TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+32.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբեր

12:32 20.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […]

̰
Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

12:15 20.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված ծրագիրը շահառուներին նախապատրաստում է աշխատաշուկայի պահանջներին։ Ծրագրին միացել են ԿԳՄՍ, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: Նախորդ 2 տարվա ընթացքում իրականացված պիլոտային […]

̰
Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

17:30 19.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […]

̰
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

13:29 19.06.2025

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

13:06 19.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […]

̰
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

13:17 18.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի […]

̰
Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլին

18:39 17.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […]

̰
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականը

16:24 17.06.2025

ԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […]

̰
Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցեր

16:02 17.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է «Միկա» մարզահամալիր․ մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը

23:09 16.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր, որտեղ վաղվանից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը ներկայացրել է համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման […]

̰
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

19:53 16.06.2025

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […]

̰
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

19:16 16.06.2025

Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

16:28 16.06.2025

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […]

̰
Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

16:10 13.06.2025

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ՈՒԱՀ–ի դասընթացներում […]

̰
Հանրակրթության նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն է ստեղծվել. Ժաննա Անդրեասյան

19:19 12.06.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանում ներկա է եղել «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին: 2023 թվականին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամը։ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի իրականացման և արդյունքների […]

̰
Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

19:00 12.06.2025

Կառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Ըստ հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ […]

̰
Հայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները

17:09 12.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող է ճանաչվել երկուական դպրոց: Հաղթող դպրոցներ Երևան «Երևանի Ա. Շիրվանզադեի […]

̰
«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

16:30 12.06.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

11:49 12.06.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:

̰
Քննարկվել է Ռուս-hայկական համալսարանի գործունեության համաձայնագիրը

19:50 11.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-hայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» նոր համաձայնագրի նախագիծը: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի […]

̰
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը

19:00 11.06.2025

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակի առթիվ՝ Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը։ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։ «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 […]

̰
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

17:14 11.06.2025

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 11-ի նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, հայ-ռուսական միջկառավարական […]

̰
Օրենքում առաջարկվող փոփոխություններն ուղղված են լեզվի կանոնարկմանն ու ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը

16:28 11.06.2025

Փոփոխությունները շատ կարեւոր են, որոնք ուղղված են լեզվի կանոնարկման եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Կարեւոր հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումը, որի կարգավորման բացակայության ազդեցությունը դիտվում է տարբեր ոլորտներում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսպես է գնահատել «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք […]

̰
Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

14:00 11.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։ Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել […]

̰
Մեկնարկել են պարեկային ծառայողների վերապատրաստման պարտադիր դասընթացները

14:45 10.06.2025

Հունիսի 9-ին ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել են պարեկային ծառայողների վերապատրաստման դասընթացները: Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը և ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանը: Վերապատրաստվող ծառայողների և դասախոսների հետ քննարկմամբ որոշվեց դասընթացների ավարտին ընդհանրացնել արդյունքները, վեր հանել խնդրահարույց հարցերը և դրանց հիման վրա լրամշակել պարեկային ծառայողների շարունակական կրթության լավարկումը: […]

̰
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […]

̰
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […]

̰
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […]

̰
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […]

̰
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

22:18 08.06.2025

Օվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […]

̰
BACK_TO_TOP