14:19 18.03.2025
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2025 թվականի վերջը ազատ առևտրի երկու համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մինչև տարեվերջ մենք կարող ենք ակնկալել, որ ԵԱՏՄ-ն կստորագրի ազատ առևտրի ևս երկու համաձայնագիր»,- ասել է նա։ Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի գործարար համայնքը «պետք է ավելի մոտիկից ուսումնասիրի այս նոր հնարավորությունները»։
19:35 17.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր: Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող: Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է […]
15:03 17.03.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 5741 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1232 քաղաքացի) hետ է ստացել 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +115 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:32 15.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է […]
12:56 15.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է: Մանրամասները՝ տեսանյութում:
19:55 14.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:44 13.03.2025
Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում:
18:46 13.03.2025
ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916,781.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների […]
22:22 12.03.2025
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր Ի՞նչ է առաջարկում պետությունը բիզնեսին Արդիականացնել արտադրական հնարավորությունները Ներմուծել նոր տեխնոլոգիաներ Բարձրացնել արտադրանքի մրցունակությունն ու աշխատանքի արտադրողականությունը Ո՞վքեր կարող են օգտվել Մշակող արդյունաբերության, տեղեկատվության և կապի, շինարարության և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ Ծրագրի մանրամասներն այստեղ https://mineconomy.am/page/2837
19:00 12.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրի կնքման համար հիմք են ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների սահմաններում ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:31 12.03.2025
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկման նիստը, որի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված թվով 64 սուբվենցիոն փաթեթ՝ 25.06 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 13.2 մլրդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։ Քննարկման արդյունքներով […]
17:07 12.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝ ✔ Գործարար միջավայրի բարելավում, ✔ Պետություն-մասնավոր համագործակցության խորացում, ✔ Շինարարության […]
16:00 12.03.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Պետրոս Յուսուֆյանին պատկանող հանրային սննդի կետում՝ «Լայք» բար-սրճարանում (Երևան, Տերյան փ․), և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։ Մասնավորապես՝ Խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և գտնվել են ոչ նորոգ վիճակում, Սարքավորումները, գործիքները՝ ծխատար և օդատար […]
22:19 11.03.2025
Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
15:45 07.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակներում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Քննարկման շրջանակներում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի: Նախարարը, մասնավորապես, խոսել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, […]
15:46 06.03.2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ: Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025 […]
15:08 06.03.2025
Հայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%:
11:34 04.03.2025
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է աջակցության ծրագրի ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային […]
01:09 04.03.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […]
15:20 03.03.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:58 03.03.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, […]
16:29 02.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
19:17 28.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային և թունելի կառուցման շինհրապարակ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
18:14 28.02.2025
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 29.4% ով կամ 54.2 մլրդ դրամով: 2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138.5 մլրդ դրամ: Նախորդ […]
17:45 28.02.2025
Աշխարհում Հայաստանի դիրքերը որպես առաջատար ինովացիոն կենտրոն ամրապնդելու և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով այս տարի Հայաստանի վենչուրային ֆոնդերից կֆինանսավորվի 35-40 հայ ստարտափ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:16 28.02.2025
2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարության 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, 2021-2024 թվականների արդյունքներով կազմելով միջինում 8,15%: 2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել էր 8,3%, 2022 թվականին՝ 12,6%, 2021 թվականին` […]
20:49 27.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը […]
19:47 27.02.2025
Գործադիրը հաստատել է Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի խորհրդարանում: Այս և Կառավարության այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
17:46 27.02.2025
Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը: Նպատակը՝ առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրելն է: Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. հունվարի […]