22:50 26.10.2022
Պետդումա է ներկայացվել օտար բառերի օգտագործման անթույլատրելիության մասին օրինագիծ, բացառությամբ նրանց, որոնք ռուսերենում սովորաբար օգտագործվող անալոգներ չունեն, համապատասխան օրինագիծը տեղադրված է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, տեղեկացնում է Ռիա Նովոստին: «Դաշնային օրենքի նախագիծը ենթադրում է օտար բառերի կիրառման անթույլատրելիություն, բացառությամբ նրանց, որոնք չունեն ռուսերենում սովորաբար օգտագործվող անալոգներ, որոնց ցանկը ներառված է նորմատիվ բառարաններում»,- ասվում է նախագծի […]
18:16 26.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր հանդիպել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կայացել է նաև հաղթող մասնակիցների ուսուցիչների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ օրը տոնական է, որովհետև հայ պատանիները միջազգային երաժշտական ասպարեզում, […]
11:00 26.10.2022
Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի […]
15:28 25.10.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին: Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի’ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա […]
11:40 25.10.2022
Հոկտեմբերի 20-26-ը «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Երիտասարդական […]
16:56 24.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am/ հղումով` 2022 թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 14-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: […]
14:07 24.10.2022
‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› վերջնանպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ին կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 […]
20:11 21.10.2022
Մեկ միասնական այբուբենի ստեղծման համար հանձնաժողով ստեղծելու որոշումը ներկայացվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի սեմինարի» քննարկմանը։ Սեմինարն անցկացվել է թուրքական Բուրսայում և նվիրված է եղել Լեզվի օրվա 90-ամյակին, հայտնում է Anadolu գործակալությունը։ Սեմինարի ընթացքում թյուրքական պետությունների գիտնականները տեղեկատվություն են տրամադրել իրենց երկրներում պատմական լեզվական գործընթացների մասին և նշել մեկ այբուբենի անցման գործընթացի […]
12:38 21.10.2022
ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա […]
12:20 21.10.2022
Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ «BTHVN Wien» մրցույթում՝ 2-րդ տեղը, Աիդա Ավանեսյանը «BTHVN Wien» մրցույթում՝ […]
18:57 20.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Արցախից Գյումրի ժամանած ուսանողներին։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի, Եզնիկ-Մոզյան արհեստագործական ուսումնարանի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի, «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի դասախոսների և ուսանողների խումբը Գյումրի է այցելել «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում։ Վարդգես Սամսոնյանն ողջունել է ուսանողների այցը Գյումրի, ապա […]
15:47 20.10.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ: Օրենքի […]
12:19 20.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ […]
17:54 19.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը վերաբերող մի շարք […]
19:26 18.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: «Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: […]
19:45 17.10.2022
Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլերում 1-2-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է եղել 9-12-րդ դասարանների 9 պատանի։ Նրանք ուժերը չափել են ինքնաձիգի քանդում ու հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, նռնակի նետում, ձգումներ […]
17:05 17.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների […]
18:34 14.10.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում (GeoTAK)» դրամաշնորհային ծրագրի մանրամասները, որը ՀՀ բուհերում սովորողներիս համար շարժունակության նոր հնարավորություններ է […]
16:33 14.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: 2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի […]
12:31 14.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ […]
12:19 13.10.2022
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարել է վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ է ուղղել 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության […]
17:10 12.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավային Կովկասի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիային և գենդերային և տնտեսական ներառման վերլուծաբան Քեթի Տիկանաշվիլիին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հնարավոր աջակցությունը […]
15:50 12.10.2022
2020-21թթ-ին մանկապարտեզ, նախակրթարան հաճախող երեխաների թիվը, հատկապես գյուղերում, քիչ ընդգրկվածություն է ունեցել՝ պայմանավորված համավարակով՝ չնայած նրան, որ բարեփոխումներին, ապահով միջավայր ստեղծելուն ուղղված, պետությունը կառուցել է նոր նախակրթարաններ, հաստատություններ՝ 500 մանկապարտեզ ունենալու տեսլականով: Նախադպրոցական կրթության համակարգում էլ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվելու: Թեմայի շուրջ ասուլիս է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, խոսել […]
11:28 12.10.2022
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր։ Այս տարի օլիմպիադային մասնակցել է 12 երկրի […]
17:30 11.10.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում: Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝ Թիվ 46 ավագ դպրոց, Թիվ 57 հիմնական դպրոց, Թիվ 118 ավագ դպրոց, Թիվ 135 հիմնական դպրոց, Թիվ 155 հիմնական դպրոց, Թիվ 168 հիմնական դպրոց, Թիվ 200 հիմնական դպրոց, Թիվ 170 ավագ […]
16:58 11.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ Վազգեն Գաբրիելյանի, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանի, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանի, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանի և […]
16:32 11.10.2022
ՀՀ սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տրամադրվում է դասագրքերի գումարների ամբողջական փոխհատուցում` պետական բյուջեի միջոցներից: Դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության N 1444-Ն որոշման պահանջների։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ըստ այդմ` դասագրքերի վարձավճարի աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայրի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում սովորող աշակերտները: Հաշվի առնելով, […]
15:32 11.10.2022
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցման պայմանները: Առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է. Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին, իսկ հաջորդ ուսումնական տարվանից` նախորդ ուսումնական տարվա առավել բարձր […]
12:03 11.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին: Հոկտեմբերի 11-14-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի կունենան դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի […]