Մեկնարկում է ամբողջապես նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Մեկնարկում է ամբողջապես նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար

19:18 18.09.2023

Եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ Ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակու, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից;

Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել և որքան գումար է ակնկալում ստանալ դրա դիմաց. գումարի սահմանափակում չկա։

Կազմակերպությունները նաև ազատ են ընտրելու, թե ինչ տևողությամբ, ձևաչափով (առցանց կամ առդեմ) և ծավալով կրթական ծրագիր են նախատեսում իրականացնել՝ պայմանով, որ դրա տևողությունը չգերազանցի հինգ ամիսը։

Ծրագրին կարող է դիմել և աջակցություն ստանալ աշխատուժի կարիք ունեցող, ինչպես նաև աշխատանքի կրթական ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն. ընդ որում՝ վերջիններս կարող են դիմել առանձին կամ համատեղ և ըստ արդյունքի ստանալ ֆինանսավորում՝ քաղաքացիների վերակրթման և աշխատանքի տեղավորման համար:
Կազմակերպությունները կարող են դիմել ցանկացած մասնագիտությամբ աշխատակիցներ վերապատրաստելու և աշխատանքով ապահովելու համար, բացառությամբ՝ զինվորական մասնագիտությունների։

Ավելին իմանալու և Ձեր առաջարկը ներկայացնելու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/exER2 (անհրաժեշտ փաստաթղթերին, դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Թեմային առնչվող փաստաթղթեր» հատվածում):

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 29։
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» և ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԱԶԾ-կառավարություն գործընկերության ծրագրի ընդլայնում (Հարթակ #5)» ծրագրերի շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

20:16 15.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

BACK_TO_TOP