11:56 11.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս են տեսել Գուրգեն Խանջյանի «Համավարակ» և Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն» վեպերը: «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ առումով՝ գուցե հարկադրված վերադարձի: Ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման: […]
12:30 10.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am/ հղումով` 2022 թ. հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ […]
21:53 07.10.2022
Ավարտվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում հայրենադարձների համար անվճար հայերեն դասընթացների երկրորդ փուլը, տեղեկացնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը: 80 սփյուռքահայեր մասնակցել են դասերին և կատարելագործել են իրենց բանավոր և գրավոր հմտությունները: Արարողության ընթացքում BigMind կրթական կենտրոնի հետ համատեղ հավաստագրեր են հանձնվել մասնակիցներին: Դասընթացների 3-րդ փուլն արդեն մեկնարկել է 80 նոր մասնակիցների համար և […]
17:16 07.10.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սինոփսիս Արմենիայի գիտաարտադրական համալիրում կազմակերպված արարողության ժամանակ վարչապետի անունից հանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 29 ուսանող արժանացել է պարգևների։ Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էր նաև Սինոփսիս ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական […]
15:40 07.10.2022
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար մշակութային կրթության և գիտության ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն սպորտ զբոսաշրջություն ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա […]
14:15 06.10.2022
Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի քննարկումների արդյունքներով ընդունվել է բանաձև, որի տեքստը հրապարակվել է արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով: Բանաձևն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար: Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևում մասնավորապես նշվում է. «Համատեղ քննարկումներից հետո խորհրդաժողովն արձանագրում է. Արցախի Հանրապետությունում կրթության և գիտության առկա վիճակը և […]
13:10 06.10.2022
ՀՀ կառավարության աջակցությամբ հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվում է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) Գլոբալ ամենամյա նորարարական ֆորումը (GIF22): Այն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը և անցկացվում 4-րդ անգամ: Միջոցառման բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխարհահռչակ հայ գործարար, FAST-ի համահիմնադիր, «Moderna»-ի համահիմնադիր […]
19:31 05.10.2022
«Ուսուցչի օրը» Դարպաս բնակավայրի միջնակարգ դպրոցում նշանավորվել է «Սմարթ» դասասենյակի բացմամբ։ Դպրոցականների կրթության որակը բարելավելու և նորաբաց «Սմարթ» դասասենյակի հնարավորություններն ավելացնելու նպատակով «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամը դպրոցին է նվիրել ինտերակտիվ խելացի գրատախտակ և հոգացել դասասենյակի հատակի երեսպատման ծախսերը։ Այլ բարերարների օժանդակությամբ էլ դասասենյակը հագեցվել է ժամանակակից համակարգիչներով։ Լոռու մարզպետարանի միջնորդությամբ դասասենյակի ընդհանուր նորոգումը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության […]
12:21 05.10.2022
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ: Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում: Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում […]
10:55 05.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ, որում ասվում է. Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերը՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին […]
10:00 05.10.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք այն կամուրջն եք, որը պետք է ապահովի սերունդների միջև գիտելիքի, դաստիարակության, մարդկային առաքինության և քաղաքացիական գիտակցության անխաթար կապը: Որևէ ժամանակաշրջանում կամ որևէ հասարակության մեջ անհնար է գերագնահատել ուսուցչի դերը […]
09:38 05.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուչցի մասնագիտական տոնի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ բոլորիս Ուսուցչի օրվա առիթով: Այս տարի ձեր մասնագիտական օրը դիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ: Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում […]
20:00 04.10.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել բնագիտական լաբորատորիայի բացմանը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում ստեղծված լաբորատորիայում, որը տեղակայված է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Համբարձումյանի անվան դասասենյակում, կրթօջախի սաները հնարավորություն կունենան […]
17:14 04.10.2022
ԱԺ հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում քննարկվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացնելով նախագիծը` նախարարը նշել է, որ ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային […]
15:50 04.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների ու սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ը: Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին […]
12:16 04.10.2022
Հայաստանի առնվազն չորս բուհ մինչեւ 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչեւ 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստում՝ ներկայացնելով «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում […]
10:22 04.10.2022
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը: Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, […]
09:11 04.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի հանդիսավոր բացումն ազդարարվել է «Արար» երգչախմբի կատարմամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն […]
16:34 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բժշկության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ներկայացուցիչների հետ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների լիցենզիայի պահանջները, չափանիշները որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերին համապատասխան մշակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն ու ծրագրերի իրականացման և […]
12:35 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նա հիշեցրել է, որ օրենքի նախագիծը երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ […]
11:30 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի […]
18:33 30.09.2022
Դիլիջանի կենտրոնական դպրոցում այսօր կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Գյումրու «Երիտասարդական […]
13:14 30.09.2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման են երաշխավորվել 26 թեմաներ: Ֆինանսավորումը սկսվելու է 2022 թ. հոկտեմբերից: ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ է տրամադրելու մրցութային կարգով ընտրված թեմաներին: Մրցույթի […]
12:14 30.09.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրեր: Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ […]
11:45 29.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը: Օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան: Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական […]
22:30 28.09.2022
Արդեն երրորդ տարին է, ինչ Երևանը միանում է Եվրոպական Միության հայտարարած Կայուն էներգիայի շաբաթվա օրերին: Նախաձեռնության շրջանակում անցկացվել է «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով երկօրյա ուսուցողական միջոցառում, որն իր շուրջն է համախմբել երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտի: «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման մեկնարկը տրվել է Երևանի Մ․ Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցից: Առաջին օրը […]
17:40 28.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին: Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ […]
15:14 27.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից: Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ […]
10:47 27.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մեդիադաշտի բարեփոխումները և ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական երկրի հիմնասյուներից են: Նրա խոսքով՝ Եվրոպայի […]
14:07 26.09.2022
2022 թ. սեպտեմբերի 19-25-ը ԵՊՀ-ում առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվեց Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան: Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի, որից օգտվելով […]