12:19 13.10.2022
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարել է վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ է ուղղել 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագիրը գործում է 2015 թվականից:
«Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակառուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են Հայաստանում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սույն թվականին ավարտվում են Երևանի NN 6, 95 և 116, Օհանավանի, Պտղունքի և Եղեգնաձորի N 1 դպրոցների կառուցման, Երևանի N 18 դպրոցի վերակառուցման, ինչպես նաև «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, իսկ 2023 թվականին՝ Երևանի համար 111 և 122 դպրոցների կառուցման աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը»,- նշեց Դումանյանը։
Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...