TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Վանաձոր համայնքի բյուջեից հափշտակել է 39 միլիոն ՀՀ դրամ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

14:34 04.08.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ի կողմից Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով Վանաձոր համայնքի կողմից ստեղծված «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և օգտագործելով […]

̰
Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին

14:28 04.08.2023

Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։ «Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների […]

̰
ՀԿԵ-ում նշվել է Երկաթուղայինի մասնագիտական տոնը

13:25 04.08.2023

Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սևանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համագործակցության հուշագիր է ստորագրվել

13:18 04.08.2023

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման, աշխատող-գործատու հարաբերություններում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Մանթաշյանց» գործարարների միության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Անդրադառնալով քաղաքացիների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու վերջիններիս աշխատանքով ապահովման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։  «Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների […]

̰
Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար

11:52 04.08.2023

Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։ Նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով՝ նպաստում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, երկրի հզորազմանն ու կայունացմանը: Առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է. ստանալ պետական գրանցում […]

̰
Հայաստանում ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կդառնա քաղաքացիների համար

21:00 03.08.2023

Հայաստանում ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կդառնա քաղաքացիների համար: Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

̰
Իրավական դաշտի բարելավում՝ ի նպաստ զբոսաշրջության բնագավառի դինամիկ զարգացման

20:32 03.08.2023

Գործող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջիկների փոխադարձ իրավունքների և պարտավորությունների հստակեցման, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման և զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման իրական անհրաժեշտությունից: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության […]

̰
ԲՏԱ նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայման հնարավորությունները

19:44 03.08.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության […]

̰
Արցախի ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշերը

17:26 03.08.2023

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից ամբողջական պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։ Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե […]

̰
Wildberries-ը չեղարկել է հետադարձ առաքման արժեքը թերի ապրանքների վերադարձի դեպքում

10:31 03.08.2023

Wildberries միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ Այժմ ապրանքը ստանալուց՝ այն թերի լինելու դեպքում, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում, գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։ Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները և համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում […]

̰
Զեղչերն իրակա՞ն են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ամփոփում է արդյունքները ոլորտում օրենսդրական կարգավորումներ սահմանելուց մեկ տարի անց

10:25 03.08.2023

Հարուցվել է 35 վարույթ, նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք, տնտեսավարողների շուրջ 90 տոկոսը ընդունել է խախտումների կատարման փաստը 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին: Առանցքային […]

̰
Տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

10:02 03.08.2023

Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ի դրությամբ

09:39 03.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387,50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 421 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,05 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,15 դրամը:

̰
Գործարքների նվազում 53,7%-ով. անշարժ գույքի շուկան Արցախում 2023 թվականի առաջին կիսամյակում

20:25 02.08.2023

Արցախի շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա արձանագրելով ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով: 2023թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ նվազել է 53.7 %-ով, իսկ 2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների […]

̰
Կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

19:15 02.08.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։ Նախարար Մկրտչյանն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ այսօրինակ հանդիպումները կարող են կարևոր ներդրում ունենալ նախատեսվող բարեփոխումների գործընթացում։ […]

̰
Հայաստանի առևտրաշրջանառությունը Բելառուսի հետ 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է 80 մլն դոլար․ Քերոբյան

16:50 02.08.2023

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանը, երկու երկրներում իրականացվող հակամենաշնորհային քաղաքականությանը, Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությանը վերաբերող մի շարք հարցեր։ Վահան […]

̰
ՊԵԿ-ը կանխել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը

12:27 02.08.2023

ՊԵԿ Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Օրերս Մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով […]

̰
Գնել Սանոսյանն ու ՉԺՀ տրանսպորտի նախարարն անդրադարձել են ենթակառուցվածքների վերակառուցման նախագծերում չինական ընկերությունների ներգրավմանը

11:56 02.08.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրն ավարտական փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի ստորագրման։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, […]

̰
Արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 2-ի դրությամբ

10:36 02.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է օգոստոսի 2-ի դրությամբ արտարժույթի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. Ամն դոլարի առքի առավելագույն արժեք սահմանվել 385.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք սահմանվել 423 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 427 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք սահմանվել 4.16 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.21 դրամը:

̰
Հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ

10:12 02.08.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի […]

̰
Թերլիցքավորում կատարած լցակայանները, բացի տուգանքից, ստիպված կլինեն մեկ ամիս փակցված պահել այդ մասին գրությամբ վահանակները. Բաբկեն Թունյան

21:03 01.08.2023

«Իմ և Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենքը՝ գործողության մեջ». նման գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում: Նա մանրամասնել է, որ թերլիցքավորում կատարած լցակայանները, բացի տուգանքից, ստիպված կլինեն մեկ ամիս փակցված պահել այդ մասին գրությամբ վահանակները: «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին անցել է գործի, և արդեն մի քանի լցակայաններում այս պատկերն […]

̰
Նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները․ Քերոբյան

19:02 01.08.2023

Օգոստոսի 1-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի մամուլի ասուլիսը՝ նվիրված դեկտեմբերի 1-2-ը Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը։ Ասուլիսին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Միջոցառումը կազմակերպվում է նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ […]

̰
Տեղի է ունեցել «Ջրային ոլորտի իրավական բացերի վերլուծության» արդյունքում արված առաջարկությունների և ճանապարհային քարտեզի քննարկման արտագնա աշխատաժողովը

11:56 01.08.2023

Աղվերանում տեղի է ունեցել «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի շրջանակներում իրականացված «Ջրային ոլորտի իրավական բացերի վերլուծության» արդյունքում արված առաջարկությունների և ճանապարհային քարտեզի քննարկման արտագնա աշխատաժողովը։ Ջրային ոլորտի իրավական բացերի վերլուծության նպատակն է եղել․ վերլուծել և գնահատել ջրային ոլորտի իրավակարգավորումներն ու իրավակիրառ ընթացակարգերը, վերհանել հիմնական իրավական բացերը, կիրարկման խոչընդոտները, հատկորոշել (ձևակերպել) իրավական բացերի և դրանց […]

̰
Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը

11:45 01.08.2023

Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի […]

̰
Բաբկեն Սեդրակյանն Իսպանիայում հանդիպել է Բասկերի երկրի, տարածաշրջանային կապի ցանցի խոշորագույն օպերատոր «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ

10:59 01.08.2023

Իսպանիայում շարունակվում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից: Այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հանդիպում է ունեցել Բասկերի երկրի, տարածաշրջանային կապի ցանցի խոշորագույն օպերատոր «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ։ Ընկերությունն ապահովում է Բիլբաոյի մետրոպոլիտենի կապի և ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի օբյեկտների, տեղեկատվայնացման, տեղեկատվական անվտանգության բարձր […]

̰
Ստեփանակերտում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է

10:14 01.08.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով. Օգոստոսի 1-ին՝ ժամը […]

̰
Տնտեսության աճի և գնաճի ցուցանիշները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. Ալեն Սիմոնյանը ցուցանիշներ է ներկայացրել

09:26 01.08.2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթերի իր միկրոբլոգում տվյալներ է հրապարակել տարածաշրջանում տնտեսության աճի և գնաճի ցուցանիշների վերաբերյալ. Տնտեսության աճ և գնաճ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. 2023 թվականի հունվար-հունիս, գրել է նա՝ ներկայացնելով աղյուսակը. #Economy growth and inflation #Armenia #Georgia #Azerbaijan January-June 2023. pic.twitter.com/mSXvk6gmG1 — Alen Simonyan (@alensimonyan) July 31, 2023

̰
Տարադրամի փոխարժեքներն այսօր

09:17 01.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 1-ի դրությամբ.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ:   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ:   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,25 դրամ:

̰
Հիմնանորոգվում են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածները

19:41 31.07.2023

Հիմնանորոգվում են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածները՝ կմ23+250 – կմ37+500 (ընդհանուր երկարությունը՝ 14.25կմ) և կմ45+300 – կմ60+200 (ընդհանուր երկարությունը՝ 14.9կմ)։ Տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Երկու հատվածներում էլ այս պահին կատարվում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին հատվածի վրա արդեն մոտ 5.4կմ-ն սաֆալտապատ է (տեղադրվել է ներքին […]

̰
Չինացի գործարարների հետ քննարկվել են Գյումրիում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

18:51 31.07.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող չինացի գործարարների։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, գործարար Միսակ Բալասանյանը, աշխատակազմի պատասխանատուներ, գործարարներ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Քննարկվել են Գյումրիում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Հյուրերը մարզային իշխանություններին ներկայացրել են առաջիկա անելիքների մասին։ Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին և նշել, […]

̰
BACK_TO_TOP