11:33 18.09.2023
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ […]
10:44 18.09.2023
Սեպտեմբերի 18-ի դրությամբ տարադրամի շուկայում ՀՀ ԿԲ-ն սահմանել է հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ, ներկայացնում է Shantnews.am-ը:
10:08 18.09.2023
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում նշանավորվել է բնության հատուկ պահպավող տարածքների օրվան նվիրված միջոցառումներով։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Այսպիսով՝ «Սևան» ազգային պարկում Պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր ափամերձ հատվածներից դուրս է բերվել և առգրավվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ: Այցելուների […]
09:00 16.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 407 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 414,50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.98 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.03 դրամը:
16:07 15.09.2023
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումերի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում Սերգեյ Մովսիսյան Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող […]
11:57 15.09.2023
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ […]
11:27 15.09.2023
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում էր Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան: Բնապահպանական տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի տեղակալներ Գագիկ Սուրենյանի և […]
10:54 15.09.2023
ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է […]
09:51 15.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 411 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 415 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.97 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.05 դրամը:
18:50 14.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ընթացքում իրականացվել են ալյուրի մատակարարման և ընթացիկ մի շարք այլ աշխատանքներ, և այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 9 կտրոնով:
16:50 14.09.2023
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին օգոստոսին միացել է նաև «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել։ Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է […]
16:26 14.09.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարբերաբար մարդկանց հետ շփումներ ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք ձևավորվել են կաբինետներից դուրս գալու և մարդկանց հետ ուղղակի շփումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ մշակվում է մի նախագիծ, որի կարգավորման թեման նույնպես նման շփումների արդյունքում է ի հայտ եկել: «Հանրապետությունում մոտավորապես 300 հազար մարդ կա, […]
16:07 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին Երևանում կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաժողովին մասնակցել են կորեական մի շարք ընկերություններ, որոնք նշանակալի ձեռքբերումներ են գրանցել վերականգնվող էներգիայի, վերամշակող արդյունաբերության, սննդի և ալկոհոլի, խնամքի միջոցների արտադրության, բժշկության և թվայնացման ոլորտներում։ […]
10:05 14.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ս․թ․ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները: Յուրաքանչյուր ընտանիքից կարող […]
09:34 14.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,07 դրամ:
09:17 14.09.2023
NYMEX բորսայի սեպտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինը նվազել է 0.03%-ով և կազմել 1931.10 դոլար, արծաթի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 23.05 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 907.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
20:28 13.09.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքի ապագան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթ՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ «Հաջորդ շաբաթ ես կընդունեմ նախագահ Զելենսկիին, նախագահ Էրդողանին, նախարար Լավրովին, և այս հարցը (հացահատիկի գործարքների մասին» – խմբ.) […]
18:41 13.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանին անդրադարձել է բնակարանների ձեռքբերման, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհների կառուցման, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու վերաբերյալ հարցերին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:57 13.09.2023
2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը, հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը նպատակ ուներ նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և […]
10:48 13.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,17 դրամ:
09:22 13.09.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»։
09:01 13.09.2023
NYMEX բորսայի սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.78%-ով և կազմել 1931.70 դոլար, արծաթի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 23.20 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.19%-ով և կազմել 908.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
17:36 12.09.2023
Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը տարեվերջին մոտ կլինի 0-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջին կունենանք 0-ին մոտ գնաճ»,-ասել է ԿԲ նախագահը: Խոսելով դրամի հնարավոր արժևորումից կամ արժեզրկումից՝ Մարտին Գալստյանը ներկայացրել է մի քանի պայմանական սցենարներ: Կարող է լինել, օրինակ, սցենար, […]
16:07 12.09.2023
Նախատեսվում է օրեսնգրքով կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգավորումների հետ, քանի որ այդ օրենքում որոշակի փոփոխություններ են եղել ու դրանցից բխում են նաեւ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, նաեւ հստակեցնել հարկային պարտավորությունների դադարեցման հիմքերը. այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ առաջին ընթերմամբ «Հայաստանի Հանրապետության հարկային […]
14:38 12.09.2023
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածք միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով առաքվող ապրանքների համար նախքան այդպիսի առաքանիների՝ երկրի տարածք ժամանումը, դրանց վերաբերյալ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխադրողների կողմից չի ներկայացվում: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է առաքանիների ժամանումից հետո, ինչն ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացումը մաքսային […]
11:32 12.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով: Ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը. 1.Սննդի կոմպլեկտներ՝ 1000 հատ Մեկ հավաքածուն ներառում է՝ -Արևածաղկի ձեթ 0,9լ – 1հատ -Շաքարավազ 1 կգ – 1 հատ -Ցորենի ալյուր […]
10:25 12.09.2023
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները: Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության […]
10:11 12.09.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր: Հավաստագրի տրամադրման իրավասու մարմնի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող «TÜV Reihnland» կազմակերպության կողմից օրերս ՊԵԿ-ին է հանձնվել համապատասխան հավաստագիրը։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի բարելավման և անվտանգության ապահովման ուղղությամբ։ «Մենեջմենթ Միքս» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում, […]
09:23 12.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.08 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.07 դրամ: