12:20 11.04.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին: Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի […]
11:12 11.04.2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […]
20:58 10.04.2025
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […]
18:52 10.04.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը, ինչպես նաև ԱՄՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր: Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքականությունների մշակման […]
18:12 10.04.2025
2025 թվականին Հայաստանում հնարավոր է 5 տոկոս տնտեսական աճ և 3 տոկոս գնաճ, 2026-ին այս ցուցանիշներում ակնկալվում են նվազումներ, երեկ հրավիրած ամփոփիչ ասուլիսում այս կանխատեսումներն է արել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը: Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից և դրա հնարավոր ազդեցություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:12 10.04.2025
Կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սահմանված չեն քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, չի իրականացվում պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների խախտման բացահայտման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործընթաց: Սահմանված էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից […]
16:48 10.04.2025
Հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ որոշման մեջ ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր: Մասնավորապես՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» […]
11:30 10.04.2025
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար […]
19:51 09.04.2025
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետերը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման […]
18:43 09.04.2025
Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։ Դոն Լամբերտն այդ կարծիքը հայտնեց ԱԶԲ-ի գրասենյակում կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա ԱՄՆ նախագահի կողմից 10 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ Նրա […]
15:27 09.04.2025
Եվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […]
10:30 09.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […]
15:23 08.04.2025
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող […]
14:00 08.04.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է […]
16:51 07.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի […]
15:30 07.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել էմիրաթական կողմին Ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։ Լիովին կիսում […]
12:36 07.04.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […]
10:58 07.04.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
22:35 05.04.2025
Միացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […]
17:54 05.04.2025
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և վեճերը լուծել երկխոսության միջոցով. առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի, ասել է Թուրքիայում Չինաստանի դեսպան Ցզյան Սյուեբինը։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Սակագնային և առևտրային պատերազմները հակասում են պատմական միտումներին և տնտեսական կանոններին, և հաղթողներ չեն լինի։ Ճնշումը, […]
13:54 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
13:26 05.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ:
23:47 04.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների մատուցման ոլորտում ներդրումներ կատարող գործարարները կարող են ստանալ փոխհատուցում իրենց կողմից կառուցված ենթակառուցվածքների համար։ Փոխհատուցվում է ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ընդհանուր արժեքի 10 տոկոսը. 500 մլն դրամ […]
20:22 04.04.2025
Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրում բացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: «Առաջատար ֆերմայի» հիմնադրվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ […]
18:05 04.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հարցը (վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին)։ Քննարկվել է ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտման հնարավորության ընդլայնումը, շրջհարկ վճարողի կողմից չփաստաթղթավորված […]
17:30 04.04.2025
Այս տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով։ Բացի այդ, որպես լրացուցիչ աջակցություն, շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կստանան նաև վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով […]
16:50 04.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը նշել է, որ որ ներդրումները կարող […]
15:15 04.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 4-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ճան Քուան Ֆընին եւ Վիետնամի խորհրդարանի պատգամավորներին: Նշենք, որ հյուրերը մեր երկրում են Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի այցի շրջանակում: Ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Վիետնամի հետ մեր երկիրն ունի […]
19:17 03.04.2025
ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել մաքսատուրքի բարձրացման նոր հայտարարությամբ։ Ինչպես հաղորդում է «Axios»-ը, Սենատում օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 48-ը։ Սա առաջին […]
18:16 03.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի […]