18:43 09.04.2025
Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։
Դոն Լամբերտն այդ կարծիքը հայտնեց ԱԶԲ-ի գրասենյակում կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա ԱՄՆ նախագահի կողմից 10 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ Նրա խոսքով՝ ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի։
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամերիկյան նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։ Պատմականորեն ԱՄՆ-ն չի եղել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները, և ընդհանուր առևտրատնտեսական կապերի հաշվեկշռի մեջ ԱՄՆ-ի չափաբաժինը մեծ չէ։ Հայաստանի պարագայում մաքսատուրքերի տոկոսադրույքը կազմելու է 10%, ինչը շատ այլ երկրների հետ համեմատած՝ զգալիորեն ցածր է»,- ասաց Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։
Ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, ապա այստեղ, ըստ Լամբերտի, հաշվարկներ կատարելը շատ ավելի բարդ է։
«Քանի որ ամերիկյան նոր մաքսատուրքներն ազդում են բավականին շատ գործընկերների վրա, ապա դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր ազդեցությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը։ Օրինակ՝ Հայաստանը ձգտում է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հետևաբար կախված այն հանգամանքից, թե մաքսատուրքերն ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրների տնտեսությունների վրա, այդ հանգամանքն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա»,- պարզաբանեց Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։
Ապրիլի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի։ Հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10%: Երկրների մեծամասնությունը, սակայն, կբախվի ավելի բարձր շեմի:
Հայաստանի համար սահմանվել է 10 տոկոս մաքսատուրք։ Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքերը կհասնեն 20%-ի։ Թրամփը մաքսատուրքերից բյուջեի եկամուտ է խոստացել 6-7 տրիլիոն դոլարի չափով։ Մի շարք երկրների իշխանությունները հայտարարել են պատասխան միջոցներ կիրառելու մասին։
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...