16:56 03.06.2022
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակից օտարերկրյա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր: Նախապատրաստական կուրսերի կրթական ծրագրերը նպատակաուղղված են ընդունելության քննություններին դիմելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների (պատմություն, հասարակագիտություն, ռուսական իրավունքի հիմունքներ), ինչպես նաև ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանը: Օտարերկրյա քաղաքացիները կարող են սովորել իրավաբանական ֆակուլտետում առկա ուսուցմամբ […]
15:53 03.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցով Վանաձորում է: Փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ հոբելյանական «Վերջին դասն» էր: Ողջունելով միջոցառման […]
11:33 03.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի արժանահիշատակ իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում: Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք […]
10:36 03.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: Հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է […]
10:13 03.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին. «Հանրակրթական դպրոցների սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով: Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարևոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ կյանքի էության […]
14:25 02.06.2022
Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» […]
12:18 02.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում՝ Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2022 […]
19:28 01.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը: 2022 թվականին ծրագրում ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր, […]
18:21 01.06.2022
Սմարթ կանգառների ստեղծումից մինչև խաղահրապարակների վերանորոգում․ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 20 երիտասարդներ այսօր ներկայացրել են իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր և վերջիններիս իրականացման նպատակով՝ ստացել անհրաժեշտ ֆինանսավորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Երիտասարդների գաղափարները ծրագրերի են վերածվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի […]
13:41 01.06.2022
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական վեցերորդ դասընթացը, որի գրանցումը Հայաստանի բոլոր մարզերում արդեն մեկնարկել է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են և հասանելի՝ զորակոչի ենթակա տղաներին, երիտասարդ աղջիկներին, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան, դասընթացն ավարտելուց հետո […]
11:44 01.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող […]
10:42 01.06.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են ՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը: Ազգի և մարդկության համար […]
19:25 31.05.2022
Մայիսի 30-ին ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական պարոն Մաքսիմ Սելեզնևն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ այցելել են Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել […]
17:27 31.05.2022
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ կազմակերպվում է երկու հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դասընթացների կազմակերպման առաջարկն արվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2022 թ. փետրվարին կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տարածաշրջանային […]
16:30 31.05.2022
Գորիսի պետական համալսարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած՝ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին դիմել է չորս թեկնածու, սակայն Լեռնիկ Պետրոսյանի ներկայացրած դիմումի […]
10:42 31.05.2022
ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել և ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի և երկրների: Մասնավորապես 2021-2022 թթ. ուստարում ՀՀ-ում գործող միջազգային բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը 354 է, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող […]
19:50 30.05.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ ներդրումներ է կատարել Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում խոհանոցի և ճաշարանի վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման համար՝ բարձրացնելով դպրոցի կարողությունները, ապահովելով անվտանգ, բազմազան և սննդարար կերակուր ավելի քան 90 դպրոցականների համար, որոնց մի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Դպրոցում ՊՀԾ-ն հիմել է նաև ինտենսիվ պտղատու այգի […]
19:21 28.05.2022
Հանրապետության տոնի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել «Հայաստան ասելիս․․․․» շարադրության մարզային մրցույթում 98 մասնակիցներից հաղթող ճանաչված 4 աշակերտներին` ինքնատիպ տեղծագործական մտքի համար։ «Հայաստանի Հանրապետության տոնին ընդառաջ, երբ շարադրությունների միցույթը կազմակերպեցինք` ինձ համար կարևոր էր ծանոթանալ մեր երեխաների` հայրենիքի հանդեպ ընկալմանն ու վերաբերմունքին։ Կարդացել եմ բոլոր շարադրությունները, այնքան սեր ու գորովանք […]
20:03 27.05.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության եւ Հովհաննիսյանների ընտանիքի կողմից հատկացված միջոցներով բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, միաժամանակ նորոգվել ու կահավորվել են դպրոցի գրադան-ընթերցասրահը եւ նորացվել 14 դասասենյակների դռները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ հայ կրթական հիմնադրամի […]
16:14 26.05.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ելույթ ունենալով «Ռազմավարություն – 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր կազմակերպությունների օրակարգ, ինչպես նաև փաստել է, որ ԵԱՏՄ-ն ևս այդ ուղղությամբ քայլեր […]
14:00 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երևանի թիվ 185 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր): Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա […]
13:42 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում […]
12:30 26.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի […]
10:58 26.05.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա նախատեսվում է այս պահին ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում գործող մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևաչափը ներդնել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում։ Ծրագիրը 14-17 տարեկան բոլոր դպրոցականներին հնարավորություն կտա դեռևս դպրոցից ճիշտ պատկերացումներ ունենալ աշխատաշուկայի մասին, ճշգրիտ վերաբերմունք ձևավորել մասնագիտության ընտրության և կարիերայի արդյունավետ պլանավորման հարցում։ 📌 […]
16:52 25.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ է, մասնակցել է ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին: Առցանց ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդական խորհրդի գործունեության ծրագիրը, որի համատեքստում […]
16:48 25.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական ՀԿ-ն կազմակերպում է վերապատրաստումներ: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ […]
15:19 25.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]
14:18 25.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում […]
10:43 25.05.2022
Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հաշմանդամության վկայականը, լրացնել կից ներկայացված հայտադիմումը /առդիր 2/ և ուղարկել հետևյալ հղմամբ՝ [email protected]: Հայտերն ընդունվում են 2022 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Հաղթած գործերը ներկայացվելու […]
19:30 24.05.2022
Առինջի միջնակարգ դպրոցում ևս բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ «Արմաթ» լաբորատորիաների հիմնումը նպատակ ունի ինժեներական կրթությունը հասանելի դարձնել դպրոցական վաղ տարիքից: «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում մարզի արդեն 25 դպրոցներ միացել են «Արմաթ» […]