Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

22:18 08.06.2025

Օվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի վրա կյանքի պահպանման գործում։

Օվկիանոսների համաշխարհային օրվա առաջացումը

Օվկիանոսների համաշխարհային օրը առաջին անգամ հայտաարվեց 1992 թ․ հունիսի 8-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ Գլոբալ ֆորումի ընթացքում։ Այդ միջոցառումը անցկացվում էր ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի (UNCED) շրջանակներում՝ որպես քաղաքացիական հասարակության արտահայտման հարթակ։

Օրը նախաձեռնել է Կանադայի Օվկիանոսների ինստիտուտը՝ Կանադայի կառավարության աջակցությամբ՝ «Օվկիանոսների օրը Գլոբալ ֆորումում՝ Կապույտ մոլորակ» խորագրով միջոցառմամբ, որում մասնակցում էին միջազգային փորձագետներ, առաջնորդողներ և օվկիանոսների կարևորության մասին խոսելու իրավասություն ունեցող անձինք։ Այս նախաձեռնության հիմքում կանգնած էր Ջուդիթ Սուանը։
ՄԱԿ-ի միջոցառումները և 2025 թվականի տոնակատարությունները:

Ամեն տարի ՄԱԿ-ը պաշտոնապես նշում է Օվկիանոսների համաշխարհային օրը հունիսի 8-ին՝ Օվկիանոսների հարցերով բաժնի և Ծովերի Իրավական հարցերով գրասենյակի (DOALOS) կողմից համակարգվող միջոցառումների միջոցով՝ համագործակցությամբ Oceanic Global կազմակերպության հետ։

Այս միջոցառումները նշում են օվկիանոսի գեղեցկությունը, բազմազանությունը և արժեքը՝ միաժամանակ խթանելով ծովային էկոհամակարգերի հետ կայուն փոխազդեցությունը։

2025 թվականի խորագիրն ու նախաձեռնությունը կոչ են անում ստեղծել «ալիքային շարժում» դեպի հունիսի 8-ը՝ ամրապնդելով համատեղ գործողությունների և գլոբալ համերաշխության գաղափարը օվկիանոսների պահպանության հարցում։

Գլխավոր ուղերձները՝

  • Օվկիանոսները ծածկում են մեր մոլորակի ավելի քան 70%-ը և արտադրում մեր շնչած թթվածնի կեսից ավելին։
  • Այն տունն է Երկրի կենսաբազմազանության մեծ մասի և ապահովում է միլիարդավոր մարդկանց կենսապահովման միջոցներ։
  • Օվկիանոսների առողջությունը վտանգված է աղտոտումից, ձկների գերարդյունագործումից և կլիմայի փոփոխությունից։
  • Անհրաժեշտ է կայուն կառավարում և համաշխարհային համագործակցություն՝ այս կենսական ռեսուրսը պահպանելու համար։

Ինչպե՞ս մասնակցել․

  • Աջակցեք այն կազմակերպություններին ու քաղաքականություններին, որոնք նպաստում են օվկիանոսների պահպանմանը։
  • Նվազեցրեք մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը և ընտրեք կայուն ծովամթերք։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

22:55 26.07.2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավոր

Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

22:39 26.07.2025

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

Հուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

22:25 26.07.2025

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

Գերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

22:17 26.07.2025

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...

BACK_TO_TOP