Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

18:33 30.09.2022

Դիլիջանի կենտրոնական դպրոցում այսօր կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մարզային գործընկերության հիանալի օրինակ է.

«Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր միջոցառման եզրափակման առթիվ: Շատ կարևոր է, որ այս ծրագիրն իրականացվում է մարզերում: Պետական երիտասարդական քաղաքականության տեսանկյունից առաջնահերթ են հենց մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը, նրանց համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Այս ծրագրի շնորհիվ մեր դեռահասներն ու երիտասարդները լրացնում են ֆորմալ կրթության միջոցով ստացած գիտելիքների պաշարը՝ ձեռք բերելով նոր հմտություններ, որոնք, վստահ եմ, առաջիկայում կծառայեցնեն իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանը, նորարար գաղափարների գեներացմանը և կյանքի կոչմանը»:

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոններ, իսկ առաջիկայում արդեն շահագործման կհանձնվեն դրանցից երկուսը՝ Իջևան և Մեղրի քաղաքներում.

«Երիտասարդական կենտրոնների օգնությամբ ցանկանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել՝ երիտասարդների կարողությունների զարգացում, քաղաքացիական կրթության խթանում, ակտիվ քաղաքացիության գործադրում և ինտելեկտուալ ժամանցի ապահովում»:

Արթուր Մարտիրոսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը և ծրագրի մյուս գործընկերներին:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին և ընդգծել, որ երիտասարդների զարգացումը, նրանց կրթությունն ու գաղափարների իրագործումն իրենց առաջնահերթություններից են.

«Այս ծրագիրն առանձնահատուկ է, քանի որ այն դեռահասներին տալիս է ազատություն և իրենց գաղափարները մշակելու, քննարկելու և իրականացնելու հնարավորություն»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից երիտասարդներին՝ այս դժվարին ժամանակներում իրենց աշխատանքներն իրականացնելու և կյանքի կոչելու համար.

«Երկար տարիներ համագործակցել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, և UPSHIFT-ը մեզ համար հենց այդպիսի ծրագիր է: Փորձում ենք երիտասարդների համար նաև ոչ ֆորմալ կրթության հնարավորություններ ստեղծել»:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «UPSHIFT Իջևան» ծրագրի արդյունքները, դեռահասները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացրած նախագծերը, պատմել են աշխատանքների ընթացքի և վերջնարդյունքների մասին: Ծրագրի մասնակիցներին և մենթորներին հանձնվել են հավաստագրեր և շնորհակալագրեր:

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ Եվրոպական միության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել Իջևան խոշորացված համայնքում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP