Քննարկվել է Ռուս-hայկական համալսարանի գործունեության համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+21.09 oC

Քննարկվել է Ռուս-hայկական համալսարանի գործունեության համաձայնագիրը

19:50 11.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-hայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» նոր համաձայնագրի նախագիծը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական նիստի շրջանակում: Այն կոչված է կարգավորելու համալսարանի գործունեությունը, ուղղված է կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունների համապատասխանեցմանը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համաձայնագրով ՀՀ-ում Ռուս-hայկական համալսարանը հանդիսանում է պետական համալսարան՝ հիմնադրամի կարգավիճակով: Համալսարանի կառավարման մարմիններն են կառավարման խորհուրդը, ռեկտորը և գիտական խորհուրդը: Խորհրդի 12 անդամից 4-ը նշանակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, 4-ը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից, ևս 4 հոգու առաջադրում է բուհը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Ռեկտորն ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ առավելագույնը 2 անգամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ հստակեցումներ կան ընդունելության, ակադեմիական իրավունքների, ֆինանսավորման, շենքերի և գույքային հարցերի վերաբերյալ:

Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: Համաձայնագրի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

23:59 12.06.2025

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

23:51 12.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

23:48 12.06.2025

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

23:39 12.06.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

23:30 12.06.2025

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

23:26 12.06.2025

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP