայկական արտադրության ապրանքներ, մթերքներ: Խմբագիրը խնդրել էր փոխանցել, որ շատ է սիրում հայկական լոլիկի պահածո: «Ինչ վերաբերում է հայկական արտադրանքին, ես կարծում եմ՝ բավական շատ ապրանքներ են ՌԴ արտահանվում: Ես թվերի մասին էի խոսում, հուսով ենք՝ այդ տնտեսական […]
19:15 07.06.2019
Գործադիրը հունիսի 6-ին որոշեց ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրառի չափը 2019-ին սահմանել 170 միլիոն խմ: Նշենք, որ 170 միլիոն խմ ջրառը օրենքով սահմանված առավելագույն չափաքանակն է, գրում է Ecolur-ը: Հունիսի 7-ի դրությամբ լճից ջրառ չի իրականացվել: Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.78մ, որը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: 2019-ի ընթացքում Սևանա […]
18:50 07.06.2019
Լավ է, որ 10 ամիս քննարկումներից հետո, ի վերջո, Հարկային օրենսգրքի փոփոխությունները հասան Ազգային ժողով։ Այսօր ներկայացված նախագծին իր ելույթի ընթացքում այսպիսի բնորոշում տվեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հիշեցրեց, որ այդ նախագծում ներառված է մի դրույթ, որն ինքը ներկայացրել է երկու անգամ ու մերժվել է քաղաքական դրդապատճառներով։ Մելքումյանը ներկայացրեց ևս մի քանի դրույթ, որոնք […]
18:43 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է հանել եկամտահարկի տարբերությունները, երբ ավելի քիչ աշխատավարձ ստացողները ավելի քիչ տոկոսով են հարկ վճարում, շատ ստացողները՝ ավելի շատ։ Այս դրույթն ամենաշատ քննարկված հակասությունն էր այսօր Ազգային ժողովում։ Ընդդիմությունը դեմ է այս կարգավորումը հանելուն։ Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանն Ազգային ժողովի ամբիոնից ծաղրի ենթարկեց այս մոտեցումը։ «Մենք հիմա ինչ ենք ասում մարդուն։ […]
18:17 07.06.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական […]
18:02 07.06.2019
Խորհրդարանում այսօր ներկայացվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի դրույթներից հատկապես շատ քննադատության արժանացավ եկամտահարկի համահարթեցումը, երբ անկախ աշխատավարձի չափից՝ բոլորը պետք է նույնքան եկամտահարկ վճարեն։ Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասի դժգոհությունները հենց սրան էին վերաբերում։ «Մարդը չի կարող լինել համարյա հղի» բնութագրումով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը բացատրեց, որ հնարավոր չէ եկամտահարկը բարձրանել ու բյուջեի եկամուտները վերականգնել […]
17:50 07.06.2019
Ֆինանսների նախարարի տեղակալն այսօր Ազգային ժողովում հարկման կարգավորումների որոշ փոփոխություններ ներկայացրեց, որոնք ներառված են Հարկային օրենսգրքի փոփոխություններում։ Ըստ այդմ՝ անհատ տաքսի վարողները կազատվեն պետական բոլոր տուրքերից՝ որպես սոցիալական հարց։ Մեկ այլ կետով՝ շահումով խաղերը, բուքմեյքերները և նման բիզնեսները կհարկվեն ըստ շահույթի, իսկ նրանց տուրքերը կավելացվեն։ Սա, ըստ Արտակ Պողոսյանի, ուղղված է տնտեսության կառուցվածքը փոխելուն։ Փոխնախարարը […]
17:36 07.06.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007թ. ընկերոջը որպես վարորդ, իսկ 2012թ. նաև եղբորը՝ որպես […]
17:30 07.06.2019
«Գազպրոմ նեֆթ» ընկերությունը Հայաստանին նավթամթերք է մատակարարում արդեն ռուբլով և մտադիր է մոտ ապագայում ռուբլով հաշվարկի անցնել նաև Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում: Այս մասին հայտնել է «Գազպրոմ նեֆթ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը, իսկ տեղեկությունը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, […]
17:22 07.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից: «Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է […]
17:12 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ելույթ ունենալով նշեց, որ Հայաստանը կարևոր փուլ է ապրում. քաղաքական կայունության ու իշխանության բարձր լեգիտիմության ֆոնին արմատական փոփոխություններ են լինում: Նա ընդգծեց՝ մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության հնարավորություն է ստեղծվել, գործում է օրենքի գերակայության ու հավասարության սկզբունքը: Փաշինյանն ասաց՝ Հայաստանը երկիր է, որ չունի անմիջական ելք դեպի […]
17:06 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այն մեկնարկել է մոտ 2 ժամ առաջ: Բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ուրախ եմ հյուընկալել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բոլոր մասնակից երկրների ղեկավարներին: Երախտապարտ եմ մեր հյուրերին Ռուսաստանի նկատմամբ ունեցած ուշադրության և բարեկամական հարաբերությունների, համատեղ աշխատելու և համագործակցության պատրաստակամության […]
16:31 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ ամեն տարի վառելիքի՝ գազի, բենզինի, նավթամթերքի ակցիզային հարկերն ավելանալու են 4 տոկոսով։ Ազգային ժողովում սրա դեմ արտահայտվեցին ընդդիմադիր մի քանի պատգամավորներ։ «Ակնհայտ է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև տրանսպորտային ծախսերի ավելացում։ Մեծանալու է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հավանականությունը։ Բարձրանալու են գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ծախսերը»,- ԱԺ ամբիոնից ասաց […]
16:22 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ դրա ընդունումից հետո աշխատավարձ ստացողներն իրենց եկամտից վճարելու են 23 տոկոս հարկ՝ անկախ նրանից, թե որքան աշխատավարձ են ստանում՝ 100 հազար, թե 2 միլիոն։ Սրա վերաբերյալ որոշակի ընդդիմախոսություն կա, որին այսօր ԱԺ-ում հակադարձեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքերով՝ բարոյական տեսանկյունից առաջնորդվելիս պետք է հարկերը ավելի բարձր […]
16:16 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է բոլոր տեսակի հարկերից ազատել անհատ տաքսիստներին։ Սրա կապակցությամբ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այդ դեպքում գոնե պետք է պահպանել վարորդների լիցենզավորման, նրանց առողջության գնահատման, ինչպես նաև վիճակի գնահատման կարգավորումները, քանի որ հակառակ դեպքում դա կարող է վտանգել քաղաքացիների կյանքը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, որ ԱԺ-ում ներկայացնում էր […]
16:04 07.06.2019
Կառավարությունն առաջարկում է հրաժարվել այլընտրանքային հարկատեսակներից՝ հարկային կարգավորումները պարզեցնելու նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունները ներկայացնելիս ի սկզբանե ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Դրանից հետո, սակայն, պատգամավորներից Կնյազ Հասանովն ասաց, որ հատկապես մարզերում փոքր բիզնես ունեցողները, տոնավաճառներում առևտրով զբաղվողները խնդրում են իրենց համար կոնկրետ որոշակի հարկային չափ սահմանել, օրինակ՝ իրենց զբաղեցրած տարածքով, որպեսզի […]
15:52 07.06.2019
Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ հարկային փոփոխություններ իրականացնելիս կառավարությունը հիմնվում է աշխարհում եղած միտումների վրա։ Նրան հակադարձեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ու ասաց, որ մինչ ներկա փոփոխություններն անելը, աշխարհը երկար ճանապարհ է անցել, ու այդ ընթացքում ներդրել է ծախսերի հայտարարագրման համակարգ, և ծախսերը հանելուց հետո հարկում են […]
15:43 07.06.2019
Հայաստանում 1320 մարդ ամսական 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ է ստանում։ Սա բոլոր աշխատավարձ ստացողների 0,2 տոկոսն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգիրքը ներկայացնելիս հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Իսկ 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձ, ըստ Պողոսյանի, ստանում է մոտ 6200 մարդ, և սա էլ բոլոր աշխատավարձ ստացողների մոտ 1 տոկոսն է։ Ի […]
15:40 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովը մեկնարկել է Հայաստանի ժամանակով 15:15-ին: Ռուսաստանի, Չինաստանի, Բուլղարիայի նախագահների ելույթներից հետո ելույթով հանդես է գալու նաև ՀՀ վարչապետը:
15:20 07.06.2019
Եկամտահարկի համահարթեցումը ազդելու է ցածր աշխատավարձ ստացողների վրա։ Արդյո՞ք դա արդար է այն դեպքում, երբ կառավարությունում նախկինում քննարկվում էր հարստությունը՝ շքեղ առանձնատներն ու մեքենաները հարկելու, շքեղության հարկ մտցնելու տարբերակը։ ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այս մասին ֆինանսների նախարարի տեղակալին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Արման Պողոսյանը ասաց, որ համաձայն է՝ պետք է հարկվի հարստությունը։ Այս […]